User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    - Ծնողներս դեմ են մեր ամուսնությանը: Բայց գիտե՞ք, ես սիրում եմ նրան, նա` ինձ: Խոստացել է, որ հավատարիմ կլինի: Ես միամիտ եմ. շատերի սուտ խոստումներին եմ հավատում, բայց սա այդ դեպքը չէ: Նա ուրիշ է, մյուսների նման չէ: Չի խոսում, չի գոռում, զգացմունքներիս հետ չի խաղում: Պարզապես սիրում է ինձ, ուրիշ ոչինչ…
    - Ինչպե՞ս եք ծանոթացել:
    - Նա շատ փոքրիկ էր, երբ հայտնվեց իմ սենյակում: Անօգնական էր: Չգիտեմ, թե ինչպես էր մտել: Ես սկսեցի խնամել նրան: Ոչինչ չէր ուտում, միայն խմում էր: Շուտով մեծացավ, գեղեցկացավ… Ոչ մի թթու խոսք չեմ լսել նրա բերանից:

    Մերին զարմանալի աղջիկ էր: Եթե պատահական հայ տղամարդու բռնես ու խնդրես, որ նկարագրի կնոջ իր իդեալը, հաստատ Մերիի նման որևէ մեկը կստացվի. նա և’ գեղեցիկ էր, և’ արտակարգ խելք ուներ: Մերիի հետ կարելի էր զրուցել ցանկացած թեմայի շուրջ: Նաև համարձակ էր ու համառ. իր ուզածին հասնելու համար պատրաստ էր պայքարել մինչև վերջին վայրկյանը: Եվ ամենից շատ ազատություն էր սիրում (նայած` ով ինչ է հասկանում դրա տակ): Տղաները մեղվի պես բզզում էին նրա շուրջը, աղջիկները` նախանձում:

    - Մերին լքել է ընկերոջը,- սուրճի սեղանի շուրջ փսփսում էին աղջիկները:
    - Ի՞նչ եք զարմանում: Չգիտե՞ք, որ նա այդպիսին է,- ավելացրեց մյուսը:
    - Հա՛, նորություն չէ, որ փչացածի մեկն է:

    - Մերի՛, ես քեզ այլևս չեմ սիրում, հասկանու՞մ ես:
    - Տիգրա՛ն, բայց…
    - Ոչ մի բայց… Այստեղ ավարտվում են մեր հարաբերությունները: Մնաս բարով:
    - Ախր… Այսպես չի կարելի… Չեմ կարող:
    - Դա իմ գործը չէ: Դու քո ճամփով գնա, ես` իմ:

    Օրեր շարունակ Մերիի դեմքին ժպիտ չէր երևում. ծանր էր կորուստը: Նա համարձակվել էր սիրահարվել, նվիրվել, իսկ Տիգրանը մի օր հանկարծ որոշում է լքել: Բայց Մերին երբեք չէր հուսահատվում…

    - Մերին հղի էր: Անհաջող աբորտի է գնացել, դրա համար էլ տեսքն այսպես վատացել է,- խոսում էին աղջիկները:

    - Մերի՛, մենք քսանմեկերորդ դարում ենք ապրում, իսկ հիմա երիտասարդներն ազատ են… Արի՛ մենք էլ փորձենք,- առաջարկեց Վարդանը:
    - Խե՞նթ ես, ինչ է: Ես չեմ ուզում:
    - Խոստանում եմ` կպաշտպանվեմ:
    - Ո՛չ…
    - Բայց եթե նույնիսկ հղիանաս, կամուսնանամ քեզ հետ:
    - Ասում եմ` չէ…

    - Վա՜յ, Վարդանն է գալիս: Ու՞ր է կեսդ,- հետաքրքրվեցին աղջիկները:
    - Մերի՞ն… Այլևս կեսս չէ: Նման բաներ էլ չասեք, ամոթ է: Պարզեցի, որ փչացածի մեկն է. ում հետ պատահի, անկողին է մտնում:
    - Բայց էս տղաներն ի՜նչ միամիտ են: Մենք դրա մասին վաղուց գիտեինք, ուղղակի ոչ ոք մեզ չէր հավատում:

    - Մերի՛, ես քեզ սիրում եմ,- մի անգամ խոստովանեց Դավիթը:
    - Ցավում եմ, բայց ես քեզ չեմ սիրում:

    - Աղջիկնե՛ր, գիտե՞ք, թե ինչու է Մերին միշտ տղաներով շրջապատված,- պատմում էր Դավիթը,- նա բնավ էլ գեղեցիկ չէ. ամեն ինչ դնովի ու արհեստական է նրա վրա, էլ չեմ ասում, որ ինչ-որ տարօրինակ հմտությունների է տիրապետում, որոնցով հիպնոսացնում է տղաներին: Կարծեմ հինգ տարի դասընթացների է գնացել:

    Ամբողջ կուրսն անարդարացի կերպով քննությունից կտրվել էր (մանրամասնությունների մեջ չխորանանք. դա մեր պատմության հետ բացարձակապես կապ չունի ): Մերին վստահ էր իր գիտելիքների վրա: Նա առանց երկար-բարակ մտածելու հանձնաժողով հավաքեց, քննությունն այդպես հանձնեց ու գերազանց ստացավ:
    - Տեսնես` ո՞վ է Մերիի մեջքին կանգնած,- խորհում էին աղջիկները:
    - Երևի ինչ-որ նախարար կամ պատգամավոր:
    - Չէ՛, եթե սրա հախից կարողացավ գալ, նախագահից ցածր մարդ պետք է որ չլինի:

    - Մարկեսի «Հարյուր տարվա մենությունում»…
    - Լսի՛ր, հազար եմ ասել. ինձ հետ գրքերից մի՛ խոսիր:
    - Նարե՛կ, բայց ախր դա գլուխգործոց է: Դու պետք է անպայման կարդաս:
    - Ես քեզնից հեռանում եմ: Չեմ կարող ունենալ մի ընկերուհի, որն այդքան տարված է գրքերով:

    - Մերին կրծողի մեկն է,- հայտարարեց Նարեկը:
    - Բա ի՞նչ էիր կարծում… Ամբողջ օրը դաս է անում: Օրերով տնից դուրս չի գալիս: Թե չէ նրան որտեղի՞ց խելք: Եթե մենք նրա չափ սովորեինք, վունդերկինդներ կլինեինք,- իրենք իրենց հանգստացնում էին աղջիկները:

    - Ալո՛’, Մերիին կարելի՞ է:
    - Նա տանը չէ: Կեսգիշերին կվերադառնա:

    - Էրեխե՛ք, Մերիին երբ զանգում եմ, տանը չի լինում:
    - Որ ասում եմ փչացածի մեկն է…

    - Վա՜յ, չեք պատկերացնի` ինչ եմ տեսել: Երեկ Մերին աղջկա հետ էր համբուրվում… Լեզբի է դարձել,- առաջին ճշմարտությունը Մերիի մասին…
    - Չէ հա՜, ում հետ պատահի, ինչ պատահի, կանի: Չգիտե՞ք դրան: Կեղտոտի մեկն է: Սպիդ էլ կունենա:

    Բայց դա էլ երկար չտևեց: Եկե՛ք չխորանանք Մերիի ու նրա ընկերուհու հարաբերությունների մեջ. ինձ ոչինչ հայտնի չէ դրա մասին, իսկ գուշակություններ չեմ ուզում անել: Միայն կասեմ, որ շուտով դա էլ վերջացավ:
    Մերին դարձել էր չխոսկան, տարօրինակ: Երբ որևէ բան էին հարցնում, չէր պատասխանում: Երբ մի քանի անգամ էին հարցնում, միանգամից պոռթկում էր, գոռգոռում: Աչքերի տակ փոսեր էին գոյացել. երևի չքնելուց էր: Մերին օրեցօր տգեղանում էր:
    - Խելագարվել է,- երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին:

    - Ինչու՞ ծնողներդ չեն ուզում, որ ամուսնանաս նրա հետ:
    - Ինձ չեն հասկանում:
    - Իսկ նրան կարո՞ղ եմ տեսնել:
    - Ահա նա,- ասաց Մերին` ցույց տալով իր հետ բերած ծաղկամանի մեջ աճած փարթամ ծառը:
    Բժիշկը դուրս եկավ իր առանձնասենյակից և մոտեցավ Մերիի մորը:
    - Ցավում եմ, բայց Ձեր աղջիկը լուրջ հիվանդ է: Մենք չենք կարող նրան բուժել:

    Բոլորն ինչ-որ բան են ուզում քեզնից, բոլորը մի կտոր Մերի են ուզում… Կանաչ հագած փարթամ ձորը… Արդեն հասել է բերքահավաքի համար:
    Ես ուզում եմ քեզ այստեղից տանել: Դու ծառդ գրկած կգաս: Ա՜խ, երբ մտածում եմ, թե ինչ արեցին քեզ: Մերի՛, լսու՞մ ես ինձ:
    Մերի՛, լսու՞մ ես ինձ: Մերի՛, մի՛ վախեցիր: Մենք պարզապես արթնանում ենք, իսկ օգնությունը ճամփին է: Մերի՛, լսու՞մ ես ինձ: Նույնիսկ քամին է անունդ կանչում:*

    *Թորի Ամոսի «Մերի» երգի հիման վրա

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.10.2013), E-la Via (15.10.2013), Sambitbaba (02.11.2013), Srtik (19.10.2013), Vardik! (02.11.2013), Գեա (23.04.2012), Թամարա (16.02.2011), Նիկեա (15.10.2013), Ուլուանա (09.05.2012), Պիրիտ (30.12.2013)

  3. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Լացացրիր...
    Ի՞նչ ասեմ..դեռ էնքան Մերիներ կխելագարվեն էս կյանքում, ու շրջապատող մարդիկ իրենց մեկ առ մեկ կհամարեն ամենալավն ու բարին, հրեշտակների հրեշտակը, և քչերը կհասկանան, թե ինչքան հեշտ է մի փշուր խոսքով, հայացքով կամ դավով կրծել մարդու հոգին, որին մոտենալն անգամ սրբապղծություն է.../ու թե ինչքան հեշտ է կրել այդ «մանր մեղքը»/
    Բյու՛ր, առանց երկարացնելու, լակոնիկ, պարզ ու մեղմ գրիչդ իր բարձունքի վրա է ու ստիպում է խորհել...
    Ավելացնեմ նաև...
    Հերոսուհուդ ամենամեծ դժբախտությունը մենակությունն է...շատ եմ ասել՝ մարդիկ միշտ ել մենակ են, բայց Մերին մենակների մենակն է այն առումով, որ հույսն իր վրա ավելի քիչ է դրել, քան բախտի նետած քմահաճույքի...
    Մե՛ր, գոնե քեզ գտնեիր քո մեջ...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 02.01.2008, 02:50:

  4. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    "*Թորի Ամոսի «Մերի» երգի հիման վրա"

    Ինձ թվում էր թե դա հայերին է բնորոշ:
    Լավն էր, շնորհակալություն:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    "*Թորի Ամոսի «Մերի» երգի հիման վրա"
    Վերջին տողերը գրելիս հենց երգից եմ օգտվել: Բառացի թարգմանություն չէ, բայց դրա հիման վրա է: Երգը լրիվ ուրիշ Մերիի մասին է, բայց ես այդ մեկին եմ պատկերացնում, որի կերպարը ստեղծել եմ:

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Չեմ ուզում սեթևեթել:
    Գործը որպես գրական ստեղծագործություն դեռ չեմ մարսել: Այն ավելի շատ իրապատում է ինձ հիշեցնում, իրական կյանքի, ցավի, տարբեր աշխարհայացքների բախման նկարագիր, որը չգիտես ինչի ավելի շատ պատկերացնում եմ որպես հոդված, թեև իրականում հոդվածի հետ որևէ եզր չունի:

    Սակայն կարող եմ հիացմունքս հայտնել դիտողունակությանդ համար ու քո տեսածը խիստ պատկերավոր ներկայացնելու հմտության համար:

    Կուզեմ, որ նման աշխարհայացքների բախումների պատմություններն ավելի շատ լինեն ու ավելի շատերը կարդան: Բայց ոչ թե ուղղակի կարդան, այլ կարդան ու մտորեն:

    Միաժամանակ երկու մարդու հիշեցի: Մեկը իմ պարմանիական տարիքից է, այն ժամանակ տաքարյուն էի և ընկերներիս հետ միասին մտա «պայքարի» մեջ, վերականգնեցինք մի լավ մարդու բարի անունը: Մյուսն ավելի նոր կերպար է...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (24.04.2012), E-la Via (15.10.2013), Նիկեա (15.10.2013)

  8. #6
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    39
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Հավանաբար սխալ հասկանաք ինձ, բայց կասեմ. ինչքան քիչ լինեն Մերիի նման ազատամիտները, այնքան լավ:
    Ուրախ գրառում:

  9. #7
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Բյուր, փայլուն ես գրել: Կարճ, առանց ավելորդությունների, դիպուկ դիալոգներ, արագ, չընդհատվող խոսքային ու հոգեբանական հոսք: Ընտիր էր

  10. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Բյուր, շատ գեղեցիկ էիր գրել, մի շնչով կարդացվեց…

  11. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Շատ լավն էր։ Իրոք՝ առանց ավելորդությունների ու երկար–բարակ ձանձրացնող մանրամասների։ Ուժեղ էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Լավն էր, Բյուր: Մերիի կերպարի մեջ հետաքրքիր էր համարձակություն ու ազատամտություն թվացող «փչացածությունը», որն իրականում ընդամենը նրա թույլ էությունն էր, ինչն իր տրամաբանական ավարտը պիտի գտներ խելագարության մեջ... Սիրում եմ քո գործերը, թեկուզ առաջին անգամ եմ թողնում կարծիքս, բայց իմացիր, որ ես անչափ սիրում եմ քո գրիչը: Տխրություն կա քո մեջ, որը հաջողությամբ արտացոլվում է փայլուն գրվածքներում... Շարունակիր:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Srtik (19.10.2013)

