Վաղուց էս թեմայում արտահայտվելու առիթ չէի ունեցել...
Ցավոք, հանդիպմանը ներկա և ինձ համար նոր ակումբցիներից շատերի հետ շփվել չհաջողվեց առայժմ, բայց, հուսով եմ, էդ բացթողումը դեռ կուղղենք։ Նախ ասեմ, որ բոլորն ավելի սիրուն էին, քան նկարներով ես պատկերացրել էի իրենց։Ամեն դեպքում ռեալն ուրիշ է, էլի, ոնց էլ լինի, որոշակի կենդանություն է «հաղորդում» վիրտուալ կերպարներին, ինչը վիրտուալից ստանալ ոչ միշտ է հաջողվում։
Սկսեմ Ժառի ցուցահանդեսից։
Ժառն էնպիսին էր, ինչպիսին պատկերացնում էի՝ բարի, բարեհամբույր, նրբանկատ, կատակասեր։Ոնց որ վաղուց ծանոթ լինեինք։ Այսինքն՝ էդպես էլ կար մոտավորապես։
Երկար սպասված ծանոթություններիցս էր։
Ցուցահանդեսին հանդիպեցի նաև Ռուֆուսին։ Ինքն էլ էր ընդհանուր առմամբ պատկերացրածիս նման՝ շատ դրական։ Բայց մի բան կար, որ նկարներից չէի որսացել. մի տեսակ բացառիկ հավատարիմ ու նվիրված մարդու հայացք ուներ։![]()
Էնտեղ հանդիպեցի նաև Norton–ին, VisTolog–ին, Adam–ին, Wolfy–ին։ Դե, Ադամին դեռ մինչև Ակումբը գիտեի, Wolfy–ի հետ ընդհանրապես չշվեցինք, դեռ ոչինչ չեմ կարող ասել։ VisTolog–ի հետ կուզենայի ավելի երկար շփվել, միշտ հետաքրքրել է ինձ նրա կերպարը՝ վիրտուալից դուրս, ափսոս, չհաջողվեց շփվել, մի երկու բառ փոխանակեցինք։ Հուսով եմ՝ դեռ կհասցնենք մինչև գնալս։
Norton–ի մասին գրառումներից շատ աղոտ պատկերացում ունեի, ճիշտն ասած, վճռական մարդու տպավորություն թողեց, մի քիչ կոշտություն էլ նկատեցի, ինչն Ակումբում էլ էի երբեմն նկատել, բայց նաև էն տպավորությունը ստացա, որ ինքը հուսալի մարդ է։ Առայժմ էսքանը կարող եմ ասել։
Ֆոտոնը։Դե, Ֆոտոնի հետ վիրտուալ շփման շնորհիվ հասցրել էինք մտերմանալ ու հարազատանալ, ու ռեալում ծանոթանալով, ճիշտն ասած, անակնկալներ չէի էլ սպասում։ Ու ճիշտ էնպիսին էր, ինչպիսին վիրտուալում՝ ջերմ, լուսավոր, կենսախինդ։ Մենակ թե ժպիտն իմ պատկերացրածից ավելի պուպուշ էր։
Իրոք բացառիկ ժպիտ ունի Ջուլյան՝ պայծառ ու լույս ճառագող։
Էն իր բանաստեղծության հիման վրա գրած երգն էլ իրեն շատ է սազում։
Հիմա որ ասեմ, կարող է տպավորություն լինել, որ ի պատասխան իր՝ իմ մասին գրածի եմ ասում, բայց հենց տեսա, մտածեցի, որ իրականում շատ ավելի սիրուն է, քան նկարներում։
Հայկօյի հետ թեև չշփվեցինք, բայց զգացի, որ, ռեալում ավելի լավն է։Վիրտուալում ավելի սառն ու մի տեսակ «ծանր» էր թվում ինձ։
Ցավոք, հանդիպմանը ներկա ինձ համար նոր ակումբցիներից շատերի՝ Յոժիկի, Գալաթեայի, Լուսաբերի, Արիացու, Աթեիստի հետ շփվել չհաջողվեց առայժմ, բայց, հուսով եմ, էդ բացը դեռ կլրացնենք։![]()
Էջանիշներ