User Tag List

Էջ 54 118-ից ԱռաջինԱռաջին ... 44450515253545556575864104 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 796 համարից մինչև 810 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

  1. #796
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատերին եմ հանդիպել, շատերի հետ ծանոթացել, բայց շատ քչերի հատ կարողացա խոսեմ գոնե մի քանի բառ: Ում անունը չեմ նշել, խնդրում են ինձ ներեն:

    Եղոյան և Հովո – այս երկու մարդկանց մասին ես առաջին տպավորություն շատ շուտ եմ կազմել: Իրանք մի տեսակ հարազատ մարդիկ են դարձել արդեն: Ու եթե իրենց մասին դրական կարծիքս գրեմ երևի շատ երկար կձգվի, չեմ ուզում երկար բարակ ասել, իմացեք էս մարդիկ ակումբում ինձ ամենաթանկ մարդկանցից են….

    21rddarimard – Ինգա ջան, դու էլ շատ լավն ես, երուևմ էր, որ մի քիչ անակնկալի եկած ու մի քիչ խառն ես, դու իրականում նույն բարի մարդն ես, ինչ-որ վիրտուալում քեզ գիտեի` նույն բարի հոգով: /թեյն էլ համեղ էր, խաղալիքներով էլ լավ խաղացինք/

    Նորթոն – ես քեզ ընդհանրապես ուրիշ կերպ էի պատկերացնում: Երևումա շատ բարի մարդ ես, մարդկային բարձր արժեքներով:

    Ֆոտոն – երկար չխոսեցի, ինչ-որ անհասկանալի բարիություն էիր ճառագայթում… /միայն մի անհասկանալի բան մնաց, թե ոնց պետք է իմ դեմքը դատարկությանը նման լիներ/

    Չուկ – քեզ էլ տեսա, էլի երկար չխոսեցի, միայն մի բան իմացա` գերագույն ջան, դու շատ լիքը մարդ ես:

    Եվուկ - Եվա ջան, ես քեզ հենց էդպես էլ պատկերացնում էի, շատ նուրբ, ժպտերես, լավը, համեստ, շատ ջերմ, հրաշալի աղջիկ ես: Մանավանդ, որ մենք արագ էինք քայլում իրենք կամաց, ասում էիր <սողում են>, դա քայլել չի/ծիծաղս գալիս էր/, որ դուռը չգիտեի դեպի ներս բացեմ թե դեպի դուրս…… դե դու գիտես, թե մեր համար դու ինչ լավն ես, կարելի ա ասել, դու հրաշք ես…

    Լուսաբեր և Արիացի – Այս մարդկանց մասին մի փոքր երկար եմ գրելու: Ինչ էլ որ լինի, վերջիվերջո ես իրանց հետ ավելի երկար եմ շփվել ու իրենցից առաջին տպավորությունս ավելի շատ է: Ինչ ասեմ, իրանք շատ բարի, անկեղծ մարդիկ են, իրենք կարողանում են ստեղծել ջերմ մթնոլորտ, որ դու քեզ վատ չզգաս, իրենք կարողանում են էնքան պարզ ու հասարակ լինել, որ դու չես զգում միջավայրի փոփոխությունը: Իրար նկատմամբ իրանք էնքան լավ են, որ ես մտածեցի, որ լավ կլիներ, որ իմ ապագա կազմվելիք ընտանիքն էլ իրենց ընտանիքի նման լիներ: Իրենք երջանիկ ընտանիք են կազմել.... Իմացեք, եթե ինչ- որ մեկին էլ մոռանամ, ձեզ հաստատ չեմ մոռանալու: Մեկել չեմ մոռանա խաշիլի արարողակարգը /բացատրելու պահն էլ/, որ շատ հետաքրքիր էր ու խաշիլի համը, որ էնքան կշտացրեց, ամբողջ օրը էլ հաց չկերա /Լուս, շատ համով էր : Շատ շնորհակալ եմ ձեզնից: /մեկել չգիտեմ ինչի էն կոմունիստին չեմ մոռանա/

    Աստղ - այ Աստղ, էնքան էս ավատարիդ նայել եմ, ինձ թվաց թե պետքա ցախավելով ու էն կախարդներին հատուկ գլխարկով գաս…. Աստղը շատ լավնա, շաաաատ լավնա, չնայած քիչ խոսեցի, բայց երևում էր, որ դրական տրամադրությամբ լի էր ինքը…… քո հետ երևի էն գործիքի մասին շատ խոսեցինք/եթե դա շատ կարելի ա անվանել/

    Լեգոլլաս – քեզ ընդհանրապես էդպիսին չէի պատկերացնում: Հավեսով, հումորով, էնքան հումորով, որ էն ծաղրանկարիչ մարդը անվճար ծաղրանկարդ նկարեց: /ես տենցել չիմացա ինչի հենց քոնը նկարեց, ով կռիվ արեց ում նկարեց/: Բայց լավ էր էլի…. Լեգոլլասի մասին էլ կգրեմ, հիշում եմ

    Մանուլ - Մանե ջան, չնայած ես նմանացնել չեմ սիրում, բայց էս անգամ պիտի ասեմ, ես քեզ շաաաատ նման մի աղջիկ եմ ժամանակին ճանաչել/ախր էնքան նման, որ չասեի չէի դիմանա/: Մանուլը երևում է, որ շատ նպատակասլաց ա ու իրա ցանկացածին հասնող է, դա շատ լավա: Դե, վերջիվերջո, ես իրան ժամանակին հետևել եմ: Ոնց դիմացար էդ մի շաբաթը?: Ասում է <դե դիմացա էլի, մանավանդ, որ գրազ կար>: Սնիկերսը համով էր?:

    H.a.y.k.o – Հայկո ջան, դարդ մի անի, հենա սնիկերսներն էլ բերեցիր, էլ ինչ դարդ մնաց?, Սնիկերսն էլ դեռ չեմ կերել: Հա ինչ էի ասում, Հայկոն շատ լավնա, ինքը չնայած մի քիչ շատա մտածում, բայց պատկերացրեք , որ մեկ - մեկ շատ մտածելը ավելի օգտակարա քան քիչ մտածելը: Ու գարեջրի բաժակը լցնելը, դա մի երկար արարողակարգա, որ իր ընթացքում մտածելու շատ պատճառներ կան......

    Հելիում - երկար չխոսեցի, միայն ասավ <հաաաա….. ես քո թեմայում եղել եմ>, սկզբում էլ մտածում էի, թե ինքը ակումբից չի: Ափսոս Տիֆոզիում իմացա, որ դու ակումբից ես: Հա, մեկել ավատարդ հիշեցի:

    Գալաթեա – չնայած մենակ բարևեցի ու ձեռքդ սեղմեցի, բայց դե էլի մի քանի բան կարամ ասեմ: Ուրեմն ինձ շատ դուրա գալիս էդ քո ազատությունը, քո էդ ոճը, որ բոլորին ասում է որ դու ազատ ես /որ մի հայտնի երգում ասում է <ազատ է տիեզերքը բոլորի համար>/ : Շատ լավն էիր, դե ափսոս շատ չխոսեցի:

    Երկնային – Արուսը իմ դուրը շատ եկավ: Ախր ոնց ասեմ, ինքը էնքան անմիջական մարդա ու նույնիսկ աստիճանների հակառակ կողմից զգում ես իրա բարությունը: Չնայած ես չհասկացա, ինչի իրեն չճանաչեցին, /գուցե իրան ավելի շուտ չէի տեսել/, բայց մի պահ ինձ թվաց, թե ես Երկնայինի հետ շատ առաջ էլ եմ ծանոթացել ու հիմա պարզապես հանդիպել ու խոսում էինք: Արուսը շատ երկնային է:

    Ժառե – ինքը այդ օրը շատ խանռն էր: Դե Ժառեն, վերջիվերջո, ցուցահանդես էր կազմակերպել: Ով ցուցահանդես կազմակերպի որ խառը չլինի: Բայց ես չէի պատկերացնի, որ ինքը էդպես բոյով կլինի: Հա մեկել շատ շնորհակալ եմ իրենից ցուցահանդեսը կազմակերպելու համար, որ ցուցահանդեսը չլիներ, ես էստեղ էսքան տպավորություններ չէի ունենա

    Լեռնցի և Ռանչպար – ակումբում շատ լուրջ, մի քիչ խիստ ու համառ, բայց իրականում ամեն բան հակառակնա, իրանք շատ լավ մարդիկ են, հումորով լի, ու առանց ակումբային խիստ լրջության: Շատ հավեսով մարդիկ են, խոսում են ու միանգամից քեզ ներքաշում են իրենց խոսակցության մեջ: Ու դու չես զգում, թե ոնց, բայց այդ մարդիկ սկսում են քեզ շատ ծանոթ թվալ….

    Բոլորդ էլ հրաշալի եք, նորից եմ ասում ներեք, որ բոլորիդ մասին չեմ գրել չնայած բոլորիդ էլ հիշում եմ: Բոլորիցդ շատ շնորհակալ եմ
    չար մարդ չկար՞

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Enigmatic (21.12.2009)

  3. #797
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Kisame-ի խոսքերից Նայել գրառումը
    չար մարդ չկար՞
    Դե իհարկե կարբա ես գնացել էի, բայց իմ մասին վատ բաները չգիտեմ ինչի չեն գրում
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  4. #798
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անգամ էլ ես գրեմ էս թեմայում :
    Մինչև էս շատ ակումբցիների հետ եմ ծանոթացել: Էնքան շատ, որ հնարավոր չի բոլորի մասին հերթով գրել: Կգրեմ նրանց մասին, ում առաջին անգամ ցուցահանդեսի ժամանակ տեսա :

    Շնորհակալ եմ : Կողքիս աղջիկը Yevuk-ն էր :

    Դե, ինչպես արդեն helium-ն ասաց, մի քանի նախադասություն փոխանակեցինք ընդամենը: Ես helium-ին ճանաչում էի միայն որպես Հարրի Փոթթերի երկրպագու, այսինքն՝ Ակումբում համարյա չէի ճանաչում իրեն: Նույնիսկ ցուցահանդեսի ժամանակ որ Նյուտկան ասեց՝ ինքն ա, չէի հավատում : Ես էլ հավանեցի helium-ին, ու բոլորովին առաջին դասարանցու նման չէր : Հուսով եմ՝ էլի կտեսնվենք

    Դատարկություն . ճիշտն ասած՝ էնքան շատ մարդ կար, որ բոլորի հետ էլ քիչ շփվեցի, մանավանդ, որ ես շուտ դուրս եկա: Դավիթը հանգիստ, բարի ժպիտով տղա էր: Նենց մարդ էր, որ ես իրենից ինչ-որ մեկի նկատմամբ վատ վերաբերմունք երբևէ չեմ սպասի :

    Legolas. ակտիվ, ուրախ, շփվող տղա էր : Միայն դրական տպավորություններ եմ ստացել :

    Astgh-ի հետ համարյա չհասցրի շփվել : Չնայած Աստղի մասին կարծիքս ամբողջական ա Ակումբում, բայց իրականում համարյա միշտ ինչ-որ բան ուրիշ ա լինում: Իմ տեսած Աստղը հենց Ակումբի Աստղն էր , որի մասին դրական կարծիքս, կարծում եմ, ավելորդ է նշել :

    Wolfy-ն նոր անդամ ա, Ակումբում դեռ չեմ հասցրել ուսումնասիրել : Իր հետ էլ չեմ շփվել, բայց լավ տպավորություն ստացա :

    Jarre-ը էն ակումբցիներից ա, որոնց հանդեպ մեծ հարգանք եմ ունեցել՝ առանց նրանց տեսնելու: Ուրախ եմ, որ վերջապես ծանոթացա էսպիսի մեծահոգի մարդու հետ : Շնորհակալ եմ էս լավ հանդիպումը կազմակերպելու համար:

    Ոնց որ թե վերջ :
    Բա ես…
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #799
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Նաիրուհի-Սկզբում մտածեցի անունը Նայիռա ա (սկզբներում երբ որ անուն չեմ իմանում, ըստ նիկերի եմ գուշակում), հետո քանի որ Անդոն ու Արսենը չէին իմացել, որոշեցի ես պարզեմ: Ու քանի որ ինձ հերթ չէին տալի խոսալու, վերցրեցի անտաշատի գիրքը, դեմի մասը նայեցի, Լիլիթ էր գրած: Հետո պտի տարիքը պարզեի: Էկրանի վրա Ռեֆլեքսի կլիպն էին ցույց տալի, ասեց, որ իրա 12-13 տարեկան վախտերը հիշավ, ու ասեց, որ 2002-2003-ին տենց բաներ շատ էին ցույց տալի: Մի խոսքով, եթե 2002-ին 13 տարեկան էր, հիմա 20 կլնի… Հետո պարզվեց, որ միշտ մոտը պասպորտ ա պահում, մեկ էլ սովորաբար զինված ա… Տենց, ծանոթանում էինք, բայց հենց որ օկուպացված տարածքներից խոսացի, նեղացավ… Մի խոսքով, տպավորություններս վատը չեն…
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ungrateful (21.12.2009), Yeghoyan (21.12.2009), Նաիրուհի (21.12.2009)

  7. #800
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Տա-դաաա՜մ, հիմա մի հատ թունդ խոստովանություն. էսօր կյանքումս առաջին անգամ հանդիպել եմ մարդկանց, որոնց հետ սկզբում «վիրտուալ» եմ ծանոթացել (մի քանի բարեկամների չհաշված)): Ու ինձանից շատ գոհ եմ դրա համար! Առաջինը ծանոթացա Jarre-ի հետ. ավելորդ է նույնիսկ ասել, թե ինչպիսի դրական տպավորություն էր. ինտելիգենտ, հետաքրքիր զրուցակից, հեշտ շփվող, բարի, բացի դրանից, շատ ուշադիր շրջապատի նկատմամբ, էներգիայով լեցուն ու իր գործին նվիրված:

    Ռուֆուս. հենց բարձրացա 2-րդ հարկ, անմիջապես Ռուֆուսն ու Ուլուանան աչքիս ընկան, հաստատ համոզված էի, որ իրենք էին, ուղղակի սկզբից մի քիչ ամաչում էի մոտենալ, բայց հետո մի-երկու կռուգ տվի, դուխս հերիքեց: Ընդհանրապես շատ կարճ շփվեցինք, բայց առաջին տպավորությունն էն էր, որ Ռուֆուսը մռութ ա, ընդ որում՝ անամոթ մռութ. պարտադի՞ր ա իմ ՏուՏուԶԻ՜Կ-ը հիշել

    Ուլուանա և Վազգեն. Ուլուանայից՝ Ակումբում ստացած տպավորությունն առանձնապես չփոխվեց. գրառումներից գիտեմ, որ խելացի մարդ է, բայց իմ նկատմամբ միիի փոքր բացասական տրամադրվածություն էի զգում, եթե անկեղծ լինեմ: Հա, իսկ Վազգենին Ակումբում ընդհանրապես չեմ տեսել, բայց ժպտերես ու բարեհոգի մարդու տպավորություն թողեց:

    Եվ Արշակ. դե Արշակն էլ սիրուն տղա էր: Ազնիվ խոսք, ուրիշ տպավորություն չունեմ . ժամանակային գործոնը հոգուտ մեզ չէր աշխատում:

    Հ.գ. Չհասկացա՝ ինչ կատարվեց, բայց իմ նախորդ գրառման մեծ մասը չքացել է, ընդ որում՝ ցույց էր տալիս, որ ես եմ խմբագրել: Ես լունատի՞կ եմ: Փորձեցի ինքան հնարավոր է հիշողությամբ նույնը վերարտադրել, բայց էլ խմբագրել չհասցրի, մոդերատորներին խնդրում եմ նախորդը ջնջել:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (21.12.2009), Ambrosine (21.12.2009), Jarre (31.01.2010), Yeghoyan (21.12.2009), Ռուֆուս (21.12.2009)

  9. #801
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Այսօր բախտ ունեցա Վազգենի ու Անահիտի(Ուլուանա) հետ ծանոթանալ:

    Այսինքն ոչ թե ծանոթանալ, այլ ֆիզիկապես հանդիպել: Երկուսն էլ այնպիսին էին, ինչպիսին, որ կան ակումբում: Կարծիքս իրենց մասին բավականին վաղուց եմ կազմել:
    Պարզապես կասեմ, որ շատ ուրախ էի հանդիպմանը: Շատ եմ ուզեցել ֆիզիկապես հանդիպել, զրուցել իրենց հետ ու չէի էլ պատկերացնում որ էդպիսի օր կգա: Շատ լավն եք ժողովուրդ: Շատ կուզենայի ձեր հետ հաճախ հանդիպել: Էսօրվա հանդիպումը էնքան բազմամարդ ու աղմկոտ էր, որ չհասցրեցի էլ զավզակություն անել հետներդ: Համ էլ ստպված էի շուտ գնալ: Մի անգամ էլ կփորձենք

    Նաիրուհուն տեսա, բայց չկարողացա հետը շփվել: Բայց գոնե 2 բառ փոխանակեցի: Առաջին տպավորությունս լավն էր, առիթ կլինի, ավելի լավ կծանոթանանք:

    Հիմա վատ մարդկանցից:
    Chuk: Էս տղեն հենց կողքս էր նստած ու հենց սկզբից կասկածելի էր թվում: Չար լեզուներն ասում են, որ էս ամեն ինչը իր ձեռքի գործն ա: Ակումբ ա ստեղծել, ստեղծել ա հերիք չի, դեռ բազմաթիվ լավ մարդկանց իրար հետ ծանոթանալու առիթ ա դարձել: Էդքանն էլ հերիք չի, շատերը նույնիսկ իրենց կյանքի կեսին են գտել էդ ակումբ կոչեցյալ դարի չարիքում: Հիմա էլ իրանից գոհ եկել նստել էր կողքս, ոնց որ ոչ մի բան չի արել: Դեռ մարդիկ էլ գոհ ու շնորհակալ են իրենից: Չար լեզուներն ասում են, որ ես էլ եմ էդ մարդկանց մեջ, բայց դէ ես գիտեմ, որ ինքը կասկածելի մարդ ա: Ինքը հաստատ գարեջուր էլ կխմի, ընկերներին էլ օգնած կլինի: Հա հա հաստատ:
    Բայց հետը մի հրեշտակ աղջիկ կար՝ Ֆոտոնը, որը ստիպում էր լավը մտածել Չուկի մասին:
    էսպես չի մնա

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.12.2009), AniwaR (21.12.2009), Chuk (21.12.2009), helium (21.12.2009), Jarre (31.01.2010), Legolas (21.12.2009), Ungrateful (21.12.2009), Yeghoyan (21.12.2009), Yevuk (24.12.2009), Աբելյան (21.12.2009), Մանուլ (21.12.2009), Նաիրուհի (21.12.2009), Ֆոտոն (21.12.2009)

  11. #802
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաիրուհի-Սկզբում մտածեցի անունը Նայիռա ա (սկզբներում երբ որ անուն չեմ իմանում, ըստ նիկերի եմ գուշակում), հետո քանի որ Անդոն ու Արսենը չէին իմացել, որոշեցի ես պարզեմ: Ու քանի որ ինձ հերթ չէին տալի խոսալու, վերցրեցի անտաշատի գիրքը, դեմի մասը նայեցի, Լիլիթ էր գրած: Հետո պտի տարիքը պարզեի: Էկրանի վրա Ռեֆլեքսի կլիպն էին ցույց տալի, ասեց, որ իրա 12-13 տարեկան վախտերը հիշավ, ու ասեց, որ 2002-2003-ին տենց բաներ շատ էին ցույց տալի: Մի խոսքով, եթե 2002-ին 13 տարեկան էր, հիմա 20 կլնի… Հետո պարզվեց, որ միշտ մոտը պասպորտ ա պահում, մեկ էլ սովորաբար զինված ա… Տենց, ծանոթանում էինք, բայց հենց որ օկուպացված տարածքներից խոսացի, նեղացավ… Մի խոսքով, տպավորություններս վատը չեն…
    H. a. y. k. o.- Կողքիս էր նստած, բայց համարյա չխոսեց, խոսածն էլ, ինչպես արդեն խոստովանեց, ինձ ջղայնացրեց։ Տարիքը չգիտեմ, բայց հաստատ 90-ականների մարդ է, որովհետև դեռ չգիտի, որ էդ տարածքները օկուպացված չեն, ազատագրված են (կամ էլ տերմինների կարևորությունը չի գիտակցում
    Երբ ասմունքի մասին էինք խոսում, հա´ ինչ-որ բան էր ուզում ասել, չասաց (երևի իմ շատախոսությունն էր պատճառը), հուսով եմ՝ մյուս անգամ կասի, որովհետև շատ հետաքրքիր էր՝ ինչ էր ասելու։ Իմ տպավորություններն էլ վատը չեն, չնայած ասեմ, որ իմ անունը նայելուց հետո մի քանիսին դա ցույց տալու ձևը հե´չ դուրս չեկավ... Բայց երկրորդ անգամ հանդիպելու ցանկություն կա
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yeghoyan (21.12.2009)

  13. #803
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ungrateful-անշնորհակալի մեկն էր երևում
    Չէ, իրականում շատ հետաքրքիր դեմք էր, չնայած երաժշտության և մի քանի այլ առումներով մեր ճաշակները չհամընկան։ Բայց այն տիպի մարդ էր, որ անգամ տարակարծության դեպքում վիճելու ցանկություն ու ագրեսիա չի առաջացնում։ Հետաքրքրությունների շրջանակը, ինչքան հասկացա, բավական լայն է, ուղղակի մի բան է շատ վատ-կարդալ չի սիրում

    Norton-աչքիս մենք ընդհանուր լեզու չենք էլ գտնելու։ Հատկապես իմ «հակահրեական» հայացքների ու «Անտաշատի» «շնորհիվ»։ Ինչքան էլ փորձի հակառակը համոզել, մեկ է՝ գիտեմ, որ ահագին ուրախացավ, որ ես էնտեղ էի։ Հա, մեկ էլ Սևակի շահերի պաշտպանն է ոնց որ։ Չնայած ջղայնությանս՝ փաստում եմ-ծանոթությունը հաճելի էր։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.12.2009), Norton (22.12.2009), Ungrateful (21.12.2009), Yeghoyan (21.12.2009), Մանուլ (21.12.2009)

  15. #804
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    H. a. y. k. o.- Կողքիս էր նստած, բայց համարյա չխոսեց, խոսածն էլ, ինչպես արդեն խոստովանեց, ինձ ջղայնացրեց։ Տարիքը չգիտեմ, բայց հաստատ 90-ականների մարդ է, որովհետև դեռ չգիտի, որ էդ տարածքները օկուպացված չեն, ազատագրված են (կամ էլ տերմինների կարևորությունը չի գիտակցում
    Երբ ասմունքի մասին էինք խոսում, հա´ ինչ-որ բան էր ուզում ասել, չասաց (երևի իմ շատախոսությունն էր պատճառը), հուսով եմ՝ մյուս անգամ կասի, որովհետև շատ հետաքրքիր էր՝ ինչ էր ասելու։ Իմ տպավորություններն էլ վատը չեն, չնայած ասեմ, որ իմ անունը նայելուց հետո մի քանիսին դա ցույց տալու ձևը հե´չ դուրս չեկավ... Բայց երկրորդ անգամ հանդիպելու ցանկություն կա
    Նախ՝ ես պատահական էի հայտնվել կողդ, հետո, նորմալ թեմա չկար քննարկելու: Արվեստից էդքան գլուխ հանող չեմ: Բացի էդ, ես ահավոր քչախոս եմ:
    Տարածքների հարցով ես ուզում էի քո ռեակցիան ստուգեի: Բայց շատ հետաքրքիր ա, ի՞նչ պտի ասեի… Ես կարծեմ ուրիշ տեղ պտի բան ասեի: Մի խոսքով, մոռացել եմ:
    Էդ անունի պահով նենց հայտնագործություն էի արել, որ տղեքը 1 ժամից ավել չարչարվում էին չէին կարում: Դրա համար էնքան էի ոգևորվել, որ ուզում էի տանեի կողի սեղաններին էլ ցույց տայի…
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (15.06.2010)

  17. #805
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ի դեպ, քանի որ նոր եմ այս թեման հայտնաբերել, բացթողումս էլ լրացնեմ։
    Առաջին ծանոթությունս ակումբցիներից Enigmatic-ի և Kuk-ի հետ էր։
    Enigmatic-ը շատ հաճելի, անչափ դրական էներգիայով, պայծառ, բարի ու նուրբ մարդու տպավորություն թողեց։ Կիրթ, խելացի, շատ սիրուն հայացքով... Ուրախ եմ, որ առաջին ծանոթս ակումբից նա եղավ։
    Որ իմացա՝Kuk-ն է, բավական լարվեցի. դե մեծն պարոն բունտավշիկը վատ տպավորություն էր թողել իր գրառումներով։ Իրականության մեջ շատ ավելի զուսպ ու կոռեկտ մարդ էր։ Նույնիսկ զրույցը ստացվեց (կարծում եմ)։ Հետաքրքիր հայացքներ ուներ, ու այնքան էլ տարբեր չէին իմ հայացքներից։
    Այդ օրը ակումբի մասին ահագին բան իմացա։ Մեջս բավական լարվածություն կար, բայց Enigmatic-ի և Kuk-ի շնորհիվ համարյա լրիվ ձերբազատվեցի դրանից։ Մի քիչ մնացել էր, դա էլ այսօր անցավ։
    Հ. Գ. Թեյի համար շատ շնորհակալ եմ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.12.2009), Enigmatic (21.12.2009), Kuk (21.12.2009), Legolas (21.12.2009), Ungrateful (21.12.2009), Yeghoyan (21.12.2009), Yevuk (24.12.2009), Լուսաբեր (21.12.2009), Մանուլ (21.12.2009)

  19. #806
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Rhayader-ի հետ այսօրվա երևի ամենատպավորիչ զրույցն էր։ Մարդու հասունությունը առաջին բառերից երևաց։ Այն մարդկանցից էր, ում հետ նույնիսկ վիճելը հաճելի է ու լիքը բան է սովորեցնում։ Ինքնատիպ, զարգացած, կարդացած, խելացի, ազատ... Կարևորը՝ դրական ու հանգիստ էներգետիկ դաշտ ուներ. չնայած պատկառելի արտաքինին՝ ամենևին չկաշկանդվեցի... Չեմ ուզում երկար գրել, բայց մի բառ կասեմ-ՀԱՐԳԵՑԻ...

    Ուլուանա-չնայած չզրուցեցինք՝ շատ ուրախ եմ, որ տեսա նրան։ Լուրջ ու հասուն տպավորություն թողեց. երևի դրանից էր, որ չկարողացա հետը խոսել։ Քաշվում էի մի տեսակ։ Երբ մի պահ կողքիս էր նստած՝ խոսում էի ու հետն էլ մտածում. «Տեսնես ի՞նչ է մտածում իմ մասին»։ Հուսով եմ՝ ևս մեկ անգամ կհասցնեմ տեսնել։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.01.2010), Rhayader (26.12.2009), Yeghoyan (21.12.2009)

  21. #807
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Kisame-ի խոսքերից Նայել գրառումը
    չար մարդ չկար՞
    Ես էի չար, ես Արամիկ ջան, ես, հանգստացի Իմ պահով Դ–ն խաբել ա;

  22. #808
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Էստեղ հազարից մեկ եմ գրում, հիմա կգրեմ : Նաիրուհին, նախ և առաջ, շատ գեղեցիկ աղջիկ է : Իրոք՝ ինչ-որ հետաքրքիր գեղեցկություն ունի, ինձ շատ դուր եկավ : Հանդարտ, ուշադիր, (երբ գործը հասնում էր իմ ու Նորտոնի անաստված ջհուդական հարձակում-սադրանքներին պատասխանելուն), քաջ (с корабля на бал վիճակ էր էսօր, միանգամից էդքան խառը-խուռը դեմքեր, ու էդքան խառը-խուռը խոսակցություններ, ու մեջտեղում (բառացիորեն) նոր, գրեթե անծանոթ Նաիրուհի) խելացի ու գրագետ մարդ: Ես հատկապես թուլություն ունեմ էն մարդկանց նկատմամբ, ովքեր լավ գիտեն հայերենն ու հայ (ու ոչ միայն) գրականությունը, իսկ Նաիրուհին հաստատ լավ գիտի, նույնիսկ «Երեքի դեկլարացիայով» կործանիչ հարված հասցրեց ինձ: Ես արդեն խրամատները փորել էի, հրանոթները՝ լիցքավորել ու պատրաստվում էի երկար ու դաժան բանավեճի Նաիրուհու հետ, էն էլ... Գնացի : Հույս ունեմ՝ մի ուրիշ անգամ: Մի քիչ կաշկանդված էիր ուղղակի կարծես թե, մի քիչ էլ՝ մարտական տրամադրությամբ : Ամեն դեպքում՝ Ակումբում ամենաարյունահեղ ճակատամարտերը վիրտուալ դաշտերում են տեղի ունենում. ռեալը ծանոթանալու, ծիծաղելու ու ժպտալով հիշելու համար է: Դեռ կզրուցենք :
    DIXI
    carpe noctem

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (28.06.2013), Նաիրուհի (21.12.2009)

  24. #809
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Էսօր էլ ծանոթացա լիքը մարդկանց հետ:
    Բայց էսօրվա հանդիպումը իմ համար մի տեսակ ագրեսիվ եղավ:
    Ուրեմն, նենց թեթև ծանոթացա Alizée – ի հետ:
    Ալիզեի հետ շատ չշփվեցինք, լավ տպավորություններ ստացա: Շատ գեղեցիկ աղջիկ էր:
    Բայց վերջում, երբ արդեն գնում էր, սկսեց աղջիկներին համբուրեով ֆռալ, տենց պաչեց բոլորին, վերջում էլ դեմովս անցնելուց, մունաթով նայեց վրես, ու հեգնանքով ասեց` “Ես տղերքին չեմ պաչում ”:
    Բայց, ի՞նչ պաչել, ինչի՞ հենց ինձ ասեց… եսիմ :
    2-րդ ագրեսիվ ծանոթությունը Նաիրուհու հետ էր :
    Լիլիթը երեկ տեսնելով այն Ծեծելու գրառումները, երևվի ամբողջ ագրեսիան հավաքել եկել էր:
    Ուրեմն պայուսակից հանեց Անտաշատի գիրքը, ու սկսեց տալ ակումբցիներին… Բայց հենց Նորտոնը ուզեց` Լիլիթը,նենց մունաթով մերժեց, որ ես վախեցա…
    Հետո էլ չգիտեմ ինչ եղավ, բայց անիվը պտտվեց ինձ վրա, նորից կոնֆլիկտ ստեղծվեց այդ գրքում ինչ որ գրածի պատճառով, որը որ ես սկի չեի էլ կարդացել:
    Հետո տեսավ, որ իրեն էլ ոչմեկ չի ծեծելու, ու մթնոլորտը թեթևացավ, զրուցեցինք, ասեցինք – խոսացինք:
    Հայկոն էլ քանի որ Նաիրուհու կողքն էր նստած, արդեն ինքնապաշտպանության միջոցներ էր ման գալիս :
    Մի խոսքով,ծանոթացանք, խոսացինք, իրար մասին լիքը բան իմացանք: Այդ գեղեցիկ աղջիկը, լավ մարդու տպավորություն տողեց:

    Վերջում էլ, երբ դուրս եինք գալիս Տաշիրից, ուզեցավ խնձորով խփել ինձ :

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (21.12.2009), Աբելյան (21.12.2009), Նաիրուհի (21.12.2009)

  26. #810
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Անուկ, Վազգեն...դեռ կշփվենք չէ՞ Դեռ կունենամ ստեղ գրելու...էսօր շատ քիչ էր

    Բայց էսօր ինձ համար Ակումբում երկու մարդու հայտնաբերեցի նորովի, որի համար անչափ ուրախ եմ...

    Բոլորը գիտեն, որ ես կատեգորիկ մարդ եմ ու շատերն են դրանից տուժել, բայց ոչ մեկ՝ էնքան ինչքան ես, էլի

    Էսօր մեզ մոտիկ Արիացին ու Լուսաբերն էին նստել ու մի տեսակ ջերմություն զգացի էդ զույգից Հավես էր..
    Սովորական ժպիտից, երկու բառից, որ փոխանակեցինք, էներգիա ստացա...

    Շատ հաճելի էր ու լիքը..պարզապես իրենց ներկայությունը... լավ էր, որ եկել էիք ու որ մեր մոտ նստեցիք
    Լավն եք

    Մի հատ էլ ֆիրմային պաչ

  27. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.12.2009), Chuk (21.12.2009), Legolas (21.12.2009), Yeghoyan (21.12.2009), Աբելյան (21.12.2009), Դատարկություն (21.12.2009), Լուսաբեր (21.12.2009), Հայկօ (21.12.2009), Մանուլ (21.12.2009), Նաիրուհի (28.06.2013), Շինարար (21.12.2009), Ֆոտոն (21.12.2009)

Էջ 54 118-ից ԱռաջինԱռաջին ... 44450515253545556575864104 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •