էս ձեր պոզիտիվ օջախը մի փոքր նեգատիվ մտցնեմ

վերջերս հնարավորություն ունեցա մի փոքր շփվել Լորդի, Դարք Նայթի ու էլի ինչ-որ մեկի հետ, ում մոռացել եմ: Ցանկացած դեպքում, տպավորություններս չափավոր-բացասական էին: Լորդը հետս կռիվ էր տալիս բացասական վարկանիշի համար, գլուխ էր գովում իր ֆիզիկական ուժով (ես չեմ կարող պնդել, թե կարող եմ նրան հաղթել, որովհետև նրա հետ երբեք ֆիզիկական ուժով չեմ մրցել, բայց եթե նա ինձ առաջին անգամ տեսնելով կարող է պնդել, թե մի ձեռքով կարող է ինձ գետնին գցել, դա նշանակում է, որ նա կդիմանա մոտ քսան վայրկյան՝ մինչև առաջին «болевой прием»-ը. տղան չէր կարող իմանալ, որ ես հիմնականում մրցում եմ 100-120 կիլոգրամանոց մարդկանց հետ ու նրանց մեջքի վրա վերցնելը, սալտո տալն ու հակառակորդին գետնին մխելն իմ համար մանկական խաղ է, իսկ հարգարժան Լորդը երևի 80-90 կիլոգրամ հազիվ լիներ): Հետո՝ իհարկե, ես ձևացնում էի, թե չեմ նկատում տարբեր բավականին կեղտոտ նամյոկները, բայց դե, ցանկացած դեպքում, դա խիստ անքաղաքավարի վարք էր: Պարզապես ես այդ օրը կռիվ անելու տրամադրություն չունեի:
Ցանկացած դեպքում, հաջորդ անգամ հանդիպման գալիս կճշտեմ մնացած եկողների անունները, որ նեգատիվի ավելորդ դոզա չստանամ ու հետո այստեղ այսպիսի գրառումներ չանեմ:
Ի վերջո, եթե ինչ-որ մեկի համար այդքան կարևոր է այդ ռեպի գծիկը, կարող է ադմինիստրացիայի հետ պայմանավորվել, որ իմ ռեպը փոխանցվի իրեն: Ով էլ ուզում է լինի: Անձամբ ես թքած ունեմ:
Էջանիշներ