User Tag List

Էջ 3 118-ից ԱռաջինԱռաջին 12345671353103 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 1766 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

  1. #31
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Առաջին անգամ որ հանդիպման գնացի երևի մի 15 հոգի կլինեին, բայց մենակ Մելիքը դուրս եկավ չնայած համարյա չխոսացինք իրար հետ, իսկ մյուսները ինչ որ անկապ խելառոտ մարդիկ էին գնում գալիս էին, սաղով իրար հետ միաժամանակ խոսում, և այլն,լավ հետո առանձին առանձին մարդկանց մասին կգրեմ հիմա հավես չկա գրելու

  2. #32
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին անգամ որ հանդիպման գնացի երևի մի 15 հոգի կլինեին, բայց մենակ Մելիքը դուրս եկավ չնայած համարյա չխոսացինք իրար հետ, իսկ մյուսները ինչ որ անկապ խելառոտ մարդիկ էին գնում գալիս էին, սաղով իրար հետ միաժամանակ խոսում, և այլն
    Ըհը, իսկ հետո դու էլ դառար էդ խելառոտ մարդկանցից մեկը, չէ՞։ Բայց դե էն ժամանակ հո մտքովդ չէ՞ր անցնի։

    Ի դեպ, քո մասին տպավորությունս թեև «Իմ վերևի մարդը» թեմայում գրել եմ, բայց էստեղ էլ գրեմ՝ ավելի մանրամասն։
    Երվանդ։ Սկզբում որ եկար, բարևեցիր ու Չուկենց հետ նստեցիր կողքի սեղանի մոտ (դե, մեր սեղանի մոտ տեղ չկար, առանց էդ էլ բոլորս իրար գլխի էինք արդեն ), մտածեցի՝ էս ի՜նչ կերած–խմած քյարթու տիպ ա։ Սա հաստատ մեզ հետ մերվողը չի։ Երևի կգա, կնստի, կջոկի, որ իր տեղը չի ու հաջորդ անգամ էլ չի գա։ Չգիտեմ, դեմքիդ արտահայտությունը մի տեսակ ինքնագոհ էր ու նենց ոչ էնքան բարեհամբույր... Դե, գրառումներդ էլ անձամբ ինձ հեչ դուր չէին գալիս, շատ էիր անիմաստ ու անլուրջ օֆֆտոպում։ Հետագայում էլ մի անգամ խոստովանեցիր, որ սկզբնական շրջանում Ակումբին իրոք լուրջ չէիր վերաբերվում ու համարում էիր, որ ուղղակի կայֆավատի տեղ ա։ Բայց հետո, երբ սկսեցիր հանդիպումներին ավելի հաճախակի գալ, քիչ–քիչ սկսեցինք հայտնաբերել ( հոգնակիով եմ ասում, որովհետև իմ տպավորությունները ճշգրտությամբ կիսողները շատ էին), որ չէ, էս տղան, ճիշտ ա, ուտել–խմել սիրող, հատկապես՝ խմել , բայց լավ էլ խելացի, զարգացած, բավական լայն մտածելակերպի տեր, նրբանկատ ու խորաթափանց մարդ ա։ Գրառումներիդ որակն էլ կտրուկ աճեց։ Ու էդ հաստատ իմ սուբյեկտիվ կարծիքը չի։ Ուղղակի դու իրոք արդեն մեզնից մեկն էիր դառել ու Ակումբը քեզ համար էլ էր մի տեսակ երկրորդ տան նման մի բան դարձել։ Բայց խոստովանեմ, որ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե դու ոնց տենց լավը դուրս եկար։ Ախր սկիզբը հեչ խոստումնալից չէր, է։ Եթե ուրիշների դեպքում լավ տպավորության բացակայությունը էդ պահին համարել եմ ուղղակի թերի ճանաչելուս հետևանք, ապա քո դեպքում չէի էլ կասկածում, համոզված էի, որ դու հենց տենց անլուրջ, քյարթու, սահմանափակ ու մենակ ուտել–խմել սիրող տիպ ես։ Բայց դե, ինչպես մինչև հիմա թվարկածս դեպքերում էր եղել, քո դեպքում էլ happy end եղավ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #33
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    տեսնես` իմ մասին ինչ եք գրելու...

    ես ոնց զգում եմ մի երեք էջ պետք ա գրեմ բոլորիդ մասին

    արդեն ինքս ինձ տրամադրում եմ էլի
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  4. #34
    Պատվավոր անդամ Ra$Ta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    551
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Լավ պատմեմ , երկար գրելու հավես հեչ չկա , դրա գրեմ առաջի անգամվա մասին , հետո կգրեմ , առանձին մարդկանց , էէէ թու ակումբցիքի մասին : Արաջի անգամ գործից հետո Էդոն համոզեց իջնենք քաղաք հանդիպման , կասկադ : Սենց ասեմ այդ հանդիպումից հետո երևի մի թ ամիս էլ հանդիպման չեմ գնացել , պատմեմ ավելի մանրամասն : Հենց հասանք կասկադ արդեն այնտեղեին Սասը մեկել Հովսեփը : Դե Սասին տեսա ասի հա լավ էս օվա , ասի էլի էն մարդկանցիցա որ կլավյատուռան ձեռքի շարունակությունա համարում , դե բայց վերջում մի քյառթ է ինքը դուս էկավ , ոբշմ կարգին տղա դուրս էկավ , արա հա քեզնից չէի սպսում : Հետո Կիտան էկավ , հետը ինչքան հիշումեմ միանգամից խոսացինք , ծանոթացանք : Հա Անահիտին չսիրեցի սկզբից , ինքնել ինձ : Հլը նենց նորմալ էր գնում ամեն ինչ , բայց ինչքան գնումեր գալիսեին ակումբցիք , կարճ ասած ես մի ճրում էդքան առաջի հայացքից տուֆտա դեմք չէի տեսել , արդեն նենց եր որ Էդոին կամաց կամաց համոզեցի տեղից ցրվել , քանի ջոգեցի որ մի քիչել մեկին անպայման կծեծեմ , չէ բայց լուրջ : Մյուս անգամ արդեն մեկել Դիլիջան հետները գնացի : Տեղ Երոն ու Փիլոն նագլի չդզեցին : Սենց առիթեի ման գալի հետները բազառ անելու : Բայց լավա , Դիլիջան լավ մոտիկացա շատերի հետ : Դե իհարկե հիմա արդեն առանց այս տարած ժողովրդի մի տեսակ տխուր կլնի կյանքը : Բայց մեկա քցելու բանենք էլի :
    http://www.akumb.am/showthread.php?t=27053

    Очень неверно, когда говорят, что женщины лгут. Ибо это предполагает, что они когда-нибудь говорят правду.

