User Tag List

Ցույց են տրվում 526 համարից մինչև 540 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Այսօր ես ու կինս պատիվ ունեցանք ծանոթանալու Ֆրեյայի, Երկնայինի ու Արշակի հետ, և միանգամ ևս հանդիպել Ռուֆուսին։ Կարծում եմ բառերը ի զորու չեն ներկայացնելու մեր ստացած տպավորությունների գոնե մի քանի տոկոսը, կամ եթե լինեմ ավելի անկեղծ, ապա մի գուցե բառապարաշարս թույլ չի տալիս...., բայց փորձեմ։ Ու մեկ էլ մի բան. գրածներս անկեղծ է։ Չեմ մտածում, թե՝ իրենք էլ են կարդալու, ուրեմն լավ-լավ բաներ գրեմ։ Գրում եմ այնպես, ինչպես ընդունված է ակումբում՝ առանց ավելորդ շողոքորթության։

    Երկնային
    Շա՜տ մեղմ, նուրբ, գեղեցիկ և հաճելի անձնավորություն է։ Ընկերասեր է, հումորով, մի փոքր ամաչկոտ, բայց շատ բաց ու պարզ մարդ է։ Մեզ շա՜տ գրավեց իր ձայնը, խոսելաձևը ու հայացքը, մանավանդ որ իմ հետ մեկ-մեկ դուք-ով էր խոսում Ես երկար ժամանակ նայում էի «Երբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք» թեման ու ոչ մի ձև չէի կարողանում հիշել ինչ որ դեպք որ գրեմ։ Այսօր մեր Արուսիկի շնորհիվ կգրեմ, որ ինձ մեծ զգացի 2009թ.-ի մարտի 7-ին, երբ Արուսիկը հետս դուք-ով խոսաց, մեկ էլ երբ իրար հետ երկուսով նկարվեցինք

    Ֆրեյա
    Ֆրեյան շատ հաճելի մարդ է և զրուցակից։ Նրբանկատ, բայց միևնույն ժամանակ իր կարծիքը ազատորեն և առանց վիրավորելու արտահայտող։ Ֆրեյան այն մարդկանցից է ում հետ կարող եմ երկար խոսել, չհոգնել և ցանկանալ կրկին հանդիպել։ Ֆրեյան մտքումս տպավորվեց իր՝ ոջ մեծամիտ ու հասարակ, պարզ մարդ լինելով։ Իրեն այնպես էր պահում որ մենք իր ներկայությամբ մեզ չէինք զգում անծանոթ մարդ, այլ այնպիսի տպավորություն էր, որ վաղուցվա ընկերներ ենք։ ՄԵՐՍԻ, Ֆրեյա ջա՛ն։

    Արշակ
    Արշակի գրառումները երբ կարդում էի, միշտ նկատում էի իր զսպվածությունը ու ոչ ագրեսիվ լինելը, բայց մի տեսակ տպավորություն ունեի, որ ռեալում շփվելը (էս «ռեալում» բառը Ռուֆուսից սովորեցի, մերսի ) մի քիչ դժվար կլինի, որովհետև կարծում էի, որ այն մարդկանցից է, որոնց հետ շփվելով ես սովորաբարար սկսում եմ հոգեբանորեն լարվել և անընդհատ պաշտպանվել։ Բայց երբ հանդիպեցինք.... ով որ Արշակին գիտի հասկացավ. տեսա թե որքան համեստ, հավասարակշռված ու ինքն իր վրա չսիրահարված մարդ է։ Իրեն տեսնելով ես հիշեցի մի քանի տարի առաջվա ԵՍ-իս։ Արշակի ու Հայկի հետ, ունենք համարյա նույն երաժշտական ճաշակը՝ Pink Floyd, Jean Michel Jarre, Peter Gabriel....

    Ռուֆուս
    Իր մասին արդեն գրել եմ, ու ափսոսում եմ, որ չկա բաժին «Ակումբցիների երկրորդ տպավորությունները իրար մասին» Շնորհակալ եմ, որ այսօր Ռուֆուսի շնորհիվ մեր՝ Երկնայինի հետ հանդիպմանը, կարողացա ծանոթանալ Ֆրեյայի ու Արշակի նման հիանալի մարդկանց հետ։

    Վերջում մի հատկություն, որ ունեին այս բոլոր մարդիկ՝ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, որ դիմացան իմ անկապ պատմություններին ու հումորներին

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Երկնային (07.03.2009), Ռուֆուս (08.03.2009), Ֆրեյա (08.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •