Հայաստանում չկա մի կայան, որը շուրջօրյա լրատվություն հաղորդի: Մի հատ «Ազատություն ռադիոկայան» կա, էն էլ ցավոք շատ քիչ է եթեր դուրս գալիս (օրական 2 ժամ):
Երբեմն հայերի վերաբերյալ (հիմնականում ցեղասպանության հետ կապված) լուրերը ավելի շուտ եմ տեղակացվում RFI լսելով, քան սպասեմ թե ո՞ր կայանն առաջինը նորություններ կտա:
Ի՞նչ եղավ Ա1-ի հարցը ռադիո ցանցում: Ինչքան գիտեմ ղեկավարությունը նախընտրեց «Նոր ռադիոն» քան A1plus-ը:
Եթե որոշ մարդիկ չեն սիրում լրատվություն կարող են ուրիշ կայան փոխել (լիքը կա) և լսել երաժշտություն, ոչ թե կրկին նոր երաժշտական կայան բացել տալ: