Շատերին եմ հանդիպել, շատերի հետ ծանոթացել, բայց շատ քչերի հատ կարողացա խոսեմ գոնե մի քանի բառ: Ում անունը չեմ նշել, խնդրում են ինձ ներեն:
Եղոյան և Հովո – այս երկու մարդկանց մասին ես առաջին տպավորություն շատ շուտ եմ կազմել: Իրանք մի տեսակ հարազատ մարդիկ են դարձել արդեն: Ու եթե իրենց մասին դրական կարծիքս գրեմ երևի շատ երկար կձգվի, չեմ ուզում երկար բարակ ասել, իմացեք էս մարդիկ ակումբում ինձ ամենաթանկ մարդկանցից են….
21rddarimard – Ինգա ջան, դու էլ շատ լավն ես, երուևմ էր, որ մի քիչ անակնկալի եկած ու մի քիչ խառն ես, դու իրականում նույն բարի մարդն ես, ինչ-որ վիրտուալում քեզ գիտեի` նույն բարի հոգով: /թեյն էլ համեղ էր, խաղալիքներով էլ լավ խաղացինք


/
Նորթոն – ես քեզ ընդհանրապես ուրիշ կերպ էի պատկերացնում: Երևումա շատ բարի մարդ ես, մարդկային բարձր արժեքներով:
Ֆոտոն – երկար չխոսեցի, ինչ-որ անհասկանալի բարիություն էիր ճառագայթում… /միայն մի անհասկանալի բան մնաց, թե ոնց պետք է իմ դեմքը դատարկությանը նման լիներ

/
Չուկ – քեզ էլ տեսա, էլի երկար չխոսեցի, միայն մի բան իմացա` գերագույն ջան, դու շատ լիքը մարդ ես:
Եվուկ - Եվա ջան, ես քեզ հենց էդպես էլ պատկերացնում էի, շատ նուրբ, ժպտերես, լավը, համեստ, շատ ջերմ, հրաշալի աղջիկ ես: Մանավանդ, որ մենք արագ էինք քայլում իրենք կամաց, ասում էիր <սողում են>, դա քայլել չի/ծիծաղս գալիս էր/, որ դուռը չգիտեի դեպի ներս բացեմ թե դեպի դուրս…… դե դու գիտես, թե մեր համար դու ինչ լավն ես, կարելի ա ասել, դու հրաշք ես…
Լուսաբեր և Արիացի – Այս մարդկանց մասին մի փոքր երկար եմ գրելու: Ինչ էլ որ լինի, վերջիվերջո ես իրանց հետ ավելի երկար եմ շփվել ու իրենցից առաջին տպավորությունս ավելի շատ է: Ինչ ասեմ, իրանք շատ բարի, անկեղծ մարդիկ են, իրենք կարողանում են ստեղծել ջերմ մթնոլորտ, որ դու քեզ վատ չզգաս, իրենք կարողանում են էնքան պարզ ու հասարակ լինել, որ դու չես զգում միջավայրի փոփոխությունը: Իրար նկատմամբ իրանք էնքան լավ են, որ ես մտածեցի, որ լավ կլիներ, որ իմ ապագա կազմվելիք ընտանիքն էլ իրենց ընտանիքի նման լիներ: Իրենք երջանիկ ընտանիք են կազմել.... Իմացեք, եթե ինչ- որ մեկին էլ մոռանամ, ձեզ հաստատ չեմ մոռանալու: Մեկել չեմ մոռանա խաշիլի արարողակարգը /բացատրելու պահն էլ

/, որ շատ հետաքրքիր էր ու խաշիլի համը, որ էնքան կշտացրեց, ամբողջ օրը էլ հաց չկերա /Լուս, շատ համով էր

: Շատ շնորհակալ եմ ձեզնից:

/մեկել չգիտեմ ինչի էն կոմունիստին չեմ մոռանա/
Աստղ - այ Աստղ, էնքան էս ավատարիդ նայել եմ, ինձ թվաց թե պետքա ցախավելով ու էն կախարդներին հատուկ գլխարկով գաս…. Աստղը շատ լավնա, շաաաատ լավնա, չնայած քիչ խոսեցի, բայց երևում էր, որ դրական տրամադրությամբ լի էր ինքը…… քո հետ երևի էն գործիքի մասին շատ խոսեցինք/եթե դա շատ կարելի ա անվանել/
Լեգոլլաս – քեզ ընդհանրապես էդպիսին չէի պատկերացնում: Հավեսով, հումորով, էնքան հումորով, որ էն ծաղրանկարիչ մարդը անվճար ծաղրանկարդ նկարեց: /ես տենցել չիմացա ինչի հենց քոնը նկարեց

, ով կռիվ արեց ում նկարեց

/: Բայց լավ էր էլի…. Լեգոլլասի մասին էլ կգրեմ, հիշում եմ
Մանուլ - Մանե ջան, չնայած ես նմանացնել չեմ սիրում, բայց էս անգամ պիտի ասեմ, ես քեզ շաաաատ նման մի աղջիկ եմ ժամանակին ճանաչել/ախր էնքան նման, որ չասեի չէի դիմանա/: Մանուլը երևում է, որ շատ նպատակասլաց ա ու իրա ցանկացածին հասնող է, դա շատ լավա: Դե, վերջիվերջո, ես իրան ժամանակին հետևել եմ: Ոնց դիմացար էդ մի շաբաթը?: Ասում է <դե դիմացա էլի, մանավանդ, որ գրազ կար>: Սնիկերսը համով էր?:
H.a.y.k.o – Հայկո ջան, դարդ մի անի, հենա սնիկերսներն էլ բերեցիր, էլ ինչ դարդ մնաց?, Սնիկերսն էլ դեռ չեմ կերել

: Հա ինչ էի ասում, Հայկոն շատ լավնա, ինքը չնայած մի քիչ շատա մտածում, բայց պատկերացրեք , որ մեկ - մեկ շատ մտածելը ավելի օգտակարա քան քիչ մտածելը: Ու գարեջրի բաժակը լցնելը, դա մի երկար արարողակարգա, որ իր ընթացքում մտածելու շատ պատճառներ կան......
Հելիում - երկար չխոսեցի, միայն ասավ <հաաաա….. ես քո թեմայում եղել եմ>

, սկզբում էլ մտածում էի, թե ինքը ակումբից չի: Ափսոս Տիֆոզիում իմացա, որ դու ակումբից ես: Հա, մեկել ավատարդ հիշեցի:
Գալաթեա – չնայած մենակ բարևեցի ու ձեռքդ սեղմեցի, բայց դե էլի մի քանի բան կարամ ասեմ: Ուրեմն ինձ շատ դուրա գալիս էդ քո ազատությունը, քո էդ ոճը, որ բոլորին ասում է որ դու ազատ ես /որ մի հայտնի երգում ասում է <ազատ է տիեզերքը բոլորի համար>/ : Շատ լավն էիր, դե ափսոս շատ չխոսեցի:
Երկնային – Արուսը իմ դուրը շատ եկավ: Ախր ոնց ասեմ, ինքը էնքան անմիջական մարդա ու նույնիսկ աստիճանների հակառակ կողմից զգում ես իրա բարությունը: Չնայած ես չհասկացա, ինչի իրեն չճանաչեցին, /գուցե իրան ավելի շուտ չէի տեսել/, բայց մի պահ ինձ թվաց, թե ես Երկնայինի հետ շատ առաջ էլ եմ ծանոթացել ու հիմա պարզապես հանդիպել ու խոսում էինք: Արուսը շատ երկնային է:
Ժառե – ինքը այդ օրը շատ խանռն էր: Դե Ժառեն, վերջիվերջո, ցուցահանդես էր կազմակերպել: Ով ցուցահանդես կազմակերպի որ խառը չլինի: Բայց ես չէի պատկերացնի, որ ինքը էդպես բոյով կլինի: Հա մեկել շատ շնորհակալ եմ իրենից ցուցահանդեսը կազմակերպելու համար, որ ցուցահանդեսը չլիներ, ես էստեղ էսքան տպավորություններ չէի ունենա
Լեռնցի և Ռանչպար – ակումբում շատ լուրջ, մի քիչ խիստ ու համառ, բայց իրականում ամեն բան հակառակնա, իրանք շատ լավ մարդիկ են, հումորով լի, ու առանց ակումբային խիստ լրջության: Շատ հավեսով մարդիկ են, խոսում են ու միանգամից քեզ ներքաշում են իրենց խոսակցության մեջ: Ու դու չես զգում, թե ոնց, բայց այդ մարդիկ սկսում են քեզ շատ ծանոթ թվալ….
Բոլորդ էլ հրաշալի եք, նորից եմ ասում ներեք, որ բոլորիդ մասին չեմ գրել չնայած բոլորիդ էլ հիշում եմ: Բոլորիցդ շատ շնորհակալ եմ

Էջանիշներ