  14. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Ֆորումում հաճախ եմ հանդիպել մտքեր, որոնց կուզեի պատասխանել, բայց իրականում պատասխանը շատ ավելի շուտ տվել եմ: Այս թեմայում ևս մեկ անգամ հանդիպեցի նման իրավիճակի:

    Կարծիք.
    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավանաբար սխալ հասկանաք ինձ, բայց կասեմ. ինչքան քիչ լինեն Մերիի նման ազատամիտները, այնքան լավ:
    Պատասխան.
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուզեմ, որ նման աշխարհայացքների բախումների պատմություններն ավելի շատ լինեն ու ավելի շատերը կարդան: Բայց ոչ թե ուղղակի կարդան, այլ կարդան ու մտորեն:

    Հ.Գ. Ես երկար մտածեցի ու հասկացա, որ իրականում գործի գեղարվեստականությունը, նրա գրական կերպը շուտ եմ «մարսել»: Հրաշալի գործ էր, Բյուր, կեցցես:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #12
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    39
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆորումում հաճախ եմ հանդիպել մտքեր, որոնց կուզեի պատասխանել, բայց իրականում պատասխանը շատ ավելի շուտ տվել եմ: Այս թեմայում ևս մեկ անգամ հանդիպեցի նման իրավիճակի:
    Մտորելու կարիք չունեմ, իրական կյանքում բոլորիս էլ Մերիի նման ազատամիտներ քիչ չեն հանդիպել, այնպես որ ծանոթ վիճակ է: Սկզբից էի չէ գրել, ինձ սխալ եք հասկանալու, իսկ մտորելը լավ բան է:
    Ուրախ գրառում:

  16. #13
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտորելու կարիք չունեմ, իրական կյանքում բոլորիս էլ Մերիի նման ազատամիտներ քիչ չեն հանդիպել, այնպես որ ծանոթ վիճակ է: Սկզբից էի չէ գրել, ինձ սխալ եք հասկանալու, իսկ մտորելը լավ բան է:
    1. Մտորելու կարիք չկա, զգալ է պետք
    2. Աններելի սխալ է շփոթել ազատամտությունն ու «փչացածությունը»
    3. Մերիին ուղղակի պետք էր ապրելու շանս տալ, չխանգարել ապրել, ուրիշ ոչինչ…

    Հ.Գ. Թող բոլոր «փչացած» կոչվածները Մերիի նման լինեն: Ու թող որ բոլոր «գրող» կոչվածները Բյուրի նման գրեն (որակը նկատի ունեմ, ոչ՝ ոճի նմանակումը):
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Թամարա (16.02.2011)

  18. #14
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    39
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Մտորելու կարիք չկա, զգալ է պետք
    2. Աններելի սխալ է շփոթել ազատամտությունն ու «փչացածությունը»
    3. Մերիին ուղղակի պետք էր ապրելու շանս տալ, չխանգարել ապրել, ուրիշ ոչինչ…

    Հ.Գ. Թող բոլոր «փչացած» կոչվածները Մերիի նման լինեն: Ու թող որ բոլոր «գրող» կոչվածները Բյուրի նման գրեն (որակը նկատի ունեմ, ոչ՝ ոճի նմանակումը):
    Եթե բոլոր գրողները իրար նման լինեն, կարդալը հետաքրքիր չի լինի: Ժող. ինձ թվում է, ես այս թեմայում ինչ որ բան չեմ հասկանում: Կարող է Մերին ոչ թե հնարված կերպար էր, այլ ձեր ձանոթներից մեկին մարմնավորող կերպար? Ես էլ առանց իմանալու հիմար բաներ գրեցի:
    Ուրախ գրառում:

  19. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Մերին հնարովի կերպար է, բայց նրան կարելի է հանդիպել ամեն տեղ, ամեն վայրկյան: Յուրաքանչյուր մարդ այն կարդալիս տեսնում է իր ծանոթներին: Ես նույնպես

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թե ինչպես ճշմարտությունը կիսեցին
    Հեղինակ՝ Micke, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.06.2016, 21:25
  2. Ի՞նչ է ճշմարտությունը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 07.11.2014, 16:47
  3. Լեգենդ երկրորդ կեսի մասին
    Հեղինակ՝ ivy, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 33
    Վերջինը: 30.10.2013, 06:22
  4. Ասել ճշմարտությունը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 17.06.2010, 09:43
  5. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •