Տա-դաաա՜մ, հիմա մի հատ թունդ խոստովանություն. էսօր կյանքումս առաջին անգամ հանդիպել եմ մարդկանց, որոնց հետ սկզբում «վիրտուալ» եմ ծանոթացել (մի քանի բարեկամների չհաշված)):Ու ինձանից շատ գոհ եմ դրա համար! Առաջինը ծանոթացա Jarre-ի հետ. ավելորդ է նույնիսկ ասել, թե ինչպիսի դրական տպավորություն էր. ինտելիգենտ, հետաքրքիր զրուցակից, հեշտ շփվող, բարի, բացի դրանից, շատ ուշադիր շրջապատի նկատմամբ, էներգիայով լեցուն ու իր գործին նվիրված:
Ռուֆուս. հենց բարձրացա 2-րդ հարկ, անմիջապես Ռուֆուսն ու Ուլուանան աչքիս ընկան, հաստատ համոզված էի, որ իրենք էին, ուղղակի սկզբից մի քիչ ամաչում էի մոտենալ, բայց հետո մի-երկու կռուգ տվի, դուխս հերիքեց:Ընդհանրապես շատ կարճ շփվեցինք, բայց առաջին տպավորությունն էն էր, որ Ռուֆուսը մռութ ա, ընդ որում՝ անամոթ մռութ. պարտադի՞ր ա իմ ՏուՏուԶԻ՜Կ-ը հիշել
Ուլուանա և Վազգեն. Ուլուանայից՝ Ակումբում ստացած տպավորությունն առանձնապես չփոխվեց. գրառումներից գիտեմ, որ խելացի մարդ է, բայց իմ նկատմամբ միիի փոքր բացասական տրամադրվածություն էի զգում, եթե անկեղծ լինեմ: Հա, իսկ Վազգենին Ակումբում ընդհանրապես չեմ տեսել, բայց ժպտերես ու բարեհոգի մարդու տպավորություն թողեց:
Եվ Արշակ. դե Արշակն էլ սիրուն տղա էր: Ազնիվ խոսք, ուրիշ տպավորություն չունեմ. ժամանակային գործոնը հոգուտ մեզ չէր աշխատում:
Հ.գ. Չհասկացա՝ ինչ կատարվեց, բայց իմ նախորդ գրառման մեծ մասը չքացել է, ընդ որում՝ ցույց էր տալիս, որ ես եմ խմբագրել: Ես լունատի՞կ եմ:Փորձեցի ինքան հնարավոր է հիշողությամբ նույնը վերարտադրել, բայց էլ խմբագրել չհասցրի, մոդերատորներին խնդրում եմ նախորդը ջնջել:
Էջանիշներ