  5. #35
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Ra$Ta-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա Անահիտին չսիրեցի սկզբից , ինքնել ինձ : Հլը նենց նորմալ էր գնում ամեն ինչ , բայց ինչքան գնումեր գալիսեին ակումբցիք , կարճ ասած ես մի oրում էդքան առաջի հայացքից տուֆտա դեմք չէի տեսել , արդեն նենց եր որ Էդոին կամաց կամաց համոզեցի տեղից ցրվել , քանի ջոգեցի որ մի քիչել մեկին անպայման կծեծեմ , չէ բայց լուրջ:
    Հա, ես ու դու իրոք սկզբից իրար չսիրեցինք։ Հիշում եմ, որ մոտեցա, Էդոն քեզ ներկայացրեց, բայց սկզբում ուղղակի անունդ ասեց, դե, ես էլ ի՞նչ իմանամ, թե Երվանդն ով ա, մտածեցի՝ երևի ուղղակի Էդոյի ընկերն ես, հետը եկել ես։ Հետո ասեց. «Ակումբից ա, Ra$Ta-ն ա, եթե հիշում ես»։ Դու էլ էդ ժամանակ տենց առանձնապես ակտիվ չէիր, շատ գրառումներ չունեիր կարծեմ, բայց ռեպ երաժշտության հետ կապված ինչ–որ թեմայից տպավորվել էիր։ Ինչ–որ մեկի հետ թունդ կռիվ էիր արել էդ թեմայում՝ փոխադարձ վիրավորանքներով, բանով, մի խոսքով՝ հիշում եմ, որ ես ու Չուկը ICQ-ով խորհրդակցում էինք, թե քեզ ինչ անենք, որ էդքան խախտումներ ես արել, վերջը որոշեցինք, որ հարկավոր ա ժամանակավորապես արգելափակել, ու Chuk–ը արգելափակեց։ Իսկ էդ հանդիպումը կարծեմ դրանից շատ չանցած տեղի ունեցավ, ու Էդոն էլ որ ասեց՝ Ռաստան ա, ես էլ ծիծաղելով ասեցի. «Հա՜, էն որ վերջերս արգելափակե՞լ էինք »։ Ու էդ պահին զգացի, որ ես քեզ հեչ չդզեցի։ Ու էդ քո ասած Էդոյի հետ ցվրվելու պահերն էլ ճիշտ քո նկարագրած ձևով էդ օրը նկատել էի։ Քո դեմքից զգացվում էր, որ մտքիդ մեջ ասում ես. «Արա էս ու՞ր եմ ընգել... Ցվրվանք ստուց...»։ Բայց դե Ակումբում բոլորն էլ ի վերջո հասկանում են, թե ուր են ընկել, ու որ արդեն ուր որ ընկել են, էդտեղից էլ դուրս գալ չկա։ Հա, հետո զարմացա, որ հանկարծ տենց միանգամից որոշեցիր հետներս Դիլիջան գալ... Մտածեցի՝ բայց որպես ի՞նչ ա գալիս։ Մենք իրան ի՞նչ, էլի։ Հատկապես որ նկատել էի, որ էն միակ հանդիպումից հետո մենք քեզ դուր չէինք եկել, ու ոչ Ակումբում էիր նենց թեմաներում գրառումներ անում, որոնցից կարելի էր քեզ ճանաչել, ոչ էլ հանդիպուների էիր գալիս, դրա համար քո՝ Դիլիջան գալը առաջին հայացքից մի քիչ տարօրինակ էր ինձ համար։ Բայց լավ էլ մերվեցիր Դիլիջանում, իսկապես էդ ընթացքում հասցրինք որոշ չափով հարազատանալ։ Սառույցն արդեն կոտրվել էր։
    Բայց համ էլ հիշում եմ, որ ամեն առիթով հարձակվում էիր Փիլոյի վրա, հատկապես Մաֆիա խաղալու ժամանակ, էդ առումով Փիլոյի՝ քեզ չդզելը պարզ երևում էր, բայց որ Երոն էլ քեզ չէր դզել, էդ մեկը չէի նկատել...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.01.2008, 03:00:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #36
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Թեման մանրից վերածվում ա, թե ով ում առաջին հայացքից չի դզել, բայց հետո կամաց կամաց դառել ա տանելի

  7. #37
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Network.am-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման մանրից վերածվում ա, թե ով ում առաջին հայացքից չի դզել, բայց հետո կամաց կամաց դառել ա տանելի
    Network.am Հիշում եմ, որ առաջին անգամ հանդիպեցինք։ Չսիրեցի սկզբում, չեմ սիրում և հիմա։

    Հ.Գ. Դե գնա

  8. #38
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Չեմ հիշում Արթուրին երբ եմ առաջին անգամ տեսել, բայց հենց սկզբից էլ դուրս եկավ:

  9. #39
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ուլուանա,ապասում եմ իմ մասին ձևավորված առաջին վատ կարծիքին
    Տակս...
    Առաջին հանդիպումս ակումբի շրջանակներում եղել ա այն ժամանակ, երբ գնացիքն ԿՎՆ՝ Արթուրի մասնակցությամբ
    Գնացել էի Նորմարդուն սպանելու առանձնահատուկ մտադրությամբ
    Ուլուանա
    դե միքիչ սկզբում ամաչելով, քաշվելով մոտեցա Անահիտին Նկարներից ճանաչում էի, ու ինչպես վայել է մեր ակումբցիներին, նրանք՝ Բացառությամբ Նորմարդու ու Արթուրի ուշացել էին
    Դե Անահիտի հետ մի 2 բառ փոխանակեցինք, ու ահավոր լուրջ մարդու տպավորություն ստեղծվեց Դե հետո Բյուրենք եկան ու մի քիչ ավելի աշխուժացանք
    Բայց էդ հանդիպմանը ամենաշատը հավանել էի Կիտային Չգիտեմ խի միանգամից ուզում էի իրա հետ մոտիկանայի, բայց դե չէր ստացվում
    Մի խոսքով հետաքրքիր էր առաջին հանդիպումս ու շաաաաաաատ հաճելի
    Մինչև էդ 5 օր ընկերուհուս ներվերը կերել եմ, որ ակումբի հետ հանդիպման եմ, դրանից հետո էլ 5 օր պատմում էի հանդիպումից Ընկերուհիս էս վիճակում էր
    Դե մնացածի մասին հետո կպատմեմ

