User Tag List

Էջ 59 118-ից ԱռաջինԱռաջին ... 94955565758596061626369109 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 871 համարից մինչև 885 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

  1. #871
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ժառի ցուցահանդեսի ժամանակ՝ ոչ թե իմ, այլ Ժան Միշել Ժառի , էնքա՜ն լավ ծանոթություններ ունեցա։ Արդեն ասել եմ ու նորից եմ կրկնում, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ։ Ձեր բոլորի շնորհիվ այդ երեկոն ինձ համար դարձավ անմոռանալի, ու վստահ եմ, որ վստահ եք, որ սա չափազանցություն չէ։ Ցավոք այդ օրերին այնքան զբաղված էի, որ չկարողացա բոլորի հետ ծանոթանալ մոտիկից։ Բայց եղան մարդիկ որոնց հետ ավելի երկար շփվեցի և նույնիսկ հանդիպեցի մեկից ավելի անգամ ու հիմա ուզում եմ իրենց մասին գրել։

    Ուրեմն սկսեմ նրանցից, որոնց մասին ստացածս վիրտուալի և ռալի տպավորությունները խիստ հակասական են եղել՝ ի օգուտ ռեալի տպավորությունների (շատ մի խորացեք, ես էլ չջոգեցի ինչ եմ գրել։ Վոպշըմ ուղղակի ուզում էի ասել, որ վիրտուալի տպավորությունը բացասական է եղել, իսկ ռեալինը՝ խիստ ու ահավոր դրական)։

    Velvet Bride։ Վիրտուալում ստացածս տպավորությունը՝ ագրեսիվ, ինքնավստահ, չզիջող ու կներես Ան ջան՝ անտակտի մեկը։ Մի անգամ նույնիսկ այնքան էի բարկացել, որ ուղղակի դուրս եկա ակումբից, որ ավելորդ բաներ չգրեմ։ Իմ ու Անիի ջրերը մի առվով չէին հոսում
    Մեկ էլ, ցուցահանդեսի երրորդ օրը, Անահիտի, Վազգենի ու Ռուֆուսի հետ խոսում ենք, մեկ էլ նկատում եմ, որ հեռվում մի աղջիկ է կանգնած. մի քինչ անինքնավստահ, ամաչկոտ ու լարված։ Ու զգում եմ, որ ինքը սպասում է, թե երբ եմ պրծնելու զրույցը։ Միանգամից կռահեցի, որ Velvet Bride-ն է։ (Դե էդքան էլ ջոգող չեմ, պռոստո ինքը գրել էր, որ այդ օրը գալու է )։ Դեռ իր չխոսացած արդեն հասկացա, որ վիրտուալ պատկերացումներս շատ սխալ են եղել։ Ես շատ տպավորվեցի Անիի՝ դիմացինի նկատմամբ ունեցած խորը հարգանքից։ Երբ ես իրեն բացատրում էի ցուցադրվող նկարները, նկատում էի, թե ինչքան անվստահ էր Անին։ Գիտեք, նկատի չունեմ՝ բան չիմանալու պատճառով անվստահ լինելը, այլ դիմացինին հարգելով ու դիմացինին ավելի բարձր համարելու պատառով առաջացած լարվածությունից առաջացած անվստահություն (էս խի եմ էսքան խուճուճ գրում ։ Հաստատ հետս մի բան էն չի....) Այ Անիի հետ հանդիպման ժամանակ նոր հասկացա, որ արդեն մեծացել եմ, էլ առջվա քսան տարեկանը չեմ.... Անի ջան, ուրախ եմ լավ ու հաճելի ծանոթության համար։

    VisTolog։ Շատ առիթ չէր եղել կարդալու VisTolog-ի գրառումները, բայց միշտ կարծում էի, որ քառասունն անց, կնգա էրեխու տեր մարդ է։ Հետո հանդիպեցի ռեալ՝ երիտասարդ Վիստոլոգին։ Վիստ ջան, շատ լավ զրուցակից ես ու հետաքրքիր մարդ։ Հեշտությամբ կարողանում ես կոնտակտի մեջ մտնել մարդկանց հետ՝ անկախ նրանց տարիքից։ Դու լավ օրինակ ես մեր երիտասարդների համար։

    Արիացի և Լուսաբեր։ Արիացու մասին լրիվ այլ պատկերացումներ ունեի. ամենասկզբում մի քանի գրառումներ սխալ հասկանալով ու նիկի վրա խորանալով, կարծում էի, որ ֆաշիստական շարժման տղաներից է Մտածում էի, ինչ անեմ, որ էս մարդը հասկանա, որ տենց բաները սխալ են, ոչ թե ազգը ավելի լավն են դարձնում ու ամրացնում են, այլ հակառակը.... Հետո հանդիպեցի իրական Արիացուն ու իր չքնաղ Լուսաբերին ։ Ես իրենց այդպիսի չէի պատկերացնում։ Լուսաբերին էլ իր գրառումներից պատկերացնում էի լրիվ ուրիշ ձև՝ էն թիթիզ (լավ իմաստով)՝ բանտիկներով, զարդիկներով... աղջիկ։ Արիացի ու Լուսաբեր շատ գեղեցիկ զույգ եք ու լավ մարդիկ։ Դե որ ճիշտը ասեմ, Արիացու մասին վիրտուալի նշածս տպավորությունը միայն սկզբում էր այդպիսին, հետո արդեն հասկացել էի, որ սխալվել եմ ու դեռ իրար չտեսած, արդեն համակրանք ունեի իր նկատմամբ։ Լուսաբերն էլ շատ խորը մարդ է։ Ես ինքս չեմ հավատում տենց բաների ու լուրջ չեմ ընդունում, բայց երբեմն՝ հազվագյուտ, մարդու հայացքը ինձ էնքա՜ն բան է ասում, որ վստահ եմ որ չեմ սխալվում։ Այ քո պարագայում էլ է այդպես, Լուսաբեր ջան։

    Tig և rainbow։ Անկեղծ ասած Հասիկին՝ rainbow-ին, ծանոթ չէի։ Իսկ Տիգի մասին հենց սկզբից էլ ունեցել եմ շաաաատ դրական տպավորություն և այդ դրականը հազարապատկվեց իրական ծանոթությունից հետո՝ հանգիստ, խելացի, համեստ մարդ ես Տիգ ջան։ Դու շատ համապատասխան ես ընկերոջ իմ ունեցած իդեալին ։ Իսկ Հասմիկը շատ մարդամոտ, ուրախ և դրական տպավորություն թողեց ինձ վրա։ Անչափ ուրախ եմ, որ պատիվ ունեցա ձեզ հետ ծանոթանալ։ Կարծում եմ առիթներ կստեղծենք ավելի մտերմանալու։

    Դե, քանի որ կինս թեյի սեղանը արդեն գցել է ու ինձ է սպասում՝ ես թռա, բայց դեռ շարուակելու ու ասելու ունեմ ընգեր Էդ էլ վաղը

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.01.2010), Ambrosine (11.01.2010), AniwaR (12.02.2010), helium (12.01.2010), Legolas (11.01.2010), Tig (12.01.2010), Ungrateful (11.01.2010), VisTolog (11.01.2010), Yeghoyan (18.01.2010), Yevuk (19.01.2010), Աբելյան (11.01.2010), Արիացի (25.01.2010), Արևհատիկ (11.01.2010), Դատարկություն (11.01.2010), Դեկադա (11.01.2010), Ժունդիայի (10.03.2010), Լուսաբեր (25.01.2010), Մանոն (11.01.2010), Շինարար (11.01.2010), Ռուֆուս (11.01.2010)

  3. #872
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.12.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ես էդ օրվա մասին 4 էջ գրել էի A4 -ի վրա , լուրջ եմ ասում, իմ մամենդով գեղարվեստական երանգ էի տվել ,կարգին տղերք , սեր՝ առաջին հայացքից , բայց լավա ստեղ չգրեցի
    Վերջին խմբագրող՝ Legolas: 11.01.2010, 22:14:

  4. #873
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Legolas-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էտ օրվա մասին 4 էջ գրել էի A4 -ի վրա , լուրջ եմ ասում, իմ մամենդով գեղարվեստական երանգ էի տվել ,կարգին տղերք , սեր՝ առաջին հայացքից , բայց լավա ստեղ չգրեցի
    Ցուցահանդեսի օրվա մասի՞ն:
    Բա դիր տենանք :

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (12.01.2010), Legolas (18.01.2010)

  6. #874
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    VisTolog։ Շատ առիթ չէր եղել կարդալու VisTolog-ի գրառումները, բայց միշտ կարծում էի, որ քառասունն անց, կնգա էրեխու տեր մարդ է։
    Վիստ, էս բանակիդ հարցերը լուծե՞լ ես
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  7. #875
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մոդերատորական: Հարգելիներս, խնդրում եմ թեման Զրուցարան չդարձնել:

  8. #876
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Հեսա Կապանում կինոթատրոնն է բացվելու, թատրոնը վերսկսելու է աշխատանքը նոր դերասաններով: Նոր կարճ ճանապարհի կառուցումը ընթացքի մեջ է: Տենց: Նենց որ հաստատ լավ է լինելու:
    Գնանք ժամսլաքին հակառակ:

    Արևհատիկ
    - Սկզբից էլ զգացի, որ աշխույժ մարդ է: Քիչ շփվեցինք, բայց վերջում, երբ եկավ մեր մոտ, զգացի, որ կենսուրախ ու շփվող մարդ է ու դա շատ հավանեցի: Երեխայական պարզություն էլ զգացի:

    Cold Skin-ի դեպքում նենց ստացվեց, որ աշխարհը փոքր է, ինքն էլ կլոր Դրանից էր երեւի, որ թվաց` վաղուց եմ ծանոթ: Համեստություն կար: Շրջապատը լուռ էր ուսումնասիրում, բայց միանգամից ընդգրկվեց: Ես կասեի` cold skin-ը hot է իր ներքին աշխարհով

    Բարձրահասակը նենց պայծառ դեմք ուներ: Հանգստություն զգացի շփվելուց: Շատ հավանեցի Բարձրահասակի` աչքերիս մեջ նայելով խոսալը: Շատ խորթափանց էին աչքերը ու կարողանում էր տեսնել Կապանի հեռու լինելը կապ չունի Արդեն Կապանցի ես: Հետդարձ չկա
    Այ Surveyr-ը շատ ուրախ մարդ է:Կոլորիտնի Արագ իր շուրջը հավաքեց բոլորիս
    Հավանեցի հարցերի նկատմամբ ուշադիր լինելը ու հետաքրքիր զրուցակից է: Հումորն էլ լրիվ տեղին էր լինում:
    Մեկ էլ մի կարեւոր գիծ` բնօրրանը սիրող է ու համոզիչ էր, որ լավ է լինելու

    Արիացու հետ ափսոս քիչ շփվեցի: Թվաց` Նոր տարվա ղժբժից հոգնել էԲայց շատ համոզիչ ժպիտ ունի, դեպի իրեն անմիջապես տրամադրող
    Լուսաբերն էլ շատ լավն է: Ամեն ինչ կազմակերպեց: Մի տեսակ ամաչկոտություն զգացի նրա մեջ, թեեւ ասել-խոսալու միջոցով ամեն ինչ թաքնվում է ու դա շատ լավ է: Շփումը հեշտ էր: Ճիշտ կարողանում է նայել իրերին:

    Comp- ի հետ չշփվեցինք: Վիրտուալում էլ նոր էր: Բայց նենց հանգիստ էր ու զգացվեց, որ չէր մտածում` էս ուր եմ ընկել:

    A.r.p.i.-ի հետ էլ գրեթե չշփվեցինք, հեռու էր նստած:Բայց զգացի երեխայական հետքրքիր ինչ-որ բան: Չգիտեմ` ինչ:

    Դե, հուսամ, հաջորդը Խուստուփն է:

  9. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (14.01.2010), cold skin (14.01.2010), Comp (15.01.2010), Surveyr (15.01.2010), Yeghoyan (18.01.2010), Արիացի (15.01.2010), Արևհատիկ (14.01.2010), Բարձրահասակ (14.01.2010), Դատարկություն (14.01.2010), Լուսաբեր (25.01.2010), Շինարար (13.01.2010)

  10. #877
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Կածյուշ մածյու՞շ:
    Էս փաստորեն ակումբցիաշատվորաֆոբիադ մենակ էրեվընցիքին ա կպնու՞մ..

    Աբիժաաաայեշ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.01.2010), Դեկադա (14.01.2010)

  12. #878
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը

    Lili-4. Փաստորեն ոչ միայն ակումբում, այլ նաև վանաձորյան հանդիպումներին էլ Լիլիի «գրառումները» խիստ սակավ են: Ամեն դեպքում, տպավորությունը շատ հաճելի է, շնորհակալ եմ, որ գոնե էս անգամ երկար մնացիր մեզ հետ [/COLOR]


    Հա, պասիվ գրառում կատարող եմ, չեմ ժխտում, դե հիմա էդ եմ, ի?նչ անեմ, դիմացեք, բայց գոնե ակտիվ ընթերցող եմ: Մի պլյուս կա: Ինչ ասեմ, գրառում անելու համար մի քիչ ժամանակ է պետք, մի քիչ էլ մուսա: Չեմ սիրում գրառում պարզապես քանակի համար:Չեմ կարծում , որ գրառումներս առանձնապես հրաշք են, բայց դե էդ պահին միտքս եկած գրելիքն է:
    Հիմա ակումբցիների մասին: Վերջապես բախտ ունեցա մի քանիսին վիրտուալ աշխարհից տեղափոխել իրական աշխարհ, տեսնել իրական կյանքում: Բայց բոլորի մասին չէ , որ կգրեմ: Այս պահին ուզում եմ Կաթիլի մասին գրել: Գիտե?ք ում նման է Կաթիլը, <Գտնված երազ> մուլտֆիլմը հիշում ե?ք: Այ էդ մուլֆիլմի աղջիկն է, խոշոր ու բարի աչքերով, բարի հայացքով: Այնքան բարություն ու քնքշություն կար նրա աչքերում, հայացքում, որ թվում էր, թե էս աղջիկա գործը միայն մարդկանց բարիք շաղ տալն է: Անչափ զգացմունքային, շատ անմիջական մարդ:Նոր Տարվա օրով իրեն հյուր էինք գնացել, երկու թե ավելի ժամ նստել տնավարի, իսկը մենք մեզ մեր տներում էինք զգում և երևի գնալու միտք էլ չունենայինք, եթե նոր հյուրեր չգային: Բայց արի ու տես Կաթիլի համար դա շատ քիչ էր: Տնաշեն, Նոր տարուն ո?վ է ժամերով հյուր գնում: Նայում էի դեմքին ու… ոնց որ խռոված երեխա: Խոշոր գեղեցիկ աչքերն այնքան էին խոնավացել, անկյունները լցվել արցունքներով, որ թվում էր, եթե աչքերը թարթի, արցունքի կաթիլները Կաթիլի աչքերից կհոսեն ցած: Մի պահ ես պատկերացրի այդ խռոցած Կաթիլի խոշոր աչքերից հոսած արցունքները ոնց են կաթում: Ու գիտեք ինչի? նմանեցրի այդ արցունքի կաթիլները `բյուրեղյա հատիկների : Ու չգիտես ինչի, երկու Կաթիլների մեջ այքան նմանություն գտա: Մի խոսքով, իրական կյանքում իմ ճանաչած Կաթիլը բարի, խոշոր աչքերով բյուրեղյա հատիկ էր, որին մի փոքրիկ արևի շող է պետք իր հոգու ծիածանը անդրադարձնելու համար: Սա իմ հայտնաբերած Կաթիլն է…
    Իսկ մնացացծների մասին մուսայիս հետագա այցելությունից հետո, կամ էլ մեր հերթական հանդիպումից հետո, ինչ իմանամ…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  13. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (18.01.2010), CactuSoul (15.01.2010), Tig (18.01.2010), Yeghoyan (18.01.2010), Yevuk (19.01.2010), _Հրաչ_ (15.01.2010), Աբելյան (15.01.2010), Դատարկություն (15.01.2010), Կաթիլ (15.01.2010), Շինարար (15.01.2010)

  14. #879
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, պասիվ գրառում կատարող եմ, չեմ ժխտում, դե հիմա էդ եմ, ի?նչ անեմ, դիմացեք, բայց գոնե ակտիվ ընթերցող եմ: Մի պլյուս կա: Ինչ ասեմ, գրառում անելու համար մի քիչ ժամանակ է պետք, մի քիչ էլ մուսա: Չեմ սիրում գրառում պարզապես քանակի համար:Չեմ կարծում , որ գրառումներս առանձնապես հրաշք են, բայց դե էդ պահին միտքս եկած գրելիքն է:
    Հիմա ակումբցիների մասին: Վերջապես բախտ ունեցա մի քանիսին վիրտուալ աշխարհից տեղափոխել իրական աշխարհ, տեսնել իրական կյանքում: Բայց բոլորի մասին չէ , որ կգրեմ: Այս պահին ուզում եմ Կաթիլի մասին գրել: Գիտե?ք ում նման է Կաթիլը, <Գտնված երազ> մուլտֆիլմը հիշում ե?ք: Այ էդ մուլֆիլմի աղջիկն է, խոշոր ու բարի աչքերով, բարի հայացքով: Այնքան բարություն ու քնքշություն կար նրա աչքերում, հայացքում, որ թվում էր, թե էս աղջիկա գործը միայն մարդկանց բարիք շաղ տալն է: Անչափ զգացմունքային, շատ անմիջական մարդ:Նոր Տարվա օրով իրեն հյուր էինք գնացել, երկու թե ավելի ժամ նստել տնավարի, իսկը մենք մեզ մեր տներում էինք զգում և երևի գնալու միտք էլ չունենայինք, եթե նոր հյուրեր չգային: Բայց արի ու տես Կաթիլի համար դա շատ քիչ էր: Տնաշեն, Նոր տարուն ո?վ է ժամերով հյուր գնում: Նայում էի դեմքին ու… ոնց որ խռոված երեխա: Խոշոր գեղեցիկ աչքերն այնքան էին խոնավացել, անկյունները լցվել արցունքներով, որ թվում էր, եթե աչքերը թարթի, արցունքի կաթիլները Կաթիլի աչքերից կհոսեն ցած: Մի պահ ես պատկերացրի այդ խռոցած Կաթիլի խոշոր աչքերից հոսած արցունքները ոնց են կաթում: Ու գիտեք ինչի? նմանեցրի այդ արցունքի կաթիլները `բյուրեղյա հատիկների : Ու չգիտես ինչի, երկու Կաթիլների մեջ այքան նմանություն գտա: Մի խոսքով, իրական կյանքում իմ ճանաչած Կաթիլը բարի, խոշոր աչքերով բյուրեղյա հատիկ էր, որին մի փոքրիկ արևի շող է պետք իր հոգու ծիածանը անդրադարձնելու համար: Սա իմ հայտնաբերած Կաթիլն է…
    Իսկ մնացացծների մասին մուսայիս հետագա այցելությունից հետո, կամ էլ մեր հերթական հանդիպումից հետո, ինչ իմանամ…
    Արի ու տես ես էլ Կաթիլին նմանեցրի մուլտֆիլմի հերոսի, բայց ի տարբերություն քեզ՝ ես նմանեցրի Ալիսային հրաշքների աշխարհից...

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    _Հրաչ_ (15.01.2010), Դատարկություն (15.01.2010), Կաթիլ (15.01.2010), Շինարար (15.01.2010)

  16. #880
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Շարունակեմ իմ նոր ծանոթներին ներկայացնել
    Դատարկություն –Լռիկ, մնջիկ, բայց.. Գիտեք, Դավիթին նկարագրելիս մի հետաքրքիր հումոր առակ հիշեցի, փորձեմ պատմել.
    Սա մի խմողի <ողբ է>.
    -Որքան շատ եմ խմում եմ,
    Ձեռքերս այնքան շատ են դողում,
    Որքան շատ են ձեռքերս դողում,
    Բաժակից այնքան շատ է օղի թափվում,
    Որքան շատ է օղի թափվում,
    Այնքան քիչ եմ խմում,
    Ուրեմն ի?նչ,
    Որքան շատ եմ խմում, այնքան քին ե?մ խմում:
    Հիմա մեր Դավիթն է, այսինքը էս տղան ինչքան շատ է <լցվում>, իրեն այնքան դատարկ է թվում: Երևի կարծում է գիտելիքի <դատարկություն> ունի: Բայց իրականում բավականին մեծ ախորժակ ունի, շատ, շատ, ավելի շատ իմանալ, ավելի շատ սովորել, մի խոսքով նորի հանդեպ անկուշտ մարդ է: Ու ես հասկացել եմ, թե հիմնականում ինչի է ինքը լռում: Ես էլ միշտ հետաքրքիր, լավ մարդկանց միջավայրում լռում եմ, գիտեք ինչի?, այն, ինչ որ պետք է ասեմ, ես արդեն գիտեմ, իսկ եթե լռեմ ու հերթ տամ իմ զրուցակիցներին, հաստատ այդ զրույցի կեսը իմ համար նորություն կլինի: Որքան խելացի ու գիտակ են զրուցակիցներդ, այնքան շատ ես լռում: (Նկատեցիք չէ թե էս պահին ոնց մեր հանդիպման մասնակիցներին գովեցի: ) Հիմա հասկացա?ք, թե Դավիդն ինչի է լռում:Բայց գիտե?ք ինչ էլ հայտնաբերեցի, ամբողջ զրույցի ընթացքում Դավիթի լռին աչքերը ժպտում էին: Տպավորություն էր, որ էդ ամեն ինչը , որ ասում եք, ես վաղուց գիտեմ, պարզապես մի տեսակ թեմայի ամփոփման պես բան է իր մոտ, հին սովորածի կրկնություն: Մի խոսքով, Դատարկությունը բավականին հարուստ ներաշխարհով լռիկ, մնջիկ Դավիթն է, ու կարևորը նա է, որ մեր Դատարկության <Դավիթ> անունը թ-ով է գրված, ոչ թե դ-ով, ոնց որ իմ ոչ բարով տնօրենի անունը` Դավիդ: (Էլի նրան հիշեցի, թու: )Ախր երկու դ-ով դդում ու նրան համարժեք բառերն են գրվում:
    Ու մի բան էլ, կարծում եմ, երբ որ Դավիթը սկսի խոսել, մենք ստիպված ենք լինելու լռել:


    Հիմա TIg & Rainbow
    Շատ հաճելի է, որ այս մարդիկ ժամանակ էին գտել Երևանւց գալ ներկա գտնվել մեր հանդիպմանը: Ես վերջի պահին էի իմացել նրանց ներկա լինելու մասին ու շտապում էի Հասմիրկն տեսնել: Ասեմ որ շատ –շատ նման էր իմ հայտնաբերած Հասմիկին` նուրբ, քնքուշ: Ու Հասմիկին նայելիս իմ մոտ մի պատկեր առաջացավ, որ հենց իր նման էր: Ծաղկած մասրենի տեսած կա?ք: Նուրբ, սպիտակավարդագույն թերթիկներով ծաղիկ է, շատ քիչ ու պարզ թերթիկներով, բայց այնքան գրավիչ թե իր նուրբ թերթիկների, թե գույին և թե բույրի պատճառով: Կարծես Հասմիկն այդ ծաղիկը լիներ: Ու ասեմ որ Տիգն ու Հասմիկը այնքան համապատասխան, իրար լրացնող մարդիկ էին, կարելի է ասել իդեալական զույգ: Ճիստն ասած ես Տիգին իր գրառումներից մի քիչ կոշտ, մի քիչ խիստ մարդ էի պատկերացնում, բայց իրականում լրիվ այլ էր: Հասմիկի հետ այնքան համապատասխան էին, որ իմ ստեղծած Հասմիկի պատկերի` մասրենու խաղքի կողքին նա նման էր մասրենու տերևի: Գիտե?ք նա ինչպիսին է, ներսի կողմից շատ նուրբ ու ողորկ, ու այդ նուրդ տերևի վրա մասրենու ծաղիկը կարող է հանգիստ հենվել, իսկ դրսի կողնից այդ տերևը բավականին կոշտ, մի քիչ փշոտ է, որ հանգիստ կարող է ծակել, խայթել ծաղիկին պարզած ցանկացած ձեռք: Ու այս զույգի պատկերն իմ համար մասրենու ծաղիկն է` տերևին հենված, գուցե և նաև նրանց գրկում մի փոքրիկ կոկոն. Տիգահասմիկախառնուրդ:
    Վերջին խմբագրող՝ lili-4: 18.01.2010, 09:49:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  17. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.01.2010), Tig (18.01.2010), Yeghoyan (18.01.2010), Yevuk (19.01.2010), Աբելյան (18.01.2010), Արևհատիկ (22.01.2010), Դատարկություն (18.01.2010), Դեկադա (18.01.2010), Կաթիլ (18.01.2010), Շինարար (22.01.2010)

  18. #881
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2009
    Հասցե
    Հին հռովմեական ճամփեքի վրա
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Երկար-բարակ կարդում էի ձեր գրառումները,արտահայտվելու ցանկություն ունեցա,բայց սկզբում մի տեսակ չէի համարձակվում(մի տեսակ դեռ նոր հարևան եմ,դուք ինձ չեք ճանաչում,ես ձեզ)...մի խոսքով` գրում եմԱնհատական չեմ ուզում անդրադառնալ,բայց շատերին վիռտուալ կերպով արդեն իսկ համակրում եմ:Ճիշտ է՝ ֆոռումներում շատ ակտիվ չեմ,առաջին գրառումներս էլ կարծես թե հրով ու սրով ընդունվեցին, բայց միևնույն է ուրախ էի,որ գրանցվել եմ,որովհետև հասկացա,որ իրականում կիրթ,խելացի ու հետաքրքիր երիտասարդներ շատ-շատ ունենք ու թող փորձվեն իմ ներկայությամբ երիտասարդ սերնդից բողոքել,մի անգամից կուղարկեմ ակումբՀույս ունեմ,որ հոտագայում կդառնամ ավելի լիիրավ անդամ ու ավելի լավ կճանաչենք իրար, բայց համենայնդեպս Ակումբն ինձ համար արդեն հարազատ է դարձել,հենց ժամանակ եմ ունենում,մտնում նայում եմ ինչ կա-չկա,եթե անգամ ինքս գրել չեմ հասցնում:Շատ լավն եք…

  19. #882
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Նորից հիշեցնում եմ, որ այս թեման նախատեսված է իրական կյանքում հանդիպելու ժամանակ ստացած առաջին տպավորությունների մասին իրար հետ կիսվելու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գոհարիկ (25.01.2010)

  21. #883
    Հեքիաթային կարգավիճակ Փոքրիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Երեկ Եվուկն էր եկել մոտս՝ մազերը կտրելու: Պայմանավորված ժամին սպասեցի ու եկավ... Լավ էլ գտել էր գործիս տեղը հենց դուռը բացեց, նենց մի տեսակ պայծառացա իրա ժպիտից, աշխույժությունից... Ախր շատ մռութն ա է... Հիշում եմ դեմքի արտահայտությունը, որ տեսավ մազերը կտրելուց շերտի երկարությունից 10 սմ կտրեցի այ սենց էր //.. Եվան շատ լավն ա... Այ թշերը չհասցրեցի պոնչո անել

  22. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (26.01.2010), Ariadna (11.02.2010), Enigmatic (25.01.2010), Yeghoyan (25.01.2010), Yellow Raven (25.01.2010), Yevuk (25.01.2010), Աբելյան (26.01.2010), Արևհատիկ (25.01.2010), Դատարկություն (26.01.2010), Երկնային (26.01.2010), Ինչուիկ (26.01.2010), Լուսաբեր (25.01.2010), Ձայնալար (10.02.2010), Մանուլ (25.01.2010), Ֆոտոն (25.01.2010)

  23. #884
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Շնորհակալ եմ հաճելի ժամանց կազմակերպելու համար: Մինչև հանդիպմանը տեսնելը պարզապես անուններին նայելով ինձ թվացել էր Adriano ն աղջիկ ա Yeghoyany տղա , H.A.Y.K.O նել ինչքան աշխուժ ա գրառումներւմ դրա հակառակը իրականում էր, Ինչուիկը համեստ աղջիկ էր, խիստ անհրաժեշտության դեպքում էր խոսում, wistolog ին գիտեի, բայց դե չափից ավել ամաչկոտ ա, էլի իրա վիրտուալ ախարհի հակառակ ձևով: Բոլորն էլ յուրովի լավ էրեխեք էին:

  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (10.02.2010), davidus (10.02.2010), Norton (10.02.2010), VisTolog (10.02.2010), Yeghoyan (10.02.2010), Yellow Raven (10.02.2010), Yevuk (10.02.2010), Աբելյան (10.02.2010), Դատարկություն (10.02.2010), Ինչուիկ (10.02.2010), Մանուլ (10.02.2010)

  25. #885
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Gladiator-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ հաճելի ժամանց կազմակերպելու համար: Մինչև հանդիպմանը տեսնելը պարզապես անուններին նայելով ինձ թվացել էր Adriano ն աղջիկ ա Yeghoyany տղա , H.A.Y.K.O նել ինչքան աշխուժ ա գրառումներւմ դրա հակառակը իրականում էր, Ինչուիկը համեստ աղջիկ էր, խիստ անհրաժեշտության դեպքում էր խոսում, wistolog ին գիտեի, բայց դե չափից ավել ամաչկոտ ա, էլի իրա վիրտուալ ախարհի հակառակ ձևով: Բոլորն էլ յուրովի լավ էրեխեք էին:
    Այ մարդ, դա ամաչել չի էլի, դա ուրիշ բանա


Էջ 59 118-ից ԱռաջինԱռաջին ... 94955565758596061626369109 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •