Katka
Այս էլ երկրորդ հանդիպումս ու պետք է նշել` ես երբեք էտքան հանգիստ ու հավասարակշռված հոգեվիճակում չեմ եղել: Ու չնայած օրիորդը նշեց, որ դա ինձնից էր, բայց ուզում եմ չհամաձայնել և ավելացնել որ իրենից էլ էր: Դեռ հեռվից էնպես ձեռքը թափահարեց, որ իմ մոտ այլևս չմնաց ոչ մի կասկած` մենք կդառնանք ընկերներ:Շատ սիրուն աչքեր ունի` խելացի: Կիրթ է և ամենակարևորը չի խաղում:Վիրտուալից չի տարբերվում, այսինքն իր կարծիքը արտահայտում է ընդունես թե ոչ թողնելով քո հայեցողությանը: Բայց պիտի նշեմ, որ էնքան է նրբանկատորեն անում, որ ստիպում է քեզ` եթե չլսել, ապա գոնե վերանայել տեսակետդ:Տարիքի և իր հասակակից երտասարդների համեմատ առավել հավասարակշռված ու գիտակ աղջիկ է:Եվ ավելացնեմ որ էնքան է պատրաստակամ օգնելու, որ անգամ մտածում է գուցե մենք հեչ էլ նոր չենք ծանոթանում:
Առայժմ այսքանը, մնացածը հետագա շփումներից հետո` ինչում որ համոզված եմ:
Էջանիշներ