Ես էլ Ժառի մասին գրեմ, չնայած առաջին տպավորությունը հեռվից էր՝ առանց որևէ բառ փոխանակելու
Ուրեմն, Ռուֆուսին ու Կիտային եմ տեսնում ներսում, հարցնում եմ՝ ոնց ճանաչեմ: Ռուֆուսը թե՝ ինձնից մի գլուխ բոյով:
Բարձրացա վերև: Դժվար չէր չնկատել բարձրահասակ սպիտակազգեստ Ժառին, որն Արա Գևորգյանի հետ էր խոսում:Հեռվից նայեցի, ամաչեցի իմ պուճուր բոյով մոտենալ: Առանց շփվելու երկու բան տպավորվեց: Մեկը որ բարությունը թափվում էր վրայից, մյուսն էլ մեծ հարգանք առաջացավ նրա նկատմամբ հենց թեկուզ Ժառին էդքան նվիրված լինելու համար:
Էջանիշներ