Ես էլ գրեմ Նաիրուհու մասին:
Որ ներս մտա, լիքը անծանոթ դեմք տեսա: Բայց առաջինը ուշադրությունս գրավեց հետաքրքիր արտաքինով մի աղջիկ: Չուկից իմացա, որ Նաիրուհին է: Որ ՍՕՖ-ն էլ կանչեց կողքը, հնարավորություն ստեղծվեց ավելի մոտիկից շփվելու:
Նախ, ահագին զարմացա, երբ իմացա, որ նրա իսկական անունը Նաիրուհի չէԲայց դե դա չի խանգարում, որ ոչ ոք նրան իսկական անունով չդիմի:
Հետո... Հավես էր նրա հետ զրուցելը: Նույնիսկ այն դեպքերում, երբ իմ ու նրա կարծիքները խիստ տարբեր էին լինում, բավական զուսպ ու կիրթ էր բանավիճում: Դուրս եկավ նաև այն, որ Սևակով առանձնապես հիացած չէ (ճիշտ նկատեցի, չէ՞): Մեկ էլ պահի տակ մի բան էի ուզում ասել (կապված էն ֆիլմի հետ), էն էլ ինձ զսպեցի՝ չիմանալով ինչ քաղաքական հայացքներ ունի: Որ իմանայի, հաստատ կասեի![]()
Էջանիշներ