http://www.eter.am/arm/rubrics/tv.shtml
Ամանորյա եթերը, ինչպես խոստանում են հայաստանյան հեռուստաալիքները, պետք է որ լեցուն լինի ուրախ տրամադրությամբ, տոնական շնչով եւ բազում անակնկալներով:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը որոշել է Նոր տարին դիմավորել «Երկու աստղ» սիրված նախագծի մասնակիցների հետ: Ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի «մեղքով» հաղորդումը վեր է ածվել ամանորյա իրարանցման: Թողարկումը բազում ուրախ պահեր ու անակնկալներ կպարգեւի հանդիսատեսին: Այն կարող եք դիտել ժամը 22.00-ից, շարունակությունը՝ 0.05-ին: Հ1-ի տոնական եթերում՝ դեկտեմբերի 31-ին ժ. 17.00-ից քեֆ է անում Աշոտ Ղազարյանը (հաղորդման ռեժիսոր՝ Սուրեն Ռշտունի): Նոր անեկդոտներ, բազմաթիվ հյուրեր, երգ-երաժշտություն, ծիծաղ Աշոտ Ղազարյանի տոնական սեղանի շուրջ: Քեֆի շարունակությունը՝ ժ. 2.00-ից: Հ1-ի տոնական ծրագրում տեղ են գտել նաեւ «Մեր բակը» ֆիլմի երեք մասերը (հունվարի 1-ին ժ.17.30, ժ. 2.30, հունվարի 2-ին ժ. 17.00, 3.45 եւ հունվարի 3-ին ժ.17.20, 2.10): ՀՀՀ-ը եւ «Շարմ» ընկերությունը Նոր տարվա օրերին ներկայացնում են նաեւ արդեն ավանդական դարձած «Երեւան-Մոսկվա-տրանզիտ» երաժշտական ուրախ ծրագիրը: Ռուսական էստրադայի աստղերը երգում են հայերեն՝ ծանոթ եւ սիրված հայկական մեղեդիներ ու, պատկերացրեք, շատ լավ (հունվարի 4-ին ժ.1.15, հունվարի 6-ին ժ. 1.00): Հունվարի 2-ին ժ. 13.00-ին Հ1-ի եթերում կարող եք ունկնդրել նրանց, ովքեր 70-ականներին զարդարում էին մեր եթերը. կոմպոզիտորներ, երգիչ-երգչուհիներ, սիրված հաղորդավարներ, անվանի մարզիկներ: Հունվարի 6-ին ժ. 15.30-ին ձեզ «Ծիծաղի տուն» է հրավիրում Արամայիս Սահակյանը: Այդ օրը լրանում է հայ մեծ դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 120-ամյակը։ Նրա եւ մեր թատրոնի մյուս մեծերի մասին սրամիտ հուշեր է պատմում Գ. Սունդուկյանի անվան թատրոնի վաստակաշատ դերասան Նորայր Գեւորգյանը:
«հ2» հեռուստաալիքի դեկտեմբերի 31-ի եթերում իրենց տոնական թողարկումները կներկայացնեն «Քոմեդի Քլաբը», «Պահմտոցի+»-ը, «Էլի մեկ ձայնը», «Չէին սպասումը»: Ժամը 22.30-ին «հ2»-ը հրավիրում է դիտելու «Միսս Աշխարհի թագուհի» շոուն, իսկ կեսգիշերից հետո՝ «Ամանորյա ակորդ» հաղորդումը:
Նախապատրաստվելով Ամանորին՝ «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության գրեթե բոլոր հաղորդաշարերը՝ «Մեկ օրը 30 րոպեում», «7 երգ», «Մեր մշակույթը» եւ այլք, նկարահանել են տոնական թողարկումներ: Քանի որ Նոր տարին առաջին հերթին մանուկների տոնն է, հատուկ ծրագրեր են պատրաստել քեռի Մուլտիկնիկը, «Հեքիաթների մոլորակ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Անի Ամիրյանը, «Մեծից փոքր» հաղորդաշարը: Եվ քանի որ անցնող 2007-ը մեզ համար հիշարժան դարձավ նաեւ «Եվրատեսիլում» Հանրային ռադիոյի «Արեւիկ» համույթի փայլուն ելույթով, ուստի «ԱրմենԱկոբի» ծրագրերում մեծ տեղ է հատկացվել նաեւ բոլորիս շատ սիրելի արեւիկցիներին:
Տարեմուտի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին ուղիղ կեսգիշերին եթերում «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության մեծ մասսայականություն վայելող «Մրցում են գուսանները» նախագծի եզրափակիչ համերգն է եւ լավագույն գուսանին 1.000.000 դրամով պարգեւատրելու հանդիսավոր արարողությունը Ալլա Լեւոնյանի, Արամեի, Արման Հովհաննիսյանի, Սոֆի Մխեյանի, Նառայի, Անի Ամիրյանի, Արսեն Գրիգորյանի, Ռադիկ Գաբրիելյանի մասնակցությամբ:
Էջանիշներ