User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: «Դարձիր նախագահ»՝ նոր համակարգչային խաղ

  1. #1
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Դարձիր նախագահ»՝ նոր համակարգչային խաղ

    Խաղի պաշտոնական վեբ–կայքը՝
    http://www.becomepresident.am

    Խաղի մասին՝

    ՎԻՐՏՈՒԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԻՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ

    «Խաղանք ժողովրդավարություն, դարձնենք իրականություն». այս կարգախոսն են ընտրել «Դարձիր նախագահ» հայալեզու համակարգչային խաղի ստեղծողները։ Այս կրթական խաղն առաջինն է իր տեսակի մեջ։ Այն ստեղծվել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ։
    2007-12-27


    Խաղի մասնակիցները պետք է ընտրեն իրենց քաղաքական ուղղվածությունը /աջակողմյա, ձախակողմյա կամ կենտրոնամետ/ եւ վիրտուալ քարոզարշավ անցկացնեն. «թեկնածուն» պիտի կարգախոս ունենա, հանդիպի ժողովրդի տարբեր շերտերի հետ, բանավիճի մյուս թեկնածուների հետ, հանդես գա ԶԼՄ-ներում եւ այլն։ Հաղթում է նա, ով 3 փուլում առավելագույն ձայներ է ստանում ընտրողների սոցիալական 10 շերտերի կողմից. կախված խաղի ընթացքից՝ ընտրությունը կարող է կեղծված, իսկ քվեարկությունը չեղյալ համարվել։

    «Գյուղացին կընտրի նրան, ով բոլոր շերտերին էլ ուշադրություն կդարձնի»,- ասում է Վահագնը։ Նա խաղի շնորհանդեսի ժամանակ մարմնավորում էր 10 շերտերից մեկին՝ գյուղացիներին։
    «Փոփոխությունների թատրոն»-ի նրա մյուս ընկերները ներկայացնում էին բանվորներին, գործազուրկներ, տնային տնտեսուհիներին, իմաստուններին, երիտասարդներին, թոշակառուներին, գործարարներին, ծաղրածուներին ու մեր երկրի ազգային փոքրամասնություններին։ Այս բոլորի քվեների շնորհիվ պետք է թեկնածուներից մեկը նախագահ դառնա։

    Թոշակառուների «ներկայացուցիչ» Լուսինեն ասում է, որ թոշակառուները կընտրեն այն թեկնածուին, ով առաջին հերթին իրենց թոշակները կբարձացնի. «Բնականաբար, թոշակառուի համար թիվ մեկ խնդիրը թոշակի բարձրացումն է, բայց դրա հետ միասին նախագահի թեկնածուն պետք է մտածի ոչ թե իր մասին, այլ՝ ժողովրդի։ Եթե ժողովրդի մասին մտածի, թոշակներն էլ կբարձրացնի»։

    Բանվոր դասակարգի նախընտրելի թեկնածուն էլ պիտի լինի ազնիվ ու աշխատասեր, ասում է մյուս դերասանը՝ Արսենը։
    Իսկ տնային տնտեսուհիների երազանքը փոխանցում է Մարիաննան. «Երկիրը խաղաղ լինի, տղամարդիկ աշխատեն, երեխաներն ապահով լինեն, մենք էլ առավոտից հարեւանների հետ սուրճ խմենք»։

    Այս կերպարների մեջ ամենափոփոխականը ծաղրածուն է։ Նա ներկայացնում էր ժողովրդի փոփոխական շերտը, ով ընտրություն է կատարում օրվա իրադարձությունների ազդեցության տակ։ «Այդպիսի մարդիկ կան մեր հասարակության մեջ, բայց շատ քիչ տոկոսներ են կազմում»,- ասում է ծաղրածուին մարմնավորած Արթուրը։

    Ծրագրի ղեկավար Նաիրա Սուլթանյանը նշում է, որ խաղը ստեղծելիս ազգային առանձնահատկությունները չեն շեշտադրվել։ «Փորձել ենք ավելի չեզոք լինել, քանի որ ամբողջ աշխարհում էլ այս նույն սոցիալական շերտերը նույն մտածելակերպն ունեն»,-ասում է նա։
    Իսկ այն, որ խաղի մասնակիցները պետք է պատախանեն նաեւ Մեծ Բրիտանիայի պատմությանն ու օրենսդրությանը վերաբերող հարցերի, Նաիրա Սուլթանյանը բացատրում է այսպես. «Քանի որ դեսպանատունն է ֆինանսավորում ծրագիրը, ցանկացել ենք իրազեկել երեխաներին Մեծ Բրիտանիայի մասին եւ հետո սա ընդամենը խաղ է, պետք չէ այն անընդհատ լրջացնել»։

    «Անգամ սխալ պատասխանելով՝ խաղի մասնակիցները սովորում են,- ասում է ծրագրի համակարգող Արմեն Օհանյանը։- Թեեւ խաղի կայքը նոր է ստեղծվել, այն ամեն օր մոտ 100-200 այցելու ունի»։

    Քաղաքական փորձագետ Խաչիկ Գալստյանը, մասնակցել է խաղի ստեղծմանը։ Ասում է, որ խաղի կերպարները, թեկնածուների գախափարախոսությունն ու կարգախոսները վերցված են իրական կյանքից. «Ուսումնասիրվել է 100-ից ավել համաշխարհային՝ այդ թվում եւ հայաստանյան քաղաքական կուսակցությունների աշխատանքն ու անցած ուղին»։

    Շնորհանդեսին ներկա էր դերասան Երվանդ Մանարյանը։ Նա դեռ չի հասցրել փորձարկել խաղը, բայց կարծում է, որ գաղափարը լավն է. «Միայն թե, պարզ չէ, թե մեր հասարակությունը ինչքանով է պատրաստ նման բաներից գործնական եզրակացությունների հանգել. դա երեւի ժամանակի հարց է»։

    Իսկ «Սկսել ա» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Տաթեւ Մկրտչյանը կարծում է, որ խաղը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ դեռահասների աշխարհայացքի ձեւավորման վրա. «Այդ տարիքի երեխաները ավելի լուրջ են վերաբերում նման հարցերին, քան չափահասները»,- ասում է Տաթեւը։

    Ծրագրի համակարգող Արմեն Օհանյանի փոխանցմամբ՝ խաղի սկավառակները շուտով բաժանվելու են դպրոցներում։ Խաղն անվճար է տարածվում եւ այն նաեւ կարելի է բեռնել ինտերնետից։

    Արման Ղարիբյան
    ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրս



    http://echannel.am/?topic_id=1085


    Ավելացվել է 15 րոպե անց
    Թեև հնարավոր է խաղը անվճար բեռնել, բայց ես դեռ չեմ կարողացել փորձարկել, քանի որ ծավալը շատ մեծ է։ Ամեն դեպքում շատ է հետաքրքրել, հաստատ խաղալու եմ։
    Խաղացողներին խնդրում եմ գրել կարծիքներն ու տպավորությունները։

    Հ.Գ. Չէի կողմնորոշվում, թե որ բաժնում բացեմ թեման՝ Քաղաքականություն, թե Ծրագրեր, վերջը առաջինում բացեցի՝ մտածելով, որ ավելի շատ մարդ կկարդա։ Ադմիններ ու մոդերներ ջան, եթե այնուամենայնիվ կարծում եք, որ սա չէ թեմայի ճիշտ տեղը, խնդրում եմ տեղափոխել։
    Վերջին խմբագրող՝ Enipra: 02.01.2008, 00:07: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #2
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դարձիր նախագահ»՝ նոր համակարգչային խաղ

    Եթե ինչ–որ մեկը /Network.am, Mesrop կամ ուրիշներ/ կարողանա խաղը տեղադրել հայկական սերվերի վրա, շատ շնորհակալ կլինեմ։

  3. #3
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դարձիր նախագահ»՝ նոր համակարգչային խաղ

    քաշում եմ...

    Ավելացվել է 30 վայրկյան անց
    Մերսի տեղեկատվության համար
    Վերջին խմբագրող՝ Արամ: 02.01.2008, 00:44: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դարձիր նախագահ»՝ նոր համակարգչային խաղ

    հիմա քաշում եմ,
    1. եթե խաղը առժեցող լինի
    2. եթե ստեղծողները չառարկեն, կդնեմ կայքում
    Վերջին խմբագրող՝ NetX: 02.01.2008, 01:11:

  5. #5
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դարձիր նախագահ»՝ նոր համակարգչային խաղ

    Ուրեմն ոճ մեկին խորհուրդ չեմ տալիս քաշի, շատ մասնագիտական խաղա շատ-շատ: բայց միտքը շատ լավնա դիզայնն էլ, բայց պիս ձեվ հարցերա տալիս չես իմանում օրինակ խորհուրդ կտաի նրանց ովքեր աղաքակնություն հասկանում են:

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. «Դարձիր նախագահ»՝ նոր համակարգչային խաղ

    Շատ լավ խաղ է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե ես նախագահ լինեի ……
    Հեղինակ՝ Cesare, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 26
    Վերջինը: 31.01.2010, 02:50
  2. ՀՀ իդեալական նախագահ
    Հեղինակ՝ pilisopa-uhi, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 49
    Վերջինը: 25.09.2008, 23:34
  3. Դարձիր անձայնների ձայնը
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.02.2008, 15:10
  4. Կին նախագահ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.10.2007, 12:19
  5. Ո՞վ կդառնա Ռուսաստանի նոր նախագահ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 30.03.2007, 12:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •