Ուլուանա >
Հըմ... շուտ էր: Այն ժամանակ ակումբը միայն երազանք էր, էն էլ էն երազանքներից, որ դեռ իսկի չեն էլ առաջացել, ձևավորվել: Այն ժամանակ մեկ ուրիշ, շատ լավ, բայց ռուսախոս ֆորում էինք մտնում ես ու Անուկը: Ես արդեն ահագին ժամանակ է մտնում էի, Անուկն էլ կարծեմ նոր էր սկսել մտնել, բայց արդեն ինձ հասցրել էր ջղայնացնել: Տո իսկի չեմ էլ հիշում ինչ թեմա էր: Հայերենից էինք խոսում, ինչ-որ կետադրության թե ուղղագրության մասին հարցի էի պատասխանել, Անուկն էլ ինձ ուզել էր սխալ հանի, թե՞ ինչ, չեմ հիշում, բայց հիշում եմ, որ ջղայնացած ասում էի. «Էս ձևական բանասերը գլխիս որտեղից հայտնվեց»: Հետո մի հատ թեմայում էլ էինք վիճել, բայց նենց էլի, շատ քաղաքավարի, քաղաքակիրթ, առանց իրար վիրավորելու: Մի խոսքով գնում էի էդ ֆորումի հանդիպմանը ու գիտեի, որ Անուկն էլ ա գալու, ու սպասում էի, որ հիմա առաջս մի հատ քանդված դպրոցի 67 տարեկան ուսուցչուհի ա դուրս գալու՝ երկար, սև, վրան վարդագույն ծաղիկներով յուբկայով, սպիտակ, մեջը մի քանի հատ արծաթագույն մազերը հետևում կլոր հավաքած, կապած, ակնոցն աչքերին, ապակիներից մեկ վերևի մասը ճաքած ու փոշոտ, մեջքը ծուռ, ձեռքին ձեռնափայտ... Աչքիս խորացա: Ու մինչդեռ ես այպիսի պատկերացումներով կանգնած տղերքի հետ խոսում էի (3 հոգով առաջինն էինք հանդիպման եկել), մեկ էլ մեզ ա մոտենում մի հատ սպորտային, ջինսե շալվարով, չեմ հիշում ինչ գույնի բլուզկայով, ահագին կարճ (աղջկա համար ահագին կարճ) մազերով աղջիկ ու հետևներս կանգնում ա: Տղերքն էլ ինչ-որ «Բարև-Բարլուս» են ասում... մտածում եմ. «Յանիմ տենաս էսիգ վո՞վ ա»: Ներկայացրին թե ինքը ներկայացավ թե ես ֆայմեցի, չեմ հիշում, շոկի մեջ էի: Իմացա Ուլուանան ա: Նայում ու մտածում եմ. «Էս երբվանի՞ց են հայերենի դասատուները սենց սպորտային»: Բայց մտքումս ավելացրի «Հալալ ա, աչքիս էնքան էլ ձևական բանասեր չի»: Հետո մի քանի քաղաքավարի հարց ու պատասխան ու գնում ենք մեր հին ու բարի Վեստում նստելու:
Էս Ուլուանաս նստում ու սուս ա մնում: Մենք խոսում ենք, ինքը սուս ա: Մենք հարց ենք տալիս, ինքը զարմացած վրաներս ա նայում, մտածում եմ. «Տենա՞ս դինջ ա, թե՞ կյանքից ձանձրացած, թե՞ մենք իրան չենք դզում ու մտածում ա, էս ու՞ր եմ ընկել»: Մի խոսքով, վերջը որոշեցի
1. խելոք ա
2. համեստ ա
3. համարձակ ա
4. սպորտային ա
5. սկզբունքային ա
6. հանդուրժող ա
7. էս աղջկա հետ երևի կարելի ա ընկերություն անել
8. ու էն մարդը չի ումից պետք ա նեղանալ ու ֆորումում հետը կռիվ անել
9. հա լավ, էսքանը հերի՞ք չէր
Էս էլ իմ առաջին տպավորությունը Ուլուանայի մասին
Էջանիշներ