Երկար-բարակ կարդում էի ձեր գրառումները,արտահայտվելու ցանկություն ունեցա,բայց սկզբում մի տեսակ չէի համարձակվում(մի տեսակ դեռ նոր հարևան եմ,դուք ինձ չեք ճանաչում,ես ձեզ)...մի խոսքով` գրում եմԱնհատական չեմ ուզում անդրադառնալ,բայց շատերին վիռտուալ կերպով արդեն իսկ համակրում եմ:Ճիշտ է՝ ֆոռումներում շատ ակտիվ չեմ,առաջին գրառումներս էլ կարծես թե հրով ու սրով ընդունվեցին, բայց միևնույն է ուրախ էի,որ գրանցվել եմ,որովհետև հասկացա,որ իրականում կիրթ,խելացի ու հետաքրքիր երիտասարդներ շատ-շատ ունենք ու թող փորձվեն իմ ներկայությամբ երիտասարդ սերնդից բողոքել,մի անգամից կուղարկեմ ակումբՀույս ունեմ,որ հոտագայում կդառնամ ավելի լիիրավ անդամ ու ավելի լավ կճանաչենք իրար, բայց համենայնդեպս Ակումբն ինձ համար արդեն հարազատ է դարձել,հենց ժամանակ եմ ունենում,մտնում նայում եմ ինչ կա-չկա,եթե անգամ ինքս գրել չեմ հասցնում:Շատ լավն եք…