Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 04.12.2019, 14:16:
boooooooom (04.12.2019), Varzor (05.12.2019), Աթեիստ (04.12.2019), Յոհաննես (04.12.2019)
boooooooom (05.12.2019)
Քանի որ Էսօրվա թեման անկեղծությունն ա, տակիբիծ՝՝ ես կկիսվեմ իմ ֆանտազիաներով։
Տրիբունը միջահասակ, խարիզմատիկ դեմք էր, անունը՝ Պերճ, գրկին երկարականջ սպանիել, որը մարդուց շատ չէր տարբերվում։ Ինքը մի ոչ մեծ, մերձավորաարևելյան երկրի հյուպատոսն էր և նրբաճաշակ կահույքի հմուտ գիտակ։
Հանդիպման ողջ ընթացքում ինձ ծվատում էին պղտոր կասկածները, որ դիմացինիս մականունը @Տրիբուն ա, էն էլ փաստորեն...
Հայաստանից ցվրվելիս ճամփեքին հանդիպեցինք Լիզբեթին, ու ինքն էր՝ հաճելի ու հարազատ մեկը, ոնց որ բարեկամս լիներ,
չգիտեմ նրանից է, որ մորս ծննդավայրի կողմերից էր, ու մշո բարբառով էր խոսում, թե դա կապ չունի։
Մեզ շեղեց մեր հիմնական տուրիստական ուղղությունից ու տարավ մի դեպրեսիվ քանդակներով լի այգի (գլուխգործոցներ կային, բան չասի),
մի խոսքով, մոռացանք, թե էլի ինչի համար էինք քաղաք դուրս եկել, բայց ոչինչ, ջոկեցինք, որ խելքից դուրս շատ բաներ կան տեսնելու,
ու պետք է մի քիչ երկար ժամանակով վերադառնալ
Մի քիչ տխրեցի, որովհետև մի քիչ պատրանքային, ինքնամփոփ ու մարդկանցից խռովված թվաց, բայց կարող է դա էլ իր գրավչության, կամ ինքնանպաշտպանական էլեմենտներից էր ու առհասարակ մոտս ամրապնդվում է էն թեզը, որ ակումբը ինքնամփոփ (Բյուրակնը կասեր՝ ինտրովերտ) մարդկանց հավաքատեղին է։
Նկար կամ ավել ինֆորմացիա չուզեք, որովհետև Լիզը նկարվել չէր սիրում, չնայած իր հմայիչ արտաքինին
Լիզ ջան պրիվետ, հուսով եմ՝ էլի կտեսնվենք։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 10.12.2019, 18:51:
Si vis pacem, para bellum
boooooooom (11.12.2019), CactuSoul (10.12.2019), Cassiopeia (10.12.2019), ivy (10.12.2019), LisBeth (11.12.2019), Peace (21.12.2019), Quyr Qery (11.12.2019), Skeptic (11.12.2019), Smokie (07.01.2020), Tiger29 (10.12.2019), Varzor (11.12.2019), Անվերնագիր (10.12.2019), Յոհաննես (10.12.2019), Նաիրուհի (11.12.2019), Տրիբուն (10.12.2019)
Ժամանակին աբգոն արած մարդ
Ինչպես Սարոյանն ա ասում, մենք քիչ ենք, դրա համար մեր իրար հադիպելը իրադարձություն ա։ Իսկ մեր լեզվով խոսողները առավել քիչ են։
Տատս մի հատ բառ ուներ, որ համ ամեն ինչ էր, համ ոչինչ միաժամանակ, ու ոչ մեկ չգիտեր իրականում ինչ ա նշանակում, բայց մեր հանդիպման ժամանակ մեջս խորին համոզում առաջացավ, որ Վիշապը գիտի, թե էդ բառն իրականում ինչ ա նշանակում, բայց էդպես էլ չասեց։ Ու պարզվեց նաև, որ տիրապետում ա լեզվի նրբություններին, ասենք գյուղից գյուղ տարբերությունը վռազ զգաց։
Ես սկսեցի կասկածել, որ նա առնվազն մի հարյուր տարեկան կլինի, էդպիսի հմտության համար, ու քանի որ խոսքի մեջ հենց այդ թիվն էր շրջանառվում։ Բայց հանդարտ դեմքի վրա, մեկ ու մեջ պատանեկան ինչ որ մի բան էր անցնում, որ ասում էր՝ ես հաղթել եմ, ես առաջ եմ ժամանակից։ Հա․․․ ծիծաղի շատ նման էր։ Ու ես տարակուսանքի մեջ կորում էի
Մինչ ես մոլորեցնում էի մեզ, դեպրեսիվ այգի տանող ճանապարհին, նա մի քանի անգամ կրկնեց, որ կյանքը կարճ ա։ Ու դառը փորձ զգացվեց, կորուստների ցավ․․․ նրա մեջ։ Բայց այս մասին չխոսեցինք։ Չենք էլ խոսի։
Երբ բաժանվում էինք, հոգատարություն զգացի, ջերմ էր։ Ու թեև փորձի խորը հետքերը նրանում դոզավորված ցինիզմ ու անտարբերություն էին առաջացրել (գուցե սա էլ մի պաշտպանական բան ա, կամ հմայքի մի մաս), էն ամենը, որ նման հանդիպումները իրադարձություն են սարքում, պահպանված էր։ Մինչ նոր իրադարձություններ, Վիշ, շատ հաճելի էր ձեզ հետ
SWTS
CactuSoul (12.12.2019), Cassiopeia (11.12.2019), Freeman (12.12.2019), ivy (12.12.2019), John (11.12.2019), Skeptic (12.12.2019), Smokie (07.01.2020), VisTolog (12.12.2019), Բարեկամ (04.08.2020), Հայկօ (12.12.2019), Յոհաննես (12.12.2019), Նաիրուհի (12.12.2019), Վիշապ (12.12.2019), Տրիբուն (12.12.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