Jarre
Մի անգամ Ռուֆուսն եկավ մեր օֆիս ու ցույց տվեց Jarre նկարը, նենց նախանձեցի, որ իրենք ծանոթ են, իսկ ես ` չէ: Այսօր ես էլ առիթ ունեցա ծանոթանալու Արթուրի հետ: Մի քիչ շուտ էի եկել, մեկ էլ տեսնում եմ մի բարձրահասակ մարդ փողոցն ա անցնում, անպայման սպասելով կանաչ մարդուկին, Անուկին ասեցի` հաստատ ինքն ա: Մեկ էլ էդ մարդը գնաց ուրիշ ուղղությամբ, բայց դե երբ հետ եկավ հասկացա, որ ճիշտ էի: Չգիտեմ ոնց նկարագրեմ ` շատ խելացի, չափազանց հանգիստ, ժպտադեմ, քաղաքավարի, ծանրակշիռ... Մի խոսքով էն բոլոր լավ հատկանիշները որ գիտեք, կարող եմ վերագրել Արթուրին: Բայց "ամենամեծ" հատկանիշը, դա հասակն ա: Ժող, Էն որ ասում էի Ալենը բոյով ա, խաբել եմԱրթուրը շաաատ բոյով ա, վիզս մի քիչ ցավում էր նայելիս
![]()
Բայց կարևորն էնա, որ հիմա նստած Ժառ եմ լսում ու դուրս շատ ա գալիս: Կավելացնեմ քնելուց առաջ լսելու երաժշտությունների շարքին:![]()
Արթուր, շնորհակալ եմ հանդիպման ու դիսկերի համար:
Էջանիշներ