  10. #40
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Մանե-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա,ապասում եմ իմ մասին ձևավորված առաջին վատ կարծիքին
    Էդքան համոզված ես, որ վա՞տն է եղել: Լավ, ուրեմն այսպես.
    Մանե - Մի անգամ, երբ որոշել էինք մի քանի ակումբցիներով գնալ ՈՒՀԱ դիտելու, որին, ի դեպ, Artgeo-ն էլ էր մասնակցում, ես ու Բյուրը Ամերիկյան համալսարանի դիմաց կանգնած սպասում էինք մյուսներին: Գիտեինք, որ Մանեն էլ պիտի գա, էդ օրը եկողներից մենակ Մանեն էր, որ մեզ համար նոր դեմք էր: Մենք էլ ոչ նկարն ենք տեսել, ոչ էլ: Դե ես էլ ընդհանրապես սովորություն ունեմ կողքերս նայելու, շուրջս եղած մարդկանց ուսումնասիրելու: Մեր մոտակայքում մի քանի դպրոցական հասակի աղջիկներ կային կանգնած, իրենց հաճախ էի նայում, կարելի է ասել՝ տեսադաշտումս հիմնականում նրանք էին, մեջներից մեկն էլ նենց թմբլիկ, ճըտպըտ, ուրախ-զվարթ, ասող-խոսող աղջիկ էր: Տենց որոշ ժամանակ անցավ, մեկ էլ էս ճըտպըտ աղջիկը մոտեցավ ինձ ու նենց մի քիչ քաշվելով ասեց. «Կներեք, դու Ուլուանա՞ն եք... »: Ես էլ ասեցի՝ հա, ու արդեն ենթադրեցի, որ Մանեն է: «Դուք էլ երևի Mane(Fizmat)-ն եք, չէ՞»,- էն ժամանակ նրա մականունն էդ էր, հետո փոխեց: Տենց ծանոթացանք, երևում էր, որ Մանեն մի քիչ հուզված ու լարված էր... Առաջին տպավորությունս նենց չեզոք էր, վատ հաստատ չէր, ուղղակի էդ օրը համարյա չշփվեցինք, որ ճանաչեի կարգին: Բայց հետագայում քիչ թե շատ շփվելուց հետո զգացի, որ բավական նման է իր վիրտուալ՝ ակումբային կերպարին՝ կատակասեր, ուրախ-զվարթ, մի քիչ կամակոր , մի քիչ կծան: Ուղղակի վիրտուալում ավելի ազատ ու անկաշկանդ է, իսկ ռեալում, համենայնդեպս, մեզ հետ՝ մի տեսակ ավելի զուսպ էր իրեն պահում:
    Ուլուանա
    դե միքիչ սկզբում ամաչելով, քաշվելով մոտեցա Անահիտին Նկարներից ճանաչում էի, ու ինչպես վայել է մեր ակումբցիներին, նրանք՝ Բացառությամբ Նորմարդու ու Արթուրի ուշացել էին
    Դե Անահիտի հետ մի 2 բառ փոխանակեցինք, ու ահավոր լուրջ մարդու տպավորություն ստեղծվեց Դե հետո Բյուրենք եկան ու մի քիչ ավելի աշխուժացանք
    Բայց էդ հանդիպմանը ամենաշատը հավանել էի Կիտային Չգիտեմ խի միանգամից ուզում էի իրա հետ մոտիկանայի, բայց դե չէր ստացվում
    Մի խոսքով հետաքրքիր էր առաջին հանդիպումս ու շաաաաաաատ հաճելի
    Մինչև էդ 5 օր ընկերուհուս ներվերը կերել եմ, որ ակումբի հետ հանդիպման եմ, դրանից հետո էլ 5 օր պատմում էի հանդիպումից Ընկերուհիս էս վիճակում էր
    Դե մնացածի մասին հետո կպատմեմ
    Նենց էլ բոլդով հանդիսավոր գրել ես Ուլուանա, տեսնողն էլ կկարծի, թե էս ամբողջ տեքսը Ուլուանայի մասին է, մինչդեռ իմ մասին տպավորությունդ ընդամենը 1 նախադասություն էր...

    Ժող, ավելի ակտիվ, գրեք, էլի: Հետաքրքիր է...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.01.2008, 21:07:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #41
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,747
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Փաստորեն ինձ ոչ ոք 1-ին անգամ չի տեսել… կամ էլ 1-ին տպավորություն չունի իմ մասին… տխուրա, որ մոռացվեմ եմ…

  12. #42
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն ինձ ոչ ոք 1-ին անգամ չի տեսել… կամ էլ 1-ին տպավորություն չունի իմ մասին… տխուրա, որ մոռացվեմ եմ…
    Հովսեփ, ինչ ես վռազում, ես մի մեծ ցուցակ ունեմ, որից միայն Ուլուանայի, Բյուր ու Չուկի մասին եմ գրել, դեռ շատերը հերթի մեջ են, ինչի՞ ես շտապում, արխային, ես որ հաստատ գրելու եմ
    Վերջին խմբագրող՝ Selene: 10.01.2008, 16:53:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  13. #43
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն ինձ ոչ ոք 1-ին անգամ չի տեսել… կամ էլ 1-ին տպավորություն չունի իմ մասին… տխուրա, որ մոռացվեմ եմ…
    Հա, իրոք, որ քեզ չեմ հիշում…

    Սկի իմ անկապ, Բյուրի փչացրած հանդիպումը ոչ մեկ չհիշավ, էլ ինչ ես ուզում

    Բայց դե սաղ Բյուրն էր էլի, որ ընկա ձեր ջրերը… Ապրի ինքը:
    Ես խոսք էի տվել, որ չեմ գալու հանդիպման ու նկար սկի չեմ տեղադրի մինչը ակումբից որևե աղջիկ ինձ չխնդրի, որ ես գամ: Այդ "աղջկա" դերը իր վրա վերցրեց Բյուրակնը: Մինչ այդ դե մենակ Արշակին էի տեսել…
    Ես ջահել-ջահել, վախեցած ու փնտրող աչքերով առաջին անգամ մտա ծրագրավորողներով լի սենյակ… նստեցինք սենյակի մեջտեղը, դիմացս նստեց մեր շեֆը: Խոսեցինք-մոսեցինք ու հիշում եմ, թե ոնց Արշակին ինձ ներկայացրին ասելով, որ ինքն էլ ա անցախ տարի եղել իմ կարգավիճակում Բայց դե դա այդքան էլ ակումբային հանդիպում չեր:
    Ակումբցիներից, ինչպես նշեցի, առաջինը տեսել եմ Բյուրին: Որքան չհամոզեցի ու չհորինեցի տարբեր հետաքրքիր իրավիչակներ Բյուրը չհամաձայնվեց ու մենակ համաձայնվեց նրան, որ ես գամ հանդիպման ներկայանալով որպես Բյուրի, լոխոտ, դեբիլոր ու ամաչկոտ ընկեր:
    Մեր ԱյՍիՔյուական խոսակցությունը մոտավերապես այսպիսին էր…
    Ես: Ես բոյով, բուսաթով, սիրու տղա եմ… կլնեմ ծաղիկով, բաց չես թողնի…
    Բյուր: Ես էլ կոլոր, չաղ ու գեշ աղջիկ եմ… հաստատ էլի բաց չես թողնի:
    Սենց սպասում էի հրապարակի ժամի տակ, երբ եկավ իմ "սիրելին": Դերս լավ էի խաղում, մենակ Բյուրը էլի ամեն ինչ փչացրել էր նախորոք ամեն ինչ պատմելով եղբորը հետա եկավ Արշակը ու վաբշե ամեն ինչ փչացրեց…



    Մինչը այսօր չեմ կորում մոռանամ անկապ ստացված իմ առաջին բեմադրությունը
    Վերջին խմբագրող՝ Chuk: 20.01.2008, 02:07:

  14. #44
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Էսօր Cassiopeia-ին տեսա: Սկզբից զանգեցի, ձայնը շաաատ լավն էր: Հետո տեսա ու շատ լավ տպավորություն եմ ստացել:
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  15. #45
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրն գիտե՞ք ինչն ա…
    Եթե նոր են տենում մարդուն անպայման ասում են. շատ լավ տպավորություն ունեցա քո մասին: Եթե հին ծանոթ ա, միշտ ասում են. սկզբում զզվում էի քեզանից, բայց հիմա

    Հայկին հանդիպել եմ վարժարանում հետո երբ ակումբում գրածները կարդացի միանգամից տեղը բերեցի, ու մի հատ ՊՄ գրեցի «Ախպեր անունդ կարողա Հայկ ա» բովանդակությամբ : Իսկ ամենաառաջին անգամ հանդիպելուց կարծիք չեմ էլ կազմել:

Էջ 3 118-ից ԱռաջինԱռաջին 12345671353103 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •