User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Իրավագիտակցություն

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2006
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իրավագիտակցություն

    Ինչպիսի՞ն է մեր իրավագիտակցության մակարդակը: Մենք գիտե՞ք մեր իրավունքներն ու պարտականությունները և որքանո՞վ ենք այն օգտագործում:

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ՝ շատ ցածր։ Ցավոք, մեր բնակչության մեծամասնությունը վատ գիտի իր իրավունքները (այդ թվում նաև ես), չնայած հաճախ իմանալու դեպքում էլ չենք օգտվում մեր իրավունքներից։ Իսկ ինչ վերաբերում է պարտականություններին, ապա այս հարցում էլ, մեղմ ասած, չենք փայլում... էլի շատ բաներ չգիտենք, բայց իմացածներն էլ կարգին չենք կատարում...

    Ի դեպ, սեփական իրավունքներն ու օրենքներն իմանալու առումով, կարծում եմ, շատ ուսանելի է Հ1-ով հեռարձակվող «Իմ իրավունքը» հաղորդաշարը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավագիտակցություն

    Հայերի մոտ ինչ որ վատ սովորություն է , որ գիտեն իրենց իրավունքները , բայց պարտականությունների մասին ոչ մի խոսք չեն ասում : Շատ եմ նկատել այդ ՀՊՃՀ-ում : Երբ ուսանողը փորձում է պաշտպանել իր իրավունքները , սակայն ոչ մի պարտականություն համարյա չի կատարում:

  4. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2006
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավագիտակցություն

    Ինձ թվում է, որ «Իմ իրավունքը» հաղորդաշարից արդեն երեևում է մարդկանց իրավագիտակցության մակարդակը: Դատարան դիմած մարդիկ չգիտեն իրենց տարրական իրավունքները և իրենց իրավունքները պաշտպանում են «դւ տղամարդու խոսք էիր տվել», «որովհետև ախջկադ չհամաձայնվեցիր մեզ հարս տալ» և նման այլ պատճառաբանություններով:

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավագիտակցություն

    Մեջբերում asona-ի խոսքերից
    Ինձ թվում է, որ «Իմ իրավունքը» հաղորդաշարից արդեն երեևում է մարդկանց իրավագիտակցության մակարդակը: Դատարան դիմած մարդիկ չգիտեն իրենց տարրական իրավունքները և իրենց իրավունքները պաշտպանում են «դւ տղամարդու խոսք էիր տվել», «որովհետև ախջկադ չհամաձայնվեցիր մեզ հարս տալ» և նման այլ պատճառաբանություններով:
    Ճիշտ է, այդ հաղորդումը դիտելիս ես էլ եմ նկատել, որ դատարան դիմած մարդիկ հիմնականում փորձում են իրենց իրավացիությունն «ապացուցել» ոչ թե օրենքի հիման վրա, այլ, այսպես ասած, տնավարի, այսինքն՝ հենց նմանատիպ խոստումների, խնամի-ծանոթ-բարեկամական հարաբերությունների հիման վրա, ինչը հաճախ դատարանում անչափ ծիծաղելի ու անհեթեթ է հնչում։ Բայց իրոք ամոթ է, որ մարդը դատարանում նման հիմար իրավիճակների մեջ է հայտնվում օրենքը չիմանալու պատճառով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2006
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավագիտակցություն

    Չգիտեմ որքանով է ճիշտ կամ սխալ, բայց արտասահմանում նույնիսկ յոթ տարեկան երեխան իր իրավունքները թեկուզ ծնողի կողմից խախտվելու դեպքում դիմում է համապատասխան մարմիններին: Դա ողջունելի է այնքանով, որ արդեն այդ տարիքում նրանք գիրտեն իրենց իրավունքները:

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավագիտակցություն

    Ես մենակ իմ մասնագիտական իրավունքներն ու պարտականությունները գիտեմ, բայց դա ահավոր է, ավելի լավ է՝ չիմանայի:

  8. #8
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավագիտակցություն

    Իսկ ի՞նչ իրավունքներ ունեն ուսանողները, բացի սովորելուց: Ի՞նչ կարող ես անել ուսանողական տոմսով: Որտե՞ղ կարող եմ գտնել ուսանողական իրավունքները: Ինձ անցյալում շատ էր հետաքրքրում:

  9. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2006
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավագիտակցություն

    Օրինակ ինձ հետաքրքիր է՝ դուք կարդացե՞լ եք ՀՀ Սահմանադրությունը:

  10. #10
    Սկսնակ անդամ Viki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավագիտակցություն

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Իսկ ի՞նչ իրավունքներ ունեն ուսանողները, բացի սովորելուց: Ի՞նչ կարող ես անել ուսանողական տոմսով: Որտե՞ղ կարող եմ գտնել ուսանողական իրավունքները: Ինձ անցյալում շատ էր հետաքրքրում:

    Իսկ հիմա? Այդ թեման քեման էլ հետաքրքիր չէ? Օրինակ, Կարող եմ ասել, որ շատ ուսանողներ կարողանում են ճիշտ օգտագործել իրենց իրավունքները այն հատվածով, որը վերաբերում է հատկապես կազմակերպչական հարցերին կամ գուցե նաև ավելին, բայց շա~տ դեպքերում այդ նույն ուսանողին չի հաջողվում իր պարտականությունների հետ մեկտեղ այդ նույն իրավունքը ցուցաբերել ԲՈՒՀ-ին վերաբրող և իր շահերից բխող հարցերին...


    Ինքս իրավաբանություն սիրում եմ, ուստի աշխատում եմ գործել օրենքի սահմաններում, դա պետք է գալիս թէ' աշխատավայրում, և թէ' առօրյա կյանքում... և հետո օրենքի իհարկե լիովին իր խստությամբ չի գործում, ինչպես շա~տ երկրներում, բայց եթե իմանում ես, ավելի քիչ են քեզ կարողանում միամտացնել...
    Վերջին խմբագրող՝ Viki: 23.09.2006, 13:25:

  11. #11
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավագիտակցություն

    Մեջբերում Viki-ի խոսքերից
    Իսկ հիմա? Այդ թեման քեման էլ հետաքրքիր չէ?……
    Ես այլևս ուսանող չեմ

  12. #12
    Սկսնակ անդամ Viki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավագիտակցություն

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Ես այլևս ուսանող չեմ


    Ուրեմն եթե ուսանող չես, քեզանից հետո էլ ոչինչ չի հետաքրքրում ?

  13. #13
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Հասցե
    ք.Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավագիտակցություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ է, այդ հաղորդումը դիտելիս ես էլ եմ նկատել, որ դատարան դիմած մարդիկ հիմնականում փորձում են իրենց իրավացիությունն «ապացուցել» ոչ թե օրենքի հիման վրա, այլ, այսպես ասած, տնավարի, այսինքն՝ հենց նմանատիպ խոստումների, խնամի-ծանոթ-բարեկամական հարաբերությունների հիման վրա, ինչը հաճախ դատարանում անչափ ծիծաղելի ու անհեթեթ է հնչում։ Բայց իրոք ամոթ է, որ մարդը դատարանում նման հիմար իրավիճակների մեջ է հայտնվում օրենքը չիմանալու պատճառով։
    Հաևգելի Ուլուանա
    Ձեր կողմից նշած "Իմ իրավունքը" հեռուստադատարան հաղորդաշարը նպատակ ունի հասարակության լայն շրջանում ուսուցանել օրենքը և դրա կիրառման ձևերը: Եթե նշված դատարան դիմեն իրավաբաններ, որոնք կսկսեն խոսել իրավաբանօրեն, ապա դժվար թե շատերը հասկանան այդ մարդու ուզածն ու խախտված իրավունքը և այդ պատճառով էլ հաղորդաշարը անցկացվում է առօրյա խոսակցական ոճով:
    Ձեր խոսքում նշել եք նաև խոստումների, խնամի-ծանոթ-բարեկամական հարաբերությունների հիման վրա հիմնված իրավունքի պաշտպանության մասին: Ցանկանում եմ նշել, որ օրինակ խոստումը, որը կատարվել է հրապարակայնօրեն պարգև տալու մասին ունի իրավական գնահատական և կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1042 հոդվածով այն է`1. Պարգևը վճարելու վերաբերյալ հրապարակայնորեն հայտարարած անձն իրավունք ունի նույն ձևով հրաժարվել տված խոստումից, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտարարության մեջ նախատեսված է կամ դրանից բխում է հրաժարվելու անթույլատրելիություն, կամ որոշակի ժամկետ է տրվել այն գործողությունը կատարելու համար, որի համար պարգև է խոստացվել, կամ հրաժարվելու մասին հայտարարության պահին մեկ կամ մի քանի անձինք արդեն իսկ կատարել են դրանում նշված գործողությունը:
    Ցանկանում եմ նշել նաև, որ եթե բոլոր լինեին իրավաբաններ կամ տիրապետեին իրավագիտությանը, ապա շատ դժվար կլիներ փաստաբական ինստիտուտի վիճակը:
    Անհրաժեշտ է պարզապես իմանալ գոնե նվազագույն իրավունքներն ու պարտականությունները:

    Օրինակ եթե իմ իրավունքը հեռուստադատարանում քննարկվեր այսպիսի մի պահանջ` սերվիտուտ սահմանելու պահանջ, կարող եք գոնե մոտավոր բացատրել թե ինչ է ուզում այդ հայցվոր պահանջատերը?
    Վերջին խմբագրող՝ Arsen Babayan: 25.04.2007, 18:41:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •