User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    առաջարկում եմ այստեղ պատմենք մեր այն տպվորությունների մասին,որոնք ունեցել ենք, երբ իրար առաջին անգամ տեսանք: Ու թե հետո, երբ ավելի լավ ճանաչեցինք մեկս մյուսիս, ինչ փոխվեց:

    Մոդերատորական։ Թեմայի վերնագիրը խմբագրվել է, քանի որ «Առաջին տպավորություն» վերնագրով թեմա Ակումբում արդեն կա։ Իսկ այս թեմայում, ըստ երևույթին գրելու ենք միայն ակումբցիների մասին։ Դե, սկսեք։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.01.2008, 07:28:
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  2. #2
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Anul-ի խոսքերից Նայել գրառումը
    առաջարկում եմ այստեղ պատմենք մեր այն տպվորությունների մասին,որոնք ունեցել ենք, երբ իրար առաջին անգամ տեսանք: Ու թե հետո, երբ ավելի լավ ճանաչեցինք մեկս մյուսիս, ինչ փոխվեց:
    Լավ թեմա է
    Դե որ թեման բացել ես դու էլ սկսի
    Loading your personal settings....

  3. #3
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեծ հաճույքով կսկսեի, ուղղակի տվյալ պահին, քանի որ ժամանակ չունեմ(քննական տանջանքները սկսվել են), շատ կուզեի, որ դուք թեման ծաղկեցնեք խոսք եմ տալիս, որ իմ կողմից էլ կլինեն շատ ու շատ , այսպես ասած, տպավորություններ


    դեեեե.... ձեզ տեսնեմ, աշխույժ եղեք
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  4. #4
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Anul-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ հաճույքով կսկսեի, ուղղակի տվյալ պահին, քանի որ ժամանակ չունեմ(քննական տանջանքները սկսվել են), շատ կուզեի, որ դուք թեման ծաղկեցնեք խոսք եմ տալիս, որ իմ կողմից էլ կլինեն շատ ու շատ , այսպես ասած, տպավորություններ


    դեեեե.... ձեզ տեսնեմ, աշխույժ եղեք
    Սկսեմ քեզնից
    Դե երևի գիտես առանց քեզ տենալու ինչ տպավորություն էի ստացել
    Բայց երբ տեսա,հասկացա,որ էնքան էլ ճիշտ չի եղել տպավորությունս,ու չնայած էդքան շատ չենք շփվել իրար հետ,բայց պուպուշ ես

  5. #5
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Մանե-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսեմ քեզնից
    Դե երևի գիտես առանց քեզ տենալու ինչ տպավորություն էի ստացել
    Բայց երբ տեսա,հասկացա,որ էնքան էլ ճիշտ չի եղել տպավորությունս,ու չնայած էդքան շատ չենք շփվել իրար հետ,բայց պուպուշ ես
    վուուույ եթե անկեղծ լինեմ, ինչքան էլ, որ նկատել էի, որ դու ինձ չես հավանում, միևնույն է մի ձևի չէի կարողանում նույն ձևի քո հանդեպ տրամադրվել: բայց ամեն դեպքում ինձ վատ էի զգում
    բայց երբ քեզ տեսա ու չնայած մենք շատ չշփվեցինք, ես մի բան հասկացա, որ դու շատ ուշադիր մարդ ես: Իսկ ես մարդկանց մեջ ամենաշատը դա եմ գնահատում
    համոզված եմ, որ երբ մենք շփվենք, հաստատ բացի դրականից ոչ մի ուրիշ բան չենք ստանա
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  6. #6
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    ես սիրահարվել էի Անուլին
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  7. #7
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    չդիմացար էլիիի, վերջը բոլորին ասեցիր, չէ? հուսով եմ չես ասել, որ ես քեզ միանգամից ասեցի ՀԱ

    Ամառուիկը իմ մոտ հենց սկզբից ասոցացվեց որպես ԱմառուԻԿ նրան տեսնելու առաջին իսկ րոպեից միայն դրական էմոցիաներ եմ ստացել: Ու հիմա էլ նունյ ձևի է ու գնալով նույնիսկ ավելանում է

    Ավելացվել է 19 րոպե անց
    մեկ էլ ոնց հասկացա, շատերը կարծել են, թե իմ հանդեպ ունեցած տպավորություններով պետք է կիսվել, բայց չէ, ես ի նկատի ունեմ բոլորիս բոլորի հանդեպ ունեցածը
    Վերջին խմբագրող՝ Anul: 03.01.2008, 17:57: Պատճառ: Գրառման ավելացում
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  8. #8
    Լիարժեք անդամ FactorX-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Հասցե
    խաղաղ տնակ
    Տարիք
    41
    Գրառումներ
    122
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ես դեռ չեմ հանդիպել ակւմբցիներից ոչ մեկին(դե կամ էլ համարյա թե ոչ մեկին), բայց թեմայի առաջին գրառումները կարդալով ուզում եմ հենց հիմա վեր կենալ տեղիցս ու վազել բոլոր ակումբցիների հետ անձամբ ծանոդանալու, հա ու առաջինը Անուլի հետ
    աութսայդերների մեջ աութսայդեր

  9. #9
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ակումբցիներից շատերին ճանաչում եմ... չնայած դժվար հիշեն ինձ: Մի անգամ իրար հետ թատրոն էինք գնացել էն սյուրպրիզի վախտերով:

  10. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբցիներից շատերին ճանաչում եմ... չնայած դժվար հիշեն ինձ: Մի անգամ իրար հետ թատրոն էինք գնացել էն սյուրպրիզի վախտերով:
    Որ ճանաչում ես, ուրեմն գրի առաջին տպավորություններիդ մասին։

    Լավ, ես էլ քիչ–քիչ գրեմ։ Սկսեմ ամենահին ակումբցիներից, որոնց ճանաչել եմ դեռևս մինչև Ակումբը՝ այլ ֆորումներից, բնականաբար, տարիներ առաջ, և որոնք այժմ իմ մտերիմ ընկերներն են.

    1. Artgeo - դեռ մինչև տեսնելս արդեն որոշակի պատկերացում ունեի Vision ֆորումից։ Աշխույժ, խիստ զգացմունքային, ռոմանտիկ, կատակասեր, բողոքավոր այ այսպիսին էր վիրտուալում։ Հետագայում երբ իրականում տեսա, ճիշտ և ճիշտ նույնն էր, ինչ վիրտուալում, նույնիսկ կարող եմ ասել, որ մինչև հիմա ճանաչածս մարդկանցից ոչ մեկի իրական կերպարն այնքան նման չէր վիրտուալին, որքան Արթուրինը։ Ճիշտ է, հետագայում ավելի մոտիկից ճանաչելով՝ լիքը նոր հատկանիշներ հայտնաբերեցի՝ և՛ դրական, և՛ բացասական, բայց դրանցից ընդհանուր սկզբնական կերպարը չխաթարվեց։

    2. Chuk - Էլի Vision–ից եմ ճանաչել, ֆորումում շատ հետաքրքիր ու համարձակ գրառումներ էր անում, համակրում էի շատ, հետո երբ Vision–ի հանդիպմանը տեսա, ահագին տարբեր թվաց... լուռ, ամաչկոտ, սուսիկ–փուսիկ, բայց միաժամանակ բավական հաճելի ու սիրալիր տղա էր։ Մինչև չխոսեցնեիր, ինքն իր հոժար կամքով չէր խոսի։ Հետո քիչ–քիչ բացվեց ու գնալով ավելի ու ավելի նմանվեց իր վիրտուալ կերպարին։ Մի խոսքով՝ առաջին տպավորությունս բավական թերի էր, այսինքն՝ այն, ինչ երևում էր առաջին հանդիպմանը, ճիշտ էր, բայց զգալի մասը հետագայում բացահայտեցի ինձ համար, օրինակ՝ սկզբունքայնությունը, նրբանկաատությունը, համարձակությունը, համառությունը և այլ գծեր։

    3. Kita - Նրան էլ եմ ճանաչել նույն Vision–ից։ Բայց գրառումներ չէր անում, մենակ հանդիպումներին էր գալիս։ Էնպես որ վիրտուալ ու իրական կերպարների համապատասխանության մասին դատել չէր կարող։ Առաջին անգամ որ տեսա Vision–ի հանդիպմանը, մտածեցի՝ էս աղջիկն ո՞վ ա, տեսնես ինչի՞ ա եկել հանդիպման, եթե ֆորումում գրառումներ չի անում, որպես ի՞նչ ա եկել... Երբ մի քիչ շփվեցինք առաջին օրը, համարձակ ու բավական ազատամիտ աղջկա տպավորություն թողեց, բայց մի տեսակ մակերեսային... Առանձնապես հետաքրքիր բան չնկատեցի մեջը։ Հետո, երբ արդեն հաճախ էինք հանդիպում, քիչ–քիչ սկսեց բացահայտվել Կիտայի բարդ ու հետաքրքիր կերպարը, ու, պատկերացրեք, դեռ մինչև հիմա բացահայտվում է։ Զգացի, որ շատ հոգատար, խորաթափանց մարդ է։ Բայց, միևնույն է, ինձ համար դեռ որոշ չափով հանելուկ է մնում։

    Այսօր այսքանը։
    Շարունակելի...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #11
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    ես առաջին անգամ գնացել եմ հանդիպմանը մի հազար տարի առաջ
    Ես ու եղբայրս`Spec-ը, ճանապարհին լուրջ-լուրջ քննարկում ենք այն, որ հեսա գնալու ենք ու հաստատ ինչ-որ, այսպես kuchka nochnix pridurkov-ա լինելու Վլադն ասում էր, լսիիիի, որ շատ ահավոր լինեն, ձեն չհանես, չսկսես կայֆավատ լինել սուս-փուս կթռնենք բաաաայց, աստիճաններով իջնելիս նկատեցինք մի խումբ գունավոր ու գեղեցիկ երիտասարդների:Միաժամանակ ասեցինք, հմմմմ, վատ չիիիի: Ուրեմն ներկա էին Ուլուանան, Բյուրը, Կիտան, Արշակը, Մելիքը, Ստռաննիկը, Արտգեոն, մի հատ տարիքով, ամուսնացած տղա էր եսիմ ով էր...ու էլ չեմ հիշում,թե ով կար: Բյուրին սկզբից այդքան էլ չհավանեցի: Ահավոր ինքնասիրահարված մարդու տպավորություն թողեց: Անահիտին հավանեցի. թե արտաքինը, թե պահվածքը, թե խոսելաձևը: Կիտան սկզբում նեռվերիս ազդում էր: Մի պահ ինձ թվաց, թե քիչ մը տարածա էս երեխեեեեն : Ու չգիտես խի ինձ թվում էր, որ ինքը մի այլ կարգի սիրահարված էր Արթուրին: Բայց հետո`հենց նույն օրը, կարծիքս փոխեցի: Երեկոյան ցուրտ էր, ես էլ մրսում էի: Կիտան եկավ, ինձ գրկեց, որ տաքանամ, աաայ այդտեղ ես զգացի, որ մեր սրտերի բաբախյունը համահունչ էր, և ես անհույս սիրահարվեցի նրան … Մելիքին շաաաաաաաաատ հավանեցի: Երևի թե ամենաշատը նրա հետ շփվեցինք ես ու Վլադը: Շատ խելացի ու անմիջական թվաց ինձ: Արշակի մազերի վրա սիրահարվեցի ու իրան հենց սկզբից շատ եմ սիրել:Բարությունն ու առաքինությունը թափվում էր վրայից:
    Շարունակելի…
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  12. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Լավ, իմ հավեսն էլ եկավ… Սկսեմ պատմել:
    Առաջին ակումբցին, որին երբևէ ճանաչել եմ (եթե չհաշվենք Մասսագետին, էս_ինչ_սոված_եմ-ին ու մնացած բարեկամներին ու հարևաններին), երբ դեռ Ակումբը գոյություն ունենալու մտադրություն էլ չուներ, Davo'o-ն է… Դա 2000թվին էր: Այն ժամանակ մենք ռադիո էինք լսում ու շատ ակտիվ մասնակցում բոլոր ծրագրերին: Ակտիվ ունկնդիրներով սովորություն ունեինք մեր հեռախոսահամարները թողնել DJ-ների մոտ, որպեսզի փոխանցեն մեզ հետաքրքրող ունկնդիրներին: Դավիթն էլ ինձ հետաքրքրողներից մեկն էր: Հիշում եմ՝ ինձ զանգեց, բայց ինչ-որ շատ չոր, անհետաքրքիր մարդու տպավորություն թողեց: Հետո, երբ այդ ունկնդիրների հսկա զանգվածով հավաքվել էինք, ինչ-որ մեկը նկատեց, որ Դավիթը բոլորին ծիծաղեցնում է, բայց ինքը երբեք չի ծիծաղում: Ես համաձայն չէի դրա հետ, որովհետև հեռախոսով շատ էի լսել նրա ծիծաղը, դեռ մի բան էլ այդ օրը լավ էլ ծիծաղեց: Հետաքրքիրն այն է, որ ես երբևէ չէի պատկերացնում, որ Դավիթը կհայտնվի այստեղ, ավելին՝ որ միասին այդքան հեռավոր ճամփորդության կմեկնենք: Նա միակ ակումբցին է, որի հետ ինքնաթիռ եմ նստել:
    Մյուս ակումբցին, որին շատ վաղուց գիտեմ, CactuSoul-ն է: Նորից նույն ռադիոյաունկնդրախառը տեղերից, բայց չեմ հիշում՝ ոնց ենք ծանոթացել: Հաստատ հեռախոսով չէր, որովհետև նա ինձ ամենաքիչը հետաքրքրող ունկնդիրներից էր, քանզի Backstreet Boys էր լսում: Մինչև նրան Ակումբում տեսնելը կարծում էի, թե շատ մակերեսային ու անհետաքրքիր մարդ է: Դա եղել է և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ տասներորդ տպավորությունս: Բայց երբ Ակումբում առաջին անգամ տեսա նրան, կարդացի ստեղծագործությունները, զգացի, որ «մերոնցից» է: Մեյլը ստուգեցի. չէի սխալվում, բայց չէի էլ պատկերացնում, որ հենց Անին կլինի: Այդ ժամանակ կարծիքս կտրուկ դեպի դրականը փոխվեց: Հասկացա, որ իրականում Անին շատ խորն է, դժվար է նրան մինչև վերջ բացահայտել ու նաև կարող է մարդուն զգալ առանց նրա հետ որևէ բառ փոխանակելու:
    Անցնենք Otar-ին: Նրան էլ անհիշելի ժամանակներից գիտեմ: Հիշում եմ՝ չաթ էի մտել, և մի տասնմեկ տարեկան աղջիկ ինձ շատ զարմացրեց իր գիտելիքներով ու մտածողությամբ: Հետո ուրիշ չաթերում ու ֆորումներում էլ նրան հանդիպեցի, չէի կարող շփոթել ուրիշի հետ, քանզի նրա նմանը չկար: Երբ առաջին անգամ տեսա, ասես հազար տարվա ծանոթներ լինեինք: Երբևէ չեմ փոխել կարծիքս նրա մասին. Արմուլի նմանը չկա:
    Հասանք մի քիչ ավելի մոտ ժամանակներին: Ուլուանայի մասին արդեն գրել եմ: Անցնենք Chuk-ին: Նրան ճանաչում եմ surprise ֆորումից: Ես շատ էի ուրախացել, երբ այդ ռուսախոսության մեջ հայտնվել էին երկու հոգի, որոնք միայն հայերեն էին գրում: Չուկն ու Ուլուանան էին: Չուկին առաջին անգամ տեսա այդ հանրահայտ թատրոնի օրը: Լուրջ, քաղաքականացված, գործնական մարդու տպավորություն թողեց: Հետագայում համոզվեցի, որ առաջին տպավորությունը սխալ չէր, բայց այդ ամենի հետ մեկտեղ նա հրաշալի ընկեր է:
    Artgeo-ին նույնպես այդ օրն առաջին անգամ տեսա: Անհոգ արջուկի տպավորություն թողեց: Հետագայում համոզվեցի, որ արջուկն այնքան էլ անհոգ չէ:
    Kita. կարծեմ surprise-ի հանդիպմանն էր եկել: Սկզբում չհավանեցի. ռուսախոս էր: Հետո կարծիքս հազար անգամ փոխվել է նրա մասին՝ և՛ դեպի լավը, և՛ դեպի վատը: Կարծում եմ՝ Կիտան այն մարդկանցից է, որոնց ինչքան էլ տանջվես, չես կարող մինչև վերջ հասկանալ: Այդ եզրակացությանը հանգելուց հետո սկսեցի սիրել նրան:
    Հասանք Ակումբի առաջին հանդիպմանը: Այսքան երկար «նախաբանից» հետո պարզ է դառնում, որ շատերին արդեն գիտեի մինչև հանդիպումը: Կարծեմ միայն Intel-ն ու Արշակն էին ինձ համար նոր:
    Intel-ի գրառումներին մինչև հանդիպման գալը կարծեմ ուշադրություն չէի դարձրել, բայց դե որ իմացա surprise-ում էլ կա ու որ իմացա, թե ինչ նիքով, շոկի մեջ էի: Առաջին տպավորությունս աղքատիկ էր. հասկացա, որ թունդ ռոքասեր է:
    Արշակի գրառումներն ահավոր չէի սիրում, նա ինձ նյարդայնացնում էր: Բայց հանդիպման ժամանակ տպավորությունս փոխվեց: Առաջին հերթին, ինչպես բոլորը, նրա բարությունը նկատեցի: Ես այն ժամանակ դեռ չէի պատկերացնում, որ մենք այդքան կմտերմանանք: Նա այն մարդն է, որի հետ կարող եմ ցանկացած թեմայի շուրջ խոսել, վստահել: Այն մարդն է, որը դժվար պահերին կողքիս է եղել, որն ինձ հասկացել ու օգնել է: Ու երբ մտածում եմ, թե Ակումբն ինձ ինչ է տվել, առաջին հերթին միտս գալիս է Արշակի նման մտերիմ ընկերը, որին նմանին դժվար է գտնել ընդհանրապես:

  13. #13
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    ճակատագրի բերումով իմ 1-2 փորձերը Ակումբի հանդիպումներին ներկայանալու չստացվեցին երևի էդ պատճառով ոչ մեկ առաջին տպավորություն չունի իմ մասին :

    Ակումբից ռեալում տեսել եմ Արամին ու ոնց-որ վերջ: Խաչատրյանի արձանի մոտի նստարանին նստած էր: Հեռվից որ դեմքը տեսա, ասեցի` հաստատ էս ա Արամը, լրիվ համապատասխանում էր գրառումներից, icqից ու հեռախոսազրույցներից ստացած տպավորությանը: Ամեն ինչ բնական ու դրական էր: Մինչև հիմա էլ այդպես է

    Ուրիշ ակումբցիների չեմ տեսել իրական կյանքում, բայց շատերին այնքան մտերիմ եմ համարում, որ թվում է թե շաբաթը մեկ հանդիպում ենք... հետաքրքիր զգացում ա....

  14. #14
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Dayana
    Ամենասկզբից, երբ որ Դայանչին ուրիշ ֆորումից էի ճանաչում, նենց իրար չէինք սիրում… ես իր մասին էի սխալ պատկերացում կազմել, ինքը` իմ… տենց էլ իրար չսիրելով ապրում էինք…
    Հետո գրանցվեցի ակումբում, ու էնքան զարմացա, որ տեսա ինքն էլ կա… սկսեցի ուշադրություն դարձնել իր գրառումներին, ու զգացի որ ահավոր դեմք ա… գնալով ավելի էր մեծանում համակրանքս…
    Հետո հադիպեցի էդ պուպուշ, համեստ, ժպտերես աղջնակին… իսկական հրեշտակ… սիրեցի շա~տ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  15. #15
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Dayana
    Ամենասկզբից, երբ որ Դայանչին ուրիշ ֆորումից էի ճանաչում, նենց իրար չէինք սիրում… ես իր մասին էի սխալ պատկերացում կազմել, ինքը` իմ… տենց էլ իրար չսիրելով ապրում էինք…
    Հետո գրանցվեցի ակումբում, ու էնքան զարմացա, որ տեսա ինքն էլ կա… սկսեցի ուշադրություն դարձնել իր գրառումներին, ու զգացի որ ահավոր դեմք ա… գնալով ավելի էր մեծանում համակրանքս…
    Հետո հադիպեցի էդ պուպուշ, համեստ, ժպտերես աղջնակին… իսկական հրեշտակ… սիրեցի շա~տ…
    Ես էլ ասեմ լա?վ

    Երկնայինին, այսինքն Նյուտիկին իսկապես լավ չէի ճանաչել ու մի քիչ սխալ կարծիք էի կազմել, բայց ակումբն իր գործն արեց իսկ այսoր երբ տեսա էդ ինչ մռությոնոկա, սիրուն, քնքուշ, նու~րբ վուխ, շատ-շատ սիրեցի
    Վերջին խմբագրող՝ Dayana: 19.04.2008, 18:44:

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •