User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք

  1. #1
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք

    Երևի ես էլ սկսեմ
    Իհարկե շատ առիթներ եմ ունեցել ինձ մեծ զգալու, չնայած միշտ էլ ինձ մեծի տեղ են դրել ու կարծիքս մեծի մնան հաշվի առել, բայց ես էլ հո զգում էի,որ պուճուրիկ եմ
    Նախ առաջին անգամ մեծ զգացի, երբ ընդունվեցի Ֆիզմաթ
    Բայց երևի ամենակարևորը ակումբում հայտնվելս էր: Այստեղ էր,որ առաջին անգամ փորձեցի ինքնահաստատվել, ու դրանում ինձ շատերը օգնեցին
    Միակ տեղն էր,որ ինձ ճանաչում էին ոչ թե Կ.-ի կամ Հ.-ի աղջիկ, այլ Մանե, հա հենց Մանե՝ որպես անձնավորություն: Սենց ասում եմ ոչ թե նրա համար, որ հիմա ակումբում եմ, այլ իրոք տենց ա Ինքնահաստատումը, ինքնուրույն ընկերներ ձեռք բերելը ակումբիս շնորհիվ տևեց մի տարի և դեռ շարունակվում ա Մի խոսքով շատ-շատ բաներում պարտական եմ ԱԿՈՒՄԲԻՍ
    Մերսի,միայն ու միայն քո շնորհիվ հիմա ես կարողանում եմ հասուն դատողություններ անել ու շատ քիչ սխալվել, ապլես ...

    Սպասում եմ ձեր պատմություններին մեծ զգալու մասին

  2. #2
    Լիարժեք անդամ FactorX-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Հասցե
    խաղաղ տնակ
    Տարիք
    40
    Գրառումներ
    122
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք

    Իսկ ես չեմ զգացել հետաքրքիրա դեռ կզգամ????
    աութսայդերների մեջ աութսայդեր

  3. #3
    Սկսնակ անդամ Armenie En Force-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2007
    Հասցե
    France, Strasbourg
    Տարիք
    31
    Գրառումներ
    56
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք

    Ճիշտն ասած չեմ հիշում

  4. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք

    Երբ քույրիկիս ծննդատնից բերեցին տուն... Ես այդ պահին աշխարհի ամենամեծ աղջիկն էի ու ամենաավագ քույրը:

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք

    Լավ թեմա է։
    Վերջերս «Անկեղծանանք» թեմայում էդ հարցը եղել էր, ես էլ պատասխանել էի, բայց հիմա հավես չկա նորից նույն բանը գրելու, դրա համար ուղղակի copy-paste կանեմ էնտեղ գրածս.

    Եթե մեծանալ ասելով՝ հասկանանք անհոգ վիճակիզ զրկվելը, ապա ես միշտ մեծ եմ եղել, որովհետև երբեք ինձ անհոգ չեմ զգացել, նույնիսկ ամենափոքր ժամանակ... Իսկ եթե հասկանանք որոշակի պատասխանատվություն ու հասունություն, ապա դեռահասական տարիքից՝ մոտավորապես 14 տարեկանից սկսած մինչև օրս ինձ ամեն տարի թվում է, որ այ հիմա արդեն իրոք մեծացել եմ։ Ու տենց մինչև կյանքիս վերջ շարունակելու եմ մեծանալ ու երբեք էլ մինչև վերջ չեմ մեծանալու։

    Իսկ թե ինչով է դրսևորվում մեծանալուս զգացողությունը... Երևի նրանով, որ ինչքան ավելի եմ մեծանում, այնքան ավելի հեռվից ու ավելի ընդգրկուն եմ տեսնում կյանքն ու աշխարհը։ Ու քանի մեծանում, այնքան ավելի եմ համոզվում, որ, միևնույն է, կյանքը շատ ավելի ընդգրկուն է, քան ես այս պահին տեսնում եմ, ու միշտ էլ այդպես է լինելու։

    Եթե հետո կոնկրետ դեպքեր էլ հիշեմ, կգրեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք

    Հենց թեմայի վերնագիրը կարդացի, միանգամից սկսեցի մտածել, որ առաջին անգամ ինձ մեծ եմ զգացել այն ժամանակ, երբ հասկացել եմ, որ ինքս կարող եմ ինչ-որ էական, դիմացինի համար կարևոր հարցում օգնել, աջակցել նրան
    Երրոդ դասարանում էի ես, իսկ քույրս՝ առաջին, ու երբ կարողացա նրան օգնել առաջին անգամ իր տնայինը գրելու հարցում, հասկացա, որ այն պատասխանատվությունը, այն ուշադրությունն ու հոգատարաույթունը, որով ես այդ պահին լի էի, արդեն իսկ նշանակում էր, որ ես մեծ եմ
    Ես միշտ սա եմ հիշում՝ որպես իմ կողմից, իմ աչքերում ինձ առաջին անգամ մեծ տեսնելու դեպք: Իսկ ընդհանրապես, ամեն օր, ավելի ու ավելի եմ զգում, որ մեծ եմ, բայց ամբողջ հարցը նրանումն է, որ ամեն ուր մեծացող այդ մեծության զգացումը ինձ բնավ չի խանգարում հաճախ մանկանալ, սիրել Նոր տարին, որովհետև այդ ժամանակ շատ գեղեցիկ տոնածառներ կան, կամ էլ ձյան փաթիլների տակ կարող ես քայլել, կամ ել, մանուկների նման մտածես, թե շուրջդ լուսավոր մարդիկ են միայն, բարի, անկեղծ
    Ես առանց մեծ ու փոքր Selene-ների այս համերաշխ միասնության երևի կիսատ կլինեի մի տեսակ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք

    Եթե մեծանալ ասելով՝ հասկանանք անհոգ վիճակիզ զրկվելը, ապա ես միշտ մեծ եմ եղել, որովհետև երբեք ինձ անհոգ չեմ զգացել, նույնիսկ ամենափոքր ժամանակ...
    Անահիտի այս տողերն ինձ ստիպեցին մտածել, թե երբվանից անհոգ վիճակից զրկվել: Պատասխան չգտա: Ես իմ ամբողջ կյանքում չափից դուրս անհոգ եմ եղել ցանկացած պարագայում, բայց մյուս կողմից էլ անհոգ չեմ եղել… Չգիտեմ՝ ինչպես բացատրեմ: Ավելի շուտ, անհոգությունն իմ բնավորության մեջ է, իսկ անհոգությունից զրկվելը՝ ծնվածս օրից ստեղծված պայմանները: Այսպիսով, կարծում եմ, անհոգությունը մեծ ու փոքր որոշելու չափանիշ չէ:
    Իսկ եթե հասկանանք որոշակի պատասխանատվություն ու հասունություն, ապա դեռահասական տարիքից՝ մոտավորապես 14 տարեկանից սկսած մինչև օրս ինձ ամեն տարի թվում է, որ այ հիմա արդեն իրոք մեծացել եմ։ Ու տենց մինչև կյանքիս վերջ շարունակելու եմ մեծանալ ու երբեք էլ մինչև վերջ չեմ մեծանալու։

    Իսկ թե ինչով է դրսևորվում մեծանալուս զգացողությունը... Երևի նրանով, որ ինչքան ավելի եմ մեծանում, այնքան ավելի հեռվից ու ավելի ընդգրկուն եմ տեսնում կյանքն ու աշխարհը։ Ու քանի մեծանում, այնքան ավելի եմ համոզվում, որ, միևնույն է, կյանքը շատ ավելի ընդգրկուն է, քան ես այս պահին տեսնում եմ, ու միշտ էլ այդպես է լինելու։
    Սրա հետ լրիվ համաձայն եմ. ինձ մոտ էլ է մեծության զգացողությունն այդպիսին: Ամեն տարի ես հետադարձ հայացք եմ գցում, վերլուծում կյանքիս փոփոխությունները ու մնացած ամեն ինչի հետ արձանագրում եմ, որ ավելի եմ մեծացել:

    Իսկ եթե խոսենք առաջին անգամվա մասին… Շատ լավ եմ հիշում այդ պահը, նույնիսկ օրագրիս մեջ գրել եմ… Ու ընդհանրապես, տասնութ տարեկանում շատ էի գրում մեծանալու, հասունանալու մասին: Համապատասխան տողերը փնտրելիս հանդիպեցի հետևյալին. «Քիչ առաջ թերթում էի 2001-ի գարնան օրագիրս: Դա ճիշտ այն ժամանակ էր, երբ սկսել էի մեծանալ: Աչքերս լցվեցին, երբ կարդացի այն տողերը, որոնցում ես զարմանում էի, թե ինչու եմ փոխվում» (8/9/05):
    Այդ ժամանակ ես դեռ 14 տարեկան էի: Նույնիսկ եթե օրագրերս թերթեք, կհասկանաք, որ իրոք այդ ժամանակվանից եմ սկսել մեծանալ. չոր իրադարձությունների արձանագրությունները, ուրախ պահերի անմահացումը փոխարինվել էին խորը ինքնավերլուծությամբ:

    Լավ, սա այն ժամանակն էր, երբ զգացի, որ սկսել եմ մեծանալ: Իսկ ե՞րբ առաջին անգամ մեծ զգացի… Օրագրիս մեջ փնտրում էի համապատասխան տողերը, բայց չգտա: Ինչևէ, ես այսպես կպատմեմ. իմ կյանքը բաժանվում է երկու մասի. մինչև տասնութ տարեկան և տասնութից հետո: Իզուր չէ, որ ժամանակին գրել էի, որ շատ ճիշտ է մարդուն տասնութ տարեկանից հետո չափահաս համարելը: Մինչ այդ բոլոր տարիները հատ-հատ հիշում եմ, իսկ հետո ամեն ինչ մի տեսակ լղոզված է. չեմ հիշում, թե որը երբ է եղել:

    Բացի դրանից, զգացի, հենց տասնութ տարեկանում զգացի, որ մորիցս հեռացել եմ. եկել է ինքնուրույն ապրելու ժամանակը: Դա էլ էր պատճառ, որ ինձ մեծ համարեմ: Բայց այսօր, երբ քսանմեկ տարեկան եմ ու երբ զգում եմ, որ մորս հետ շատ ավելի կապված եմ, քան կրծքից կտրվելուց հետո մնացած բոլոր պահերին, հասկանում եմ, որ ավելի եմ մեծացել:

  8. #8
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    40
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք

    Առաջին անգամ ինձ մեծ զգացի մի քանի տարի առաջ, չեմ էլ հիշում թե կոնկրետ երբ էր, երբ փողոցում մի փոքրիկ աղջիկ ճանապարհը հարցնելիս ինձ "Դուք"–ով դիմեց...
    И скучно и грустно, и некому руку подать...

  9. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք

    Առաջին անգամ ե՞րբ եմ ինձ մեծ զգացել

    Հիշում եմ, 6 տարեկան էի: Մինչ այդ էլ էր եղե՞լ, թե՞ ոչ, չեմ հիշում: Իսկ այդ ժամանակ մինչև ականջներիս ծայրը սիրահարված էի (կամ էլ ինձ էր թվում, որ սիրահարված էի) մի աղջկա, մեր դասարանից: Խելոք, գեղեցիկ աղջնակ էր: Դասարանի ամենալավ սովորողը: Շատերը (այդ անպիտանները) ծաղրում էին նրան՝ իր սովորելու ձգտումների համար: Ի՞նչ արած: Նախանձը կա նաև մանուկների մոտ:

    Իսկ ես ինձ այդ ժամանակ ոչ միայն հերոս, այլև մեծ էի պատկերացնում, զգում: Կարծում էի, թե մարդ եմ, ով հասունացել է չափից ավելի վաղ, աշխարհն ընկալում է իր բոլոր նրբություններով, կարողանում տարբերել չոր թացից, ու այն ժամանակ հասկանում էի, որ նա, այդ աղջնակը լավագույնն է: Ու լավագույնն է, որովհետև ունի ձգտում իր կյանքում իր աշխատանքով, սովորելով ինչ-որ մի բանի հասնելու: Որ լավագույն է, որովհետև այնքան «տղամարդ» է, որ կարողանում է արհամարհել իր նկատմամբ ծաղրը, չնայած դա տեսնում է, ու հաստատուն քայլերով գնալ իր նպատակներին ընդառաջ:

    Որպես մեծ որոշեցի պաշտպանել նրան...

    Ծեծեցին: Ծեծեցին դասարանցիներիս մեծ եղբայրները, որովհետև լավ ճնշել էի իրենց փոքր եղբայրներին: Շատ բան չփոխվեց: Այդ հաշիվները շուտով մաքրվեցին: Ես էլ մեծ եղբայրներ ու ընկերներ ունեի:
    Բայց իրականում փոխվեց: Իրականում հասկացա, որ դեռ չեմ մեծ չեմ...

    Մեծ զգալու մյուս պատմությունները հաջորդիվ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #10
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք

    Մինչև հիմա ինձ լիարժեք մեծ չեմ զգացել: Որոշ պահեր եղել են, որ ես ինքս ինձնով հպարտանամ, էն էլ մի քանի րոպե են տևել:

  11. #11
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    38
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք

    Հի, 8 տարեկան հասակում, հայլու դեմն էի կանգնած, այդ պահին ինքս ինձ ասացի, որ ես մեծ եմ ու ինձ չապահաս զգացի: Փաստորեն շուտ մեծացա:
    Ուրախ գրառում:

  12. #12
    Սկսնակ անդամ egoist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.08.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք

    Առաջին անգամ չեմ հիշում թե երբ էր, բայց արդեն մանկապարտեզում ինձ մեծ էր զգում և այդպես մինչև չափահաս դառնալասը.....
    Ճշմարտությունը միշտ էլ անհավանական է, որպեսզի այն հավանական լինի, ստիպված ես լինում մի քիչ սուտ խառնել...

  13. #13
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք

    Առաջին անգամ մեծ զգացի ,երբ այնպիսի մի իրավիճակում էի , որ ինձնից շատ բան էր կախված ու հույսս միայն իմ վրա կարայի դնեի : Իսկ իմ կյանքի տարբեր էտապներում զգում էի , որ մեծանում եմ , երբ ինչ որ թանկ բան էի կորցնում կյանքում ու ինձ ներշնչում էի , որ արդեն մեծ եմ ու պիտի համակերպվեմ , այ տենց կամաց կամաց մեծացել եմ...
    Чеширский КотЭ

  14. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք

    Երևի դպրոց գնալիս եմ առաջին անգամ որոշ չափով ինձ մեծ զգացել։ Դե, հիմա ասում եմ՝ որոշ չափով, բայց էն ժամանակ կարգին մեծ էի զգում, վերջիվերջո, դպրոցական էր դարձել, իսկ մի՞թե մեծերը չեն գնում դպրոց... Չէ՞ որ ծնողները միշտ ասում են՝ կմեծանաս, դպրոց կգնաս... Ես էլ տենց մեծացել էի ու դպրոց էի գնում, ու, բնականաբար, ինձ մեծ էի զգում։ Հետո ինձ էլի մեծ եմ զգացել առաջին անգամ սիրահարվելիս... Հաջորդ հիշարժան «մեծանալս» դպրոցն ավարտելն էր երևի ու բուհ ընդունվելը։ Այ էդ ժամանակ ինձ նորովի մեծ զգացի։ Բուհն ավարտելիս, ճիշտն ասած, համանման զգացողություն չեմ ունեցել, ուղղակի ընթացքում էի որոշ դեպքերում՝ կախված տարբեր իրավիճակներից, ինձ մեծ զգում։ Մենակ որևէ կարևոր տեղ գնալիս եմ ինձ մեծ զգացել։ Եվ, վերջապես, ամուսնանալիս արդեն մի սյլ կարգի մեծացած զգացի ինձ։

    Բայց, չնայած էս բոլորին, ես երբեք չեմ դադարում ինձ երեխա զգալ... Երբեմն նույնիսկ ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ախր հեչ չեմ փոխվել երեխա ժամանակվանից...

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ քույրիկիս ծննդատնից բերեցին տուն... Ես այդ պահին աշխարհի ամենամեծ աղջիկն էի ու ամենաավագ քույրը:
    Վայ, հա, իմ քույրիկին ու ապերիկին էլ որ բերեցին ծննդատնից, ոչ թե էդ պահին, այլ ընթացքում նրանց խնամելիս էի ինձ մեծ զգում, չնայած 4 տարեկան էի։ Նույնիսկ մեկ–մեկ մամայիս դիտողություններ էի անում, ասենք, ասում էի. «էս սուր բանը ո՞նց ես թողել էրեխեքի մոտ , բա որ բերանները մտցնեն կամ իրանց ծակեն»։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.01.2008, 21:26: Պատճառ: Գրառման ավելացում
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #15
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2007
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք

    դա այնպիսի գլոբալ հարցա, պետք է հարցը ավելի պարզեցնել, ինչպես փոքր երեխան, այնպես ել մեծը, ամեն պահել կարող են՝ և փոքր և մեծ զգալ իրենց, կարևոր չի թե մարդ որ տարիքումա, մեծ տարիքումելա հաճախ լինում այնպիսի պահեր որ քեզ թվումա դեռ փոքր ես կամ հակառակը
    Վերջին խմբագրող՝ Tehmina80: 04.01.2008, 01:04:

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այսօր (երեկ և այլն) ես առաջին անգամ...
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1565
    Վերջինը: 28.07.2022, 19:31
  2. Ո՞ր թվականին եք առաջին անգամ մտել ինտերնետ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 71
    Վերջինը: 09.01.2013, 23:50
  3. Առաջին անգամ!!! Վիդեո ուսուցում հայերեն լեզվով
    Հեղինակ՝ Arxangelo, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 45
    Վերջինը: 19.07.2011, 01:28
  4. Մի անգամ Երևանում....
    Հեղինակ՝ impression, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 02.06.2007, 15:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •