Էստեղ հազարից մեկ եմ գրում, հիմա կգրեմ

:
Նաիրուհին, նախ և առաջ, շատ գեղեցիկ աղջիկ է

: Իրոք՝ ինչ-որ հետաքրքիր գեղեցկություն ունի, ինձ շատ դուր եկավ

: Հանդարտ, ուշադիր, (երբ գործը հասնում էր իմ ու Նորտոնի անաստված ջհուդական հարձակում-սադրանքներին պատասխանելուն), քաջ

(с корабля на бал վիճակ էր էսօր, միանգամից էդքան խառը-խուռը դեմքեր, ու էդքան խառը-խուռը խոսակցություններ, ու մեջտեղում (բառացիորեն) նոր, գրեթե անծանոթ Նաիրուհի) խելացի ու գրագետ մարդ: Ես հատկապես թուլություն ունեմ էն մարդկանց նկատմամբ, ովքեր լավ գիտեն հայերենն ու հայ (ու ոչ միայն) գրականությունը, իսկ Նաիրուհին հաստատ լավ գիտի, նույնիսկ «Երեքի դեկլարացիայով» կործանիչ հարված հասցրեց ինձ: Ես արդեն խրամատները փորել էի, հրանոթները՝ լիցքավորել ու պատրաստվում էի երկար ու դաժան բանավեճի Նաիրուհու հետ, էն էլ... Գնացի

: Հույս ունեմ՝ մի ուրիշ անգամ: Մի քիչ կաշկանդված էիր ուղղակի կարծես թե, մի քիչ էլ՝ մարտական տրամադրությամբ

: Ամեն դեպքում՝ Ակումբում ամենաարյունահեղ ճակատամարտերը վիրտուալ դաշտերում են տեղի ունենում. ռեալը ծանոթանալու, ծիծաղելու ու ժպտալով հիշելու համար է: Դեռ կզրուցենք

:
Էջանիշներ