User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջիկա երկու օրերին զբաղված եմ լինելու, հիմա գրեմ: Ակումբի մեգա-հանդիպումից հետո առաջացան երկակի զգացումներ մոտս. շատ հաճելի ու ուրախալի՝ իմ հին գանձերին հանդիպելու, նոր շատ հետաքրքիր ակումբցիների հետ ծանոթանալու առիթով և տխուր և ափսոսալի՝ այն պատճառով, որ ոչ բոլորն էին եկել նրանցից, ում շատ կուզենայի տեսնել: Դրանցից երեքը՝ Օ'Հայկը, Jarre-ը ու Ungrateful-ը (միայն երևանաբնակներից եմ նշում, էլի): Հիմա գամ նոր ձեռքբերումներիս: (Ում հետ որ հասցրի քիչ թե շատ շփվել)

    Leo Negri Դրական տպավորությունը, որը ստացել էի գրառումներից, ավելի ամրապնդվեց, անձամբ ծանոթանալու և մի քանի բառ փոխանակելուց հետո: Ճիշտ է, Գայլն իրան տարավ «անտառ» իմ մոտից (ինքը մեծ ոգևորությամբ գնաց Գայլի ետևից), բայց «դրական լիցքերից» ինձ էլ փայ հասավ: Շատ հաճելի կլինի հնարավորության դեպքում նորից հանդիպել, զրուցել:

    Չեմ հիշում, Gayl-ի մասին գրած կամ, թե չէ, բայց առաջին անգամը չի, որ հանդիպում եմ: Ու առաջին անգամը չի, որ հաճելի ա շփվելն ու զրուցելը Վահագի հետ:

    kyahi-ն դրական տպավորությունների մի շտեմարան էր: Շատ համակրելի ժպիտ ունի
    ու հաճելի զրուցակից է: Այնպիսի թեթև շփման միջավայր է ստեղծում, որ թվում է՝ զրուցում ես վաղուց ծանոթ մարդու հետ: Շատ ուրախ էի ծանոթության համար:

    Ժունդոն էն իրա պայծառ ժպիտով որ չի ժպտում, անհնար է, որ մարդ պատասխան չժպտա: Շփումը շատ երկար չէր, ցավոք, բայց շատ ուրախ:

    Էս մարդը էն գլխից շատ հավեսին ու հետաքրքիր մարդ էր երևում: Համոզված էի, որ տեսնեմ, կարծիքս ամրապնդվելու է: Չսխալվեցի, իհարկե: Հումորով, գիտելիքներով ու ներքին հարուստ ու հետաքրքիր աշխարհով My World My Space-ի, в простонародье Հովոյի հետ ծանոթանալը արտակարգ նվեր էր ինձ համար: Հով ջան, :

    Եվ վերջապես, այդ հանդիպման չափերով ամենափոքր, բայց պատճառած ուրախությամբ ամենամեծ «ծանոթս» (մի-տեսակ չի հնչում էս բառը էս լույսի կտոր մարդուկի պարագայում) Մերի Վազգենովնան էր: Սաղ ակումբ-ինտերնետներով խոսում են(ք) համբերությունից, տոլերանտությունից, և այլն: Մենակ տեսնեիք, թե էս պուճուր հրեշտակը ոնց էր էն խլացնող աղմուկին անտրտունջ քնել ու ոնց էր հետո առանց որևէ լացի կամ կապրիզի պարում ու ժպտում: Մենակ էս լուսավոր ընտանիքը միասին տեսնելը մարդու տրամադրությունը հազարավոր անգամներ բարձրացնում է: Մերի ջան, (ինձ թվում ա՝ էս զմայլիկը ես գրանցվածս օրվանից երկրորդ անգամ եմ ընդամենը դնում, առաջին անգամը Օ'Հայկի հասցեին էր, բայց դե նա էլ ա խոխա, լի՛: )
    Վերջին խմբագրող՝ ars83: 27.12.2010, 02:31:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (27.12.2010), Ariadna (27.12.2010), CactuSoul (27.12.2010), davidus (27.12.2010), Gayl (27.12.2010), Jarre (27.12.2010), kyahi (27.12.2010), Leo Negri (27.12.2010), My World My Space (28.12.2010), Norton (27.12.2010), Tig (27.12.2010), Yellow Raven (28.12.2010), Yevuk (27.12.2010), Աբելյան (27.12.2010), Արևածագ (27.12.2010), Դատարկություն (27.12.2010), Էլիզե (27.12.2010), Ժունդիայի (10.01.2011), Ինչուիկ (27.12.2010), ԿԳԴ (27.12.2010), Հայկօ (27.12.2010), Ձայնալար (27.12.2010), Մաեստրո (02.06.2011), Մանուլ (27.12.2010), Նաիրուհի (27.12.2010), ՆանՍ (27.12.2010), Ռուֆուս (27.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •