Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
http://www.akumb.am/showthread.php?t=27053
Очень неверно, когда говорят, что женщины лгут. Ибо это предполагает, что они когда-нибудь говорят правду.
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
01.01.2008թ. 01:30Սասունենց տուն… գիժ ակումբցիներով լի մի սենյակ: Կերանք Սասունի “ինետ”-ի գլուխը: Կերանք, խմեցինք, հարբեցինք ու պարեցինք: Միապաղաղ պարեր Թաթայի միապաղաղ երգերի տակ, որի տակտը զանազանության համար երբեմն վերածվում էր ստեպ-ի: Խեղճ 5-րդ հարկի հարևաններ: Նույնիսկ այն, որ գազարը Արամուսինն էր, չփրկեց նրանց վերևի հարկի աղմուկից, պարերի ոտնաձայներից: Հեռախոսը ահազանգեց մեր աղմուկի մասին: Որոշեցինք, որ հայկական պարեղանակները բավական են ու համեմատած ցածր ձայնով սկսեցինք “տժժալ” արտասահմանյան հիպ-հոպ ոճի ներքո: Բայց քանի որ ցածր ձայնի տակ “տժժոցն” ավելի է քան երաժշտութան ձայնը, որոշվեց թույլ տալ 5-րդ հարկի բնակիչներին հանգստանալ: Դա արդեն 6-ի կողմերն էր: Պատճառահետևանքային կապով որոշվեց խաղ խաղալ, ու քանի որ խաղաթուղթ չկար, մաֆիան բացառվեց: Խաղացինք ԻՄՊԵՐԻԱ, որի ժամանակ ի հայտ եկան Ջորջ Բուշեր, Մոնիկա Լեվնսկիներ, Ժակ Շիրակներ և այլն, Չուկեր ու այլ ակումբցիներ: Խաղից ձանձրացանք 7-ի կողմերը: Ու արդեն հոգնածությունը գլուխ էր բարձրացրել: Մի մասը, այդ թվում նաև ես, որոշեցինք տուն գնալ:
01.01.2008թ. 19:30, Բյուրակնենց տուն: Առաջինը հասանք մոտակայքի բնակիչները: Բյուրը մեզ անուշաբույր թեյով հյուրասիրեց, ու քանի դեռ սպասում էինք մյուսներին, որոշեցինք բլոտ խաղալ, որն էլ հետագայում վերափոխվեց “Հավատում ես, չես հավատում” խաղի: Խաղը կայյացավ միանգամից մի քանի տուփ խաղաթղթով ու ծիծաղի մեծ առիթ տվեց: Բյուրենց տանը չպարեցինք, քանի որ ներքևում մարդ չկար, ում կարելի էր ձանձրացնել մեր աղմուկով: Մաֆիա խաղացին (ինչպես միշտ); Ասեմ, որ հետաքրքիր խաղ էր: Վերջում էլ չգիտեմ ոնց ստացվեց, որ առանց մի մասին հրաժեշտ տալու հեռացանք:
02.01.2008թ.16:45. Հայրենիք Կինոթատրոն: Սպասում ենք Չուկին, ով խոստացել էր գալ 15 պակաս: Ու մի բան էլ շուտ եկավ, եկավ 15 պակաս, բայց 18:00-ից 15 պակաս: Իսկ մինչ այդ մենք պարում էինք փողոցի մեջտեղում: Ափսոս, գլխարկ չէինք դրել մեր առջևում, թե չէ գումար կհավաքեինք… Ծովինարենց տանը անչափ ջերմ ընդունելության արժանացանք: Ինչպես հասկացաք վերոհիշյալ գրառումներից, խմիչքների վերջը տվեցինք (ուտելիքի մասին չեմ ասում): Սեղանից մաֆիան անպակաս էր: Բայց դե ինձնից ինչ մաֆիա վարող: Սասունը գնաց Երվանդներին դիմավորեց ու եկավ մաֆիան վարելու: Իսկ մենք` չխաղացողներով, քիչ հեռու, գեղեցիկ անկյունում նստած զրուցում էինք, փորձեր արեցինք պորտապար պարելուՀետո մաֆիայի թարգը տվեցին, քանի որ Դավիթը մի շատ հաճելի անակնկալ պարգևեց մեզ. Կիթառի սեփական նվագակցությամբ երգեց մեզ համար: Իսկ հետո, խմիչքի բաժակի շուրջ շարունակվեցին քաղաքական քննարկումները:
ՄԻ խոսքով, հավերժ` ակումբ.ամ
Սիրում եմ ձեզ…
Ահա և մենք / սա լինի վերջին նկարը, որտեղ ես կամ...խնդրում եմ/
Վերջին խմբագրող՝ Chuk: 04.01.2008, 03:17:
Վայ, ինչ լավն եք։![]()
Ի դեպ, երեք հատ ազատ տեղ տեսա. մեկը Բյուրի կողքը, մեկը՝ Հովսեփի ու Երվանդի արանքում, մեկն էլ Ռաստայի կողքը, դրանք երևի իմ, Արթուրի ու Մելիքի տեղերն են, հա՞։Էդ տեղերը լավ պահեք, մի օր կգանք։
![]()
Ուրիշ ազատ տեղեր էլ կային, բայց դրանք լավ երևացին աչքիս...![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ինչ լավն ենք, հո զոռով չի![]()
Էսօր ավելի լավն ենք լինելու
Ամանորյա քեֆերը շարունակվում են, էս անգամ` մեր տանը: Գալ ցանկացողները 20.00-ին թող լինեն Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի կանգառում ու մեզ որևէ եղանակով տեղեկացնեն էդ մասին: Չենք սպասելու, որովհետև էսօր հաստատ սպասելու հավես չկա: Բա![]()
Փի՛լ, ես հավանաբար կգամ: Բայց համարդ մի ձև ուղարկիրր. ես չունեմ:
http://www.akumb.am/showthread.php?t=27053
Очень неверно, когда говорят, что женщины лгут. Ибо это предполагает, что они когда-нибудь говорят правду.
Հարցրել եմ, արխային
Ես էլ եմ գալիս։Տեղս կպահեք։
Այսինքն՝մտքով եմ գալու, տեղ պահել պետք չի։
![]()
Էհ, բարի ժամանց ձեզ։ Կենացս չմոռանաք խմել։![]()
![]()
Կյանքումս դեռ էնքան ջիջիլ ընկած չկայի, ինչքան որ էս մի քանի օրը...![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