Այսօր բախտ ունեցա Վազգենի ու Անահիտի(Ուլուանա) հետ ծանոթանալ:
Այսինքն ոչ թե ծանոթանալ, այլ ֆիզիկապես հանդիպել: Երկուսն էլ այնպիսին էին, ինչպիսին, որ կան ակումբում: Կարծիքս իրենց մասին բավականին վաղուց եմ կազմել:
Պարզապես կասեմ, որ շատ ուրախ էի հանդիպմանը: Շատ եմ ուզեցել ֆիզիկապես հանդիպել, զրուցել իրենց հետ ու չէի էլ պատկերացնում որ էդպիսի օր կգա: Շատ լավն եք ժողովուրդ: Շատ կուզենայի ձեր հետ հաճախ հանդիպել: Էսօրվա հանդիպումը էնքան բազմամարդ ու աղմկոտ էր, որ չհասցրեցի էլ զավզակություն անել հետներդ: Համ էլ ստպված էի շուտ գնալ: Մի անգամ էլ կփորձենք
Նաիրուհուն տեսա, բայց չկարողացա հետը շփվել: Բայց գոնե 2 բառ փոխանակեցի: Առաջին տպավորությունս լավն էր, առիթ կլինի, ավելի լավ կծանոթանանք:
Հիմա վատ մարդկանցից:
Chuk: Էս տղեն հենց կողքս էր նստած ու հենց սկզբից կասկածելի էր թվում: Չար լեզուներն ասում են, որ էս ամեն ինչը իր ձեռքի գործն ա: Ակումբ ա ստեղծել, ստեղծել ա հերիք չի, դեռ բազմաթիվ լավ մարդկանց իրար հետ ծանոթանալու առիթ ա դարձել: Էդքանն էլ հերիք չի, շատերը նույնիսկ իրենց կյանքի կեսին են գտել էդ ակումբ կոչեցյալ դարի չարիքում: Հիմա էլ իրանից գոհ եկել նստել էր կողքս, ոնց որ ոչ մի բան չի արել: Դեռ մարդիկ էլ գոհ ու շնորհակալ են իրենից: Չար լեզուներն ասում են, որ ես էլ եմ էդ մարդկանց մեջ, բայց դէ ես գիտեմ, որ ինքը կասկածելի մարդ ա: Ինքը հաստատ գարեջուր էլ կխմի, ընկերներին էլ օգնած կլինի: Հա հա հաստատ:
Բայց հետը մի հրեշտակ աղջիկ կար՝ Ֆոտոնը, որը ստիպում էր լավը մտածել Չուկի մասին:
Էջանիշներ