Մնացած պրովայդերներին էլ ա ետ հնարավորությունը տրվել, թող իրանք էլ անեն...
Մնացած պրովայդերներին էլ ա ետ հնարավորությունը տրվել, թող իրանք էլ անեն...
Վիվասելով լինում ա՞ ինտեռնետով սմս ուղարկել:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մի հարց տամ էլի: կասեք թե ինետ միացնելու համար ինչա պետք անել: Միայն սեթինգսը քաշելը հերիքա, թե պետքա գնալ ասել որ միացնեն: Կանխավ շնորհակալություն:
Սուտա: Կամ Հանրայիննա գժվել հա՞:
Հանրային իրազեկում
01 Հուլիսի 2008
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 22-րդ և 23-րդ հոդվածները, մտադիր է համապատասխան որոշմամբ «ԱրմենՏել» ՓԲԸ-ին ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ամրակցված հեռախոսային ցանցի շահագործման մեջ (ITU-T E.164 երաշխավորագրի համաձայն հաստատված Հայաստանի Հանրապետության համարագրման պլանի օգտագործմամբ) գերիշխող դիրք զբաղեցնող:
Այդ կապակցությամբ, համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նշյալ հարցի վերաբերյալ հայցում է շահագրգիռ կազմակերպությունների մեկնաբանությունները մինչև 2008 թվականի սեպտեմբերի 2-ը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
01 հուլիսի 2008թ.
ք.Երևան
Վերջին խմբագրող՝ Elmo: 19.07.2008, 13:22:
էսպես չի մնա
Ալո բաժանորդների համար ծառայությունն ակտիվացված է ի սկզբանե:
Կլասիկ բաժանորդները GPRS ծառայությունն ակտիվացնելու համար պետք է այցելեն ՎիվաՍելի սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Կորպորատիվ բաժանորդների մոտ այն ակտիվացնելու համար սպասարկման կենտրոն պիտի այցելի կամ կազմակերպության տնօրենը, կամ լիազորված անձը (ներկայացնելով լիազորագիր), կամ հենց ինքը` կորպորատիվ բաժանորդը` ներկայացնելով լիազորագիր կոնկրետ իր հեռախոսահամարի համար GPRS ակտիվացնելու վերաբերյալ:
Վիվասելլի ինտերնետը չի աշխատում հիմա, թե մենակ իմ մոտ ա այդ պռոբլեմը՞:
Բոլորին շնորհակալություն![]()
Դեպի ԱՊՀ երկրներ կատարվող զանգերի ցածր սակագին «Իմ Աշխարհը» ծառայության միջոցով
«Իմ Աշխարհը» ծառայության շնորհիվ ԱՊՀ երկրներում գտնվող Ձեր մտերիմների հետ Դուք կարող եք խոսել ցածր սակագնով: Այժմ «Իմ Աշխարհը» ցուցակում կարելի է ներառել ցանկացած ԱՊՀ երկրի մեկ հեռախոսահամար: Դեպի «Իմ Աշխարհը» ցուցակում ներառված ԱՊՀ երկրի հեռախոսահամար կատարված զանգի սակագինն է 42 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ):
Ցուցակում ԱՊՀ երկրի հեռախոսահամար ավելացնելու կամ փոփոխելու համար անհրաժեշտ է հրահանգում հեռախոսահամարը մուտքագրել միջազգային ձևաչափով:
Օրինակ.
Հեռախոսահամարի ավելացում` *230*0074955555555#
Հեռախոսահամարի փոփոխում` *230*077297777*0074955555555#
ՎիվաՍել. ընդլայնիր քո աշխարհը:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 111:
30/07/2008
ՎիվաՍելի հատկացրած 25 միլիոն դրամի աջակցության շնորհիվ Չարենցավանում բացվեց 3 նոր սպորտային խաղադաշտ
1-ը օգոստոսի, 2008թ. Երևան, Հայաստան - ՎիվաՍելը, ՙՄՏՍ՚ ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկությունը, հայտարարում է, որ այսօր, ընկերության 25 միլիոն դրամի աջակցության շնորհիվ Չարենցավանում բացվեց 3 նոր սպորտային խաղադաշտ` քաղաքի երիտասարդության շրջանում ակտիվ սպորտաձևերը խթանելու, և երեխաների մեջ փոքր տարիքից առողջ ապրելակերպի մշակույթը արմատավորելու նպատակով:
Համաձայն իր որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության սկզբունքներին` ՎիվաՍելը սոցիալական ներդրումներ է իրականացնում այնպիսի ոլորտներում, որոնք, երկարաժամկետ կտրվածքում, դրականորեն կանդրադառնան հասարակության կյանքի որակի վրա` նվազեցնելով առողջության հետ կապված ռիսկերը: Այդպիսի ոլորտներից են համարվում առողջ ապրելակերպի խրախուսումն ու համապատասխան պայմանների ապահովումը:
Խաղադաշտերի կառուցումն իրականացվեց համաֆինանսավորման սկզբունքով` ՎիվաՍել ընկերությունն ու Չարենցավանի քաղաքապետարանը համապատասխանաբար 25 միլիոն և 12 միլիոն դրամ հատկացրեցին քաղաքի 3 տարբեր թաղամասերում սպորտային խաղադաշտերի կառուցման նպատակով:
Դեռևս այս տարվա գարնանը ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատրաստակամություն էր հայտնել Չարենցավանն ընդգրկել ՎիվաՍելի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերում, որից հետո, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի նախաձեռնությամբ` քաղաքում ծավալվեց հանրային քննարկում, որի արդյունքում որոշվեց ՎիվաՍելի կողմից խոստացված ֆինանսական աջակցությունն ուղղել քաղաքի 3 տարբեր թաղամասերում սպորտային խաղադաշտերի կառուցմանը` նպատակ ունենալով քաղաքում խթանել սպորտային կյանքը և ստեղծել արդյունավետ ժամանցի վայրեր պատանիների համար: Հուլիսի 25-ի դրությամբ խաղադաշտերի կառուցման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված էին:
Խաղադաշտերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՎիվաՍելի Գլխավոր տնօրենը` կիսելու շնորհակալ ազգաբնակչության ուրախությունը: Շնորհավորելով չարենցավանցիներին` Ռալֆ Յիրիկյանը մասնավորապես նշեց. ՙՎիվաՍելի անունից ուզում եմ շնորհավորել Չարենցավանի բնակիչներին, և մասնավորապես, երիտասարդներին` այս գեղեցիկ սպորտային խաղադաշտերի կառուցման առթիվ: Հուսով եմ, որ երիտասարդներն իրենց ազատ ժամանակի մի զգալի մասը կհատկացնեն մարզումներին, կյուրացնեն նոր և հետաքրքիր մարզաձևեր, կկոփեն իրենց մարմինը և հեռու կմնան վնասակար սովորություններից: ՎիվաՍելն այսուհետ ևս շարունակելու է աջակցել Հայաստանի երիտասարդությանը՚:
01/08/2008
http://vivacell.am/
Ռոումինգ Վրաստանում. մուտքային զանգերի իջեցված սակագին
2008 թ. հուլիսի 24-ից մինչև սեպտեմբերի 30-ը Վրաստանում ռոումինգում գտնվելիս գործում է մուտքային զանգերի ցածր սակագին*: ՎիվաՍելի ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդների համար այն կազմում է ընդամենը 63 դրամ/րոպե:
*Բացառությամբ այն դեպքի, երբ բաժանորդը գտնվում է ռոումինգում Aquafon Abkhazia ցանցում:
Պարզապես ակտիվացրեք Ալո ռոումինգ ծառայությունը նախքան Հայաստանից մեկնելը և Դուք հնարավորություն կունենաք մտերիմների հետ կապի մեջ մնալու առանց փոխելու հեռախոսահամարը, կատարելու և ստանալու զանգեր, ինչպես նաև ուղարկելու և ստանալու SMS հաղորդագրություններ` և այս ամենն աննախադեպ ցածր սակագներով:
Ծառայություններ/Ուղղություններ
Մուտքային 63
Ելքային
Տեղական ուղղություններ 150
Միջազգային ուղղություններ
Հայաստան 250
ԱՊՀ երկրներ 300
Այլ երկրներ 1000
Արբանյակային ցանցեր
Գլոբալսթար, Իրիդիում, Թուրայա 5000
Ինմարսաթ 6500
SMS
դրամ/SMS
Մուտքային 0
Ելքային 50
GPRS 40 դրամ / 10 ԿԲ
Բոլոր սակագները ներառում են ԱԱՀ:
Ալո ռոումինգ ծառայության ակտիվացումն անվճար է: Պարզապես անհրաժեշտ է ունենալ դրական հաշվեկշիռ:
Ալո ռոումինգն ակտիվացնելու համար հավաքեք *121*1# և սեղմեք զանգահարելու կոճակը, իսկ ապաակտիվացնելու համար հավաքեք *121*3#
Ծառայությունը կարելի է ակտիվացնել և ապաակտիվացնել նաև մենյուի միջոցով` հավաքելով *121#
Ալո ռոումինգ ծառայության կարգավիճակը ստուգելու համար հավաքեք *121*0# և սեղմեք զանգահարելու կոճակը:
Մանրամասն տեղեկությունների համար, զանգահարեք 111:
vivacell.am
ՎիվաՍելն աջակցեց Օձուն գյուղի արվեստի դպրոցի հիմնանորոգմանը` հատկացնելով 18.4 միլիոն դրամ
ՎիվաՍելի կողմից հատկացված 18.4 միլիոն դրամ նվիրատվության շնորհիվ ամբողջովին հիմնանորոգվել և կահավորվել է Օձունի մանկական արվեստի դպրոցը, ինչպես նաև ներդրվել է ջեռուցման և թաք ջրի մատակարարման ներքին համակարգ: Վերանորոգված դպրոցի բացման արարողությունն իրականացրեցին ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:
ՎիվաՍելը շարունակում է իրականացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր որդեգրած լայնածավալ ծրագրերը` ուղղված Հայաստանի գյուղական համայնքների կենսապայմանների բարելավմանը: Այս անգամ ընկերության ծրագրերի թիրախ էր ընտրված Հայաստանի ամենախոշոր և մեծ գյուղերից մեկը` Օձունը, որը հայտնի է իր պատմա-մշակութային և հոգևոր հուշարձաններով, ինչպես նաև գյուղում ծնված անվանի մարդկանցով:
Հաշվի առնելով Օձունի բնակչության թվաքանակը, ինչպես նաև առաջնորդվելով այն համոզմունքով, որ Հայաստանի գյուղաբնակ երեխաները նույնպես պետք է հնարավորություն ստանան ձեռք բերել գեղագիտական կրթություն` ՎիվաՍելը միջոցներ հատկացրեց գյուղի մանկական արվեստի դպրոցի հիմնանորոգման նպատակով: Ամբողջովին փոխվեցին դպրոցի դռներն ու լուսամուտները, ինչպես նաև ներդրվեց ջեռուցման և տաք ջրի մատակարարման ներքին համակարգ:
Արվեստի դպրոցը հիմնադրվել է 1970 թ-ին: Դպրոցը հանդիսանում է Օձունի և շրջակա 8 գյուղերի միակ գործող մշակութային կրթօջախը: Դպրոցում գործում են դաշնամուրային, լարային, փողային, ժողովրդական գործիքների, նկարչական բաժիններ: Քանի որ երկար տարիներ գյուղական մանկական արվեստի դպրոցների համակարգը գտնվում է անբավարար վիճակում, ՎիվաՍելը գտնում է, որ համակարգի վերականգնումը առաջնահերթ խնդիրներից է:
Բացման արարողությունից հետո ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց. ՙՄենք` Հայաստանի որդիներն ու դուստրերը, այսօր մեծ հպարտություն ենք ապրում` գտնվելով Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկում: ՎիվաՍելի կողմից ստանձնած պարտավորությունը` հիմնանորոգել և կահավորել Օձունի մանկական արվեստի դպրոցը, պայմանավորված է նրանով, որ մենք պարտավոր ենք լինել մեր նախնիների արժանի ժառանգորդները: Օձունում պետք է գործի մանկական արվեստի ժամանակակից դպրոց` Օձունի երիտասարդ սերնդին հայկական մշակույթին հաղորդակից դարձնելու նպատակով: Իբրև կորպորատիվ քաղաքացի` ՎիվաՍելն իր եկամուտներից մաս է հանում Հայաստանի երիտասարդ սերնդի և մեր փառավոր մշակութային անցյալի միջև կամուրջներ ստեղծելու նպատակով՚:
ՎիվաՍելի աջակցությունը Օձուն գյուղին չի սահմանափակվում մանկական արվեստի դպրոցի հիմնանորոգմամբ և կահավորմամբ: Ընկերությունը Օձունի գյուղապետարանին նաև տրամադրեց 9 միլիոն դրամ արժողությամբ նոր աղբատար մեքենա:
WWW.VIVACELL.AM
Նոր ծառայություն «Տու-տու չկա»
Ցանկանու՞մ եք տարբերվել Ձեր ոճով մյուսներից և վայելել հետաքրքիր անձնավորության համբավ: Ուրեմն «Տու-տու չկա» ծառայությունը հենց Ձեզ համար է: Փոխարինեք զանգի միացման արդեն սովորական դարձած ազդանշանը հաճելի մեղեդիներով, ժամանակակից հիթերով կամ ծիծաղաշարժ կատակներով ու արտահայտություններով:
Տու-տու այլևս չկա… «Տու-տու չկա» ծառայությունն ակտիվացնելուն պես Ձեզ զանգահարող բոլոր բաժանորդները կլսեն հաճելի մեղեդի: Դուք նաև հնարավորություն կունենաք.
* Ձեռք բերելու Ձեր նախընտրած մեղեդիները, կատակներն ու արտահայտությունները
* Ընտրելու, թե Ձեզ զանգահարողներից ով ինչ մեղեդի է լսելու
* Ընտրելու, թե որ մեղեդին երբ է հնչելու
* Մեղեդի նվիրելու մտերիմին
* Պատվիրելու միևնույն մեղեդին ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր մտերիմի համար
Ծառայությունը կարող եք ակտիվացնել և կառավարել.
* Զանգահարելով 133 կարճ համարին
* Ուղարկելով SMS հրահանգներ 133 կարճ համարին
* «Տու-տու չկա» ծառայության կառավարման ինտերնետային կայքից
Ծառայության ակտիվացումն անվճար է: Մինչև 2008 թ. հոկտեմբերի 1-ը ծառայությունը տրամադրվում է առանց ամսական վճարի:
Ծառայությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
«Տու-տու չկա»` ընդգծի´ր անհատականությունդ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 111:
14/08/2008
![]()
մմմ... բլեք մետալ ունե՞ն![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Էս Վիվան քանի օրա ինձ համոզում ա, որ mms միացնեմ, ես էլ պրինցիպի եմ ընգել, չեմ միացնում: Ո՞նց անեմ, որ օրը չորս անգամ մեսիջ չգրի էդ թեմայով:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