User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Kuk

    Արթուրը շատ տարբեր էր իր վիրտուալ կերպարից… միշտ համոզված էի, որ շուտ բռնկվող մեկն է լինելու, դրա փոխարեն բավականին հավասարակշռված ու հանգիստ էր, ու դա շատ լավ է: Հա, միանգամից ինչ-որ դրական բան զգացի իր ժպիտից, համեստ ու բարի ժպիտ ունի… բացի այդ, հավեսով, ասող-խոսող տղայա, դուրս եկավ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  2. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Kuk

    Արթուրը շատ տարբեր էր իր վիրտուալ կերպարից… միշտ համոզված էի, որ շուտ բռնկվող մեկն է լինելու, դրա փոխարեն բավականին հավասարակշռված ու հանգիստ էր, ու դա շատ լավ է: Հա, միանգամից ինչ-որ դրական բան զգացի իր ժպիտից, համեստ ու բարի ժպիտ ունի… բացի այդ, հավեսով, ասող-խոսող տղայա, դուրս եկավ…

    Կուկին ե՞րբ տեսար

  3. #3
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկին ե՞րբ տեսար
    էդ մի բանն էլ որ չիմանաս, ի՞նչ կլինի…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  4. #4
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մնացածի հետ, կարելի է ասել, չեմ շփվել, կներեք, ապագայում

    ------
    Վարպետին արդեն երկու անգամ տեսնում եմ, բայց չեմ հաջողացնում շփվել...
    Վարպետ, տետ-ա-տետի կարիք եմ զգում, որ հաստատ շփվենք

  5. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Նկատել եմ, որ շատ մարդիկ իրենց դիմակով (կեղծ) կերպարն են ներկայացնում Ակումբում, իսկ Ակումբից դուրս լրիվ ուրիշ մարդիկ են, բայց պարզվում է, որ Հայկօյի վիրտուալ կերպարը իր իրականից գրեթե ոչ մի բանով չի տարբերվում.... Էլի նույն սուր հումորն է, խելացիությունն ու բազմիմացությունը, շատ հետաքրքիր ու հաճելի զրուցակից է, ում հետ կարելի է տարբեր թեմաներից ժամերով խոսել, խմել, ծխել ու չհոգնել....
    I may be paranoid but no android!

  6. #6
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Hydrology

    Տաթևիկ
    շատ համեստ աչոն դուրս եկավ… հանգիստ… աչքերը մի տեսակ երջանիկ փայլում են անընդհատմ երևի իսկապես հոգու արտացոլանքն ա… Քիչ էր խոսում, բայց երբ խոսում էր, շատ հետաքրքիր ու դիպուկ մտքեր էր արտաայտում, միանգամից զգացվում ա, որ շատ խելացի ա… բարի ժպիտ ունի, հանգստացնող…
    իրոք, շատ հաճելի էր, հիշում եմ քեզ ու ժպտում… դրական ես…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. #7
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Հայկօ…

    Դե բռնվի…
    արտաքինի մասին մի երկու բան եմ ասելու սիմպատիչնի տղայա, համ էլ ժպտալուց թշին փոսիկ ա լինում, հաճելի ժպիտ ունի… կոկիկ ա հագնվում…
    Անցանք առաջ… շատ լուրջ ա մի տեսակ ու քչախոս բայց երբ խոսում էր, դիպուկ էր ու խելացի… մեկ էլ մի բան նկատեցի, չգիտեմ ինչքանով ա համապատասխանում իրականությանը, թե չէ, բայց իր մեջ «պեդանտիչնի» ինչ-որ բան նկատեցի, կարծում եմ բավականին բծախնիր ա, ու իրեն չգիտես ինչու խիստ ու պահանջկոտ դասախոս պատկերացրեցի…

    Ընդհանուրով դուրս եկավ, լավ տղայա…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  8. #8
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ակումբում շատ հաճելի է: Ակումբից դուրս էլ ավելի: Առաջին անգամ, որ Չուկին տես (սրա մասին չեմ պատմել )…
    Ուրեմն սենց: Առաջին անգամ, որ Չուկին տեսա՝ շա՜տ հեռվից էր գալիս: Բոլոր ակումբի մյուս անդամները, որոնք ներկա էին հանդիպմանը գոռում էին «Չո՜ւկ, Չո՜ւկ…», ոմանք էլ «Չո՜ւկս» կամ «Չուկի՜կս»:
    Որ տեսա, սկզբում փոքր էր երևում: Դե ես էլ, մտքումս ասացի, որ մոտիկանա երևի կմեծանա էլի: Բայց տենց էլ փոքր մնաց, չնայած դրան, որ մոտիկացել էր արդեն: Բարևեցինք ծանոթացանք: (ես արդեն գիտեի, որ ակումբի Տերն է): Խոսացինք: Վատ մարդ չէր: Ծառայության մեջ էր՝ խելոք-մելոք: Իրա համար Չուկ էր:
    Ամբողջ ակումբը Չուկին սիրում էր: Հետո ակումբի անդամների քանակը, որ շատացավ՝ սիրողներն էլ էին շատանում: Բայց դե էդքան շատ չէր կարողանում բոլորին հասցներ պատասխան սեր ցույց տար: Սկսեց օգտագործել սադոմազոխիստական մեթոդը: Մոդերատորների հետ շփվելիս մազոխիստ էր լինում, ակումբի մյուս անդամների նկատմամբ սադիստ՝ աջ ու ձախ ինֆրեկշն տալիս, արգելափակումներից գերագույն հաճույք ստանում: Մենակ մի բան չեմ հասկանում: Ախր ինքը մաթեմատիկայից պետք ա, որ լավ լինի, տրամաբանությունն ուժեղ ա: Ի՞նչ ա անելու, երբ ակումբում մնան միայն մոդերատորները: Խեխճին ինչքա՞ն պիտի տանջեն:
    Է՜հ…

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ըշտե
    Մականունն այնպիսին է, որ անմիջապես աչքի է զարնում: Հիշում եմ՝ հայերենի բաժնում էր շատ հայտնվում, բայց գրառումները չէին տպավորվել. երևի չէի կարդացել:
    Երբ ծանոթացա նրա հետ, առաջին տպավորությունս՝ խելացի է, երկրորդը՝ համեստ է, երրորդը՝ գիտակ է, չորրորդը՝ հաճելի զրուցակից է, հինգերորդը՝ ամաչկոտ է: Մի խոսքով, շատ ուրախ էի նրա հետ ծանոթանալու համար: Հուսով եմ՝ նորից տեսնվելու առիթներ կունենանք ու երկար կզրուցենք մեզ հետաքրքրող թեմաների շուրջ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •