User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախ դու չարաճճի

    Մեղքս ինչ թաքցնեմ. Ռուբիի վերոնշյալ օրագրային գրառումից հետո քուն-դադար կորցրել էի։ Կերածս ամեն գդալ մուրաբան կամ տորթի կտորը կոկորդումս էր մնում։ Օրը մի քանի անգամ բացում էի պահարանն ու նայում քաղցր պարունակությամբ բանկաներին՝ մտածելով, թե ոնց դրանցից մեկը մեր պստիկ այլմոլորակայինին հասցնեմ։

    Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել ձեր հաղորդաշարը, վայ, չէ, էս ուրիշ սերիալից էր, մի խոսքով՝ էսօր պիտի գնայի համալսարան, մտածեցի՝ ավելի հարմար օր դժվար էլ լինի։ Գիշերը գրեցի մեր Մարիին, Ռուբիի համարն ուզեցի, նա էլ չափազանց սիրալիր գտնվեց, թե չէ էսօրվա անակնկալս չէր ստացվի։ Մա՜ր, քեզ ։պաչ
    Դե շարունակությունն արդեն պատմեց խաբարբզիկը։

    Ռուբիին մի անգամ տեսել էի, բայց ես սլանում էի Համալիր, ուշանում էի, ինքն էլ մենակ չէր ու ինձ էլ չնկատեց, չնայած նկատեր էլ՝ չէր ճանաչելու Ասածս էն է, որ ես գիտեի՝ ում եմ տեսնելու, միանգամից ճանաչեցի։
    Ռուբին մի հատ ահավոր պոզիտիվ բանդանա ունի՝ վարդագույն «աբադոկով» գանգ է վրան։ Ես, որ վաղուց թարգել եմ գանգամանիան, ուղղակի սիրահարվեցի դրան

    Իսկ հենց Ռուբին քայլող հրաշք է։ Դե ես իրեն Ակումբում շատ էի ուսումնասիրել, իրականում էլ նույն հետաքրքիր, խելացի, չափազանց դրական ու գիժ այլմոլորակայինն է, բայց էդքան ջերմություն ու անմիջականություն չէի սպասում։ Դրական էներգիա է ճառագայթում մի քանի լուսատարի շառավղով։ Էնքան հեշտ էր ստացվում զրույցը, թեմաներն իրար հերթ չէին տալիս, ինձ թվում էր՝ ժամերով կխոսենք ու չենք հոգնի։

    Ռուբին էնպիսին է, ինչպիսին ես կուզենայի եղած լինել էդ տարիքում. լիքը բաներով նման է ինձ, բայց ամեն առումով «կատարելագործված» է։ Բա որ իմացա՝ իմ մանկության երազանքի հետևից է գնում Ռուբի՜, կիսատ չթողնես, ես փոշմանել եմ, իսկ դու հաստատ մեծ աստղագետ կդառնաս (քո դեպքում՝ այլմոլորակագետ

    Մի խոսքով՝ էսօրվա դրական էներգիայի քանակը ինձ ահագին ժամանակ կհերիքի։ Բայց հուսով եմ՝ հաջորդ լիցքավորումս ավելի շուտ կլինի, քան էս մեկի պարպումը։

    Ռուբ, զգո՞ւմ ես, ազդել ես բառապաշարիս վրա
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.05.2013), Chuk (22.05.2013), einnA (22.05.2013), erexa (21.05.2013), impression (22.05.2013), ivy (21.05.2013), Jarre (22.05.2013), John (22.05.2013), Rammstein (26.05.2013), Ruby Rue (21.05.2013), Smokie (21.05.2013), StrangeLittleGirl (21.05.2013), Valentina (21.05.2013), Աթեիստ (21.05.2013), Այբ (21.05.2013), Անվերնագիր (21.05.2013), Գալաթեա (21.05.2013), Դատարկություն (22.05.2013), Հայկօ (21.05.2013), մարիօ (21.05.2013), Մինա (26.05.2013), Ներսես_AM (21.05.2013), Շինարար (21.05.2013), Ուլուանա (21.05.2013), Վոլտերա (21.05.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •