User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1479 հատից

Թեմա: ՎիվաՍել - MTS

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիվասելլ

    Մեջբերում Beeline Grigor-ի խոսքերից Նայել գրառումը
    Բի Լայնը դատվելու ոչ մի պատճառ չունի...
    Ես չեմ հասկանում, եթե խոսքը Hi - line - ի մասին ա, ինձ թվում ա դու էլ չէիր հրաժարվի տենց արագ ու էժան ինտերնետից.
    Որ մինչև էտ ծառայության լինելը մարդիկ իրանց փողերը թափում էին թանկ ու դանդաղ ինտերնետի համար,հիմա էտքանփողը կտան Hi - line - ի համար ու կարգին իրանց ինտերնետը կվայելեն...
    Բիլայնը լավ էլ դատվելու պատճառ ունի, որովհետև մյուս պրովայդերներին մրցակցության հնարավորություն չի տալիս ու էլի ստեղծում է մոնոպոլիա: Իսկ մեր մոտ ինտերնետի թանկ լինելու մեջ շատ մեծ մեղավորություն ունի նաև Բիլայնը:
    I may be paranoid but no android!

  2. #2
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիվասելլ

    Մեջբերում Raedwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիլայնը լավ էլ դատվելու պատճառ ունի, որովհետև մյուս պրովայդերներին մրցակցության հնարավորություն չի տալիս ու էլի ստեղծում է մոնոպոլիա: Իսկ մեր մոտ ինտերնետի թանկ լինելու մեջ շատ մեծ մեղավորություն ունի նաև Բիլայնը:
    Պետք ա օրենքով արգելվի Բի Լային բջջային զանգերի րոպեն 80 դրամից ցածր տարիֆ սահմանել, իսկ զուգահեռ Վիվան ժամը 20 դրամանոց տարիֆ ունենա: ու ասես դե աշխատի տենանք ոնց ես բիզնես կառուցում: Այ նույն կերպ Բի Լայնը վարվել ա պրովայդրների հետ՝ պրովայդերներին 1 Մեգաբիտ սիմետրիկ երաշխավորված կապուղին տալիս ա մոտ 2 300 000 դրամով, իսկ HI-Line 1 մեգաբիթը(չերաշխավորված և ոչ սիմետրիկ, կարծեմ 250 էլ UP) 30 000 դրամով սովորական օգտագործողներին: Դե հալա պրովայդերների աշխատողների աշխատավարձները, հարկերը, սեփական ծախսերը, ամորտիզացիոն ծախսերն ու շահույթն էլ գումարեք: Դրա համար Բի Լային պետք ա ոչ թե դատել, այլ 50 տարի բոլոր եկամուրները ձեռքից վերցնել:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 24.06.2008, 23:55:
    էսպես չի մնա

  3. #3
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2008
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիվասելլ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք ա օրենքով արգելվի Բի Լային բջջային զանգերի րոպեն 80 դրամից ցածր տարիֆ սահմանել, իսկ զուգահեռ Վիվան ժամը 20 դրամանոց տարիֆ ունենա: ու ասես դե աշխատի տենանք ոնց ես բիզնես կառուցում: Այ նույն կերպ Բի Լայնը վարվել ա պրովայդրների հետ՝ պրովայդերներին 1 Մեգաբիտ սիմետրիկ երաշխավորված կապուղին տալիս ա մոտ 2 300 000 դրամով, իսկ HI-Line 1 մեգաբիթը(չերաշխավորված և ոչ սիմետրիկ, կարծեմ 250 էլ UP) 30 000 դրամով սովորական օգտագործողներին: Դե հալա պրովայդերների աշխատողների աշխատավարձները, հարկերը, սեփական ծախսերը, ամորտիզացիոն ծախսերն ու շահույթն էլ գումարեք: Դրա համար Բի Լային պետք ա ոչ թե դատել, այլ 50 տարի բոլոր եկամուրները ձեռքից վերցնել:
    ապեր, բայց ինչ ես «խոսում»՞, էն էլ Վիվասելլի թեմայում..

  4. #4
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիվասելլ

    Մեջբերում firewall-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր, բայց ինչ ես «խոսում»՞, էն էլ Վիվասելլի թեմայում..
    Ինչի Վիվասելլի թեմայում ճիշտ խոսալն արգլվումա՞:
    էսպես չի մնա

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վիվասելլ

    Դեպի ԱՊՀ երկրներ կատարվող զանգերի ցածր սակագին «Իմ Աշխարհը» ծառայության միջոցով

    «Իմ Աշխարհը» ծառայության շնորհիվ ԱՊՀ երկրներում գտնվող Ձեր մտերիմների հետ Դուք կարող եք խոսել ցածր սակագնով: Այժմ «Իմ Աշխարհը» ցուցակում կարելի է ներառել ցանկացած ԱՊՀ երկրի մեկ հեռախոսահամար: Դեպի «Իմ Աշխարհը» ցուցակում ներառված ԱՊՀ երկրի հեռախոսահամար կատարված զանգի սակագինն է 42 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ):

    Ցուցակում ԱՊՀ երկրի հեռախոսահամար ավելացնելու կամ փոփոխելու համար անհրաժեշտ է հրահանգում հեռախոսահամարը մուտքագրել միջազգային ձևաչափով:

    Օրինակ.

    Հեռախոսահամարի ավելացում` *230*0074955555555#

    Հեռախոսահամարի փոփոխում` *230*077297777*0074955555555#

    ՎիվաՍել. ընդլայնիր քո աշխարհը:

    Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 111:
    30/07/2008



    ՎիվաՍելի հատկացրած 25 միլիոն դրամի աջակցության շնորհիվ Չարենցավանում բացվեց 3 նոր սպորտային խաղադաշտ

    1-ը օգոստոսի, 2008թ. Երևան, Հայաստան - ՎիվաՍելը, ՙՄՏՍ՚ ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկությունը, հայտարարում է, որ այսօր, ընկերության 25 միլիոն դրամի աջակցության շնորհիվ Չարենցավանում բացվեց 3 նոր սպորտային խաղադաշտ` քաղաքի երիտասարդության շրջանում ակտիվ սպորտաձևերը խթանելու, և երեխաների մեջ փոքր տարիքից առողջ ապրելակերպի մշակույթը արմատավորելու նպատակով:

    Համաձայն իր որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության սկզբունքներին` ՎիվաՍելը սոցիալական ներդրումներ է իրականացնում այնպիսի ոլորտներում, որոնք, երկարաժամկետ կտրվածքում, դրականորեն կանդրադառնան հասարակության կյանքի որակի վրա` նվազեցնելով առողջության հետ կապված ռիսկերը: Այդպիսի ոլորտներից են համարվում առողջ ապրելակերպի խրախուսումն ու համապատասխան պայմանների ապահովումը:

    Խաղադաշտերի կառուցումն իրականացվեց համաֆինանսավորման սկզբունքով` ՎիվաՍել ընկերությունն ու Չարենցավանի քաղաքապետարանը համապատասխանաբար 25 միլիոն և 12 միլիոն դրամ հատկացրեցին քաղաքի 3 տարբեր թաղամասերում սպորտային խաղադաշտերի կառուցման նպատակով:

    Դեռևս այս տարվա գարնանը ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատրաստակամություն էր հայտնել Չարենցավանն ընդգրկել ՎիվաՍելի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերում, որից հետո, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի նախաձեռնությամբ` քաղաքում ծավալվեց հանրային քննարկում, որի արդյունքում որոշվեց ՎիվաՍելի կողմից խոստացված ֆինանսական աջակցությունն ուղղել քաղաքի 3 տարբեր թաղամասերում սպորտային խաղադաշտերի կառուցմանը` նպատակ ունենալով քաղաքում խթանել սպորտային կյանքը և ստեղծել արդյունավետ ժամանցի վայրեր պատանիների համար: Հուլիսի 25-ի դրությամբ խաղադաշտերի կառուցման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված էին:

    Խաղադաշտերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՎիվաՍելի Գլխավոր տնօրենը` կիսելու շնորհակալ ազգաբնակչության ուրախությունը: Շնորհավորելով չարենցավանցիներին` Ռալֆ Յիրիկյանը մասնավորապես նշեց. ՙՎիվաՍելի անունից ուզում եմ շնորհավորել Չարենցավանի բնակիչներին, և մասնավորապես, երիտասարդներին` այս գեղեցիկ սպորտային խաղադաշտերի կառուցման առթիվ: Հուսով եմ, որ երիտասարդներն իրենց ազատ ժամանակի մի զգալի մասը կհատկացնեն մարզումներին, կյուրացնեն նոր և հետաքրքիր մարզաձևեր, կկոփեն իրենց մարմինը և հեռու կմնան վնասակար սովորություններից: ՎիվաՍելն այսուհետ ևս շարունակելու է աջակցել Հայաստանի երիտասարդությանը՚:
    01/08/2008

    http://vivacell.am/

  6. #6
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիվասելլ

    Ռոումինգ Վրաստանում. մուտքային զանգերի իջեցված սակագին

    2008 թ. հուլիսի 24-ից մինչև սեպտեմբերի 30-ը Վրաստանում ռոումինգում գտնվելիս գործում է մուտքային զանգերի ցածր սակագին*: ՎիվաՍելի ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդների համար այն կազմում է ընդամենը 63 դրամ/րոպե:

    *Բացառությամբ այն դեպքի, երբ բաժանորդը գտնվում է ռոումինգում Aquafon Abkhazia ցանցում:

    Պարզապես ակտիվացրեք Ալո ռոումինգ ծառայությունը նախքան Հայաստանից մեկնելը և Դուք հնարավորություն կունենաք մտերիմների հետ կապի մեջ մնալու առանց փոխելու հեռախոսահամարը, կատարելու և ստանալու զանգեր, ինչպես նաև ուղարկելու և ստանալու SMS հաղորդագրություններ` և այս ամենն աննախադեպ ցածր սակագներով:
    Ծառայություններ/Ուղղություններ
    Մուտքային 63
    Ելքային

    Տեղական ուղղություններ 150
    Միջազգային ուղղություններ

    Հայաստան 250
    ԱՊՀ երկրներ 300
    Այլ երկրներ 1000
    Արբանյակային ցանցեր

    Գլոբալսթար, Իրիդիում, Թուրայա 5000
    Ինմարսաթ 6500
    SMS
    դրամ/SMS
    Մուտքային 0
    Ելքային 50
    GPRS 40 դրամ / 10 ԿԲ

    Բոլոր սակագները ներառում են ԱԱՀ:

    Ալո ռոումինգ ծառայության ակտիվացումն անվճար է: Պարզապես անհրաժեշտ է ունենալ դրական հաշվեկշիռ:

    Ալո ռոումինգն ակտիվացնելու համար հավաքեք *121*1# և սեղմեք զանգահարելու կոճակը, իսկ ապաակտիվացնելու համար հավաքեք *121*3#
    Ծառայությունը կարելի է ակտիվացնել և ապաակտիվացնել նաև մենյուի միջոցով` հավաքելով *121#

    Ալո ռոումինգ ծառայության կարգավիճակը ստուգելու համար հավաքեք *121*0# և սեղմեք զանգահարելու կոճակը:

    Մանրամասն տեղեկությունների համար, զանգահարեք 111:

    vivacell.am

  7. #7
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիվասելլ

    ՎիվաՍելն աջակցեց Օձուն գյուղի արվեստի դպրոցի հիմնանորոգմանը` հատկացնելով 18.4 միլիոն դրամ

    ՎիվաՍելի կողմից հատկացված 18.4 միլիոն դրամ նվիրատվության շնորհիվ ամբողջովին հիմնանորոգվել և կահավորվել է Օձունի մանկական արվեստի դպրոցը, ինչպես նաև ներդրվել է ջեռուցման և թաք ջրի մատակարարման ներքին համակարգ: Վերանորոգված դպրոցի բացման արարողությունն իրականացրեցին ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:

    ՎիվաՍելը շարունակում է իրականացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր որդեգրած լայնածավալ ծրագրերը` ուղղված Հայաստանի գյուղական համայնքների կենսապայմանների բարելավմանը: Այս անգամ ընկերության ծրագրերի թիրախ էր ընտրված Հայաստանի ամենախոշոր և մեծ գյուղերից մեկը` Օձունը, որը հայտնի է իր պատմա-մշակութային և հոգևոր հուշարձաններով, ինչպես նաև գյուղում ծնված անվանի մարդկանցով:

    Հաշվի առնելով Օձունի բնակչության թվաքանակը, ինչպես նաև առաջնորդվելով այն համոզմունքով, որ Հայաստանի գյուղաբնակ երեխաները նույնպես պետք է հնարավորություն ստանան ձեռք բերել գեղագիտական կրթություն` ՎիվաՍելը միջոցներ հատկացրեց գյուղի մանկական արվեստի դպրոցի հիմնանորոգման նպատակով: Ամբողջովին փոխվեցին դպրոցի դռներն ու լուսամուտները, ինչպես նաև ներդրվեց ջեռուցման և տաք ջրի մատակարարման ներքին համակարգ:

    Արվեստի դպրոցը հիմնադրվել է 1970 թ-ին: Դպրոցը հանդիսանում է Օձունի և շրջակա 8 գյուղերի միակ գործող մշակութային կրթօջախը: Դպրոցում գործում են դաշնամուրային, լարային, փողային, ժողովրդական գործիքների, նկարչական բաժիններ: Քանի որ երկար տարիներ գյուղական մանկական արվեստի դպրոցների համակարգը գտնվում է անբավարար վիճակում, ՎիվաՍելը գտնում է, որ համակարգի վերականգնումը առաջնահերթ խնդիրներից է:

    Բացման արարողությունից հետո ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց. ՙՄենք` Հայաստանի որդիներն ու դուստրերը, այսօր մեծ հպարտություն ենք ապրում` գտնվելով Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկում: ՎիվաՍելի կողմից ստանձնած պարտավորությունը` հիմնանորոգել և կահավորել Օձունի մանկական արվեստի դպրոցը, պայմանավորված է նրանով, որ մենք պարտավոր ենք լինել մեր նախնիների արժանի ժառանգորդները: Օձունում պետք է գործի մանկական արվեստի ժամանակակից դպրոց` Օձունի երիտասարդ սերնդին հայկական մշակույթին հաղորդակից դարձնելու նպատակով: Իբրև կորպորատիվ քաղաքացի` ՎիվաՍելն իր եկամուտներից մաս է հանում Հայաստանի երիտասարդ սերնդի և մեր փառավոր մշակութային անցյալի միջև կամուրջներ ստեղծելու նպատակով՚:

    ՎիվաՍելի աջակցությունը Օձուն գյուղին չի սահմանափակվում մանկական արվեստի դպրոցի հիմնանորոգմամբ և կահավորմամբ: Ընկերությունը Օձունի գյուղապետարանին նաև տրամադրեց 9 միլիոն դրամ արժողությամբ նոր աղբատար մեքենա:


    WWW.VIVACELL.AM

  8. #8
    Մշտական անդամ Գրիգոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    294
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիվասելլ

    Մնացած պրովայդերներին էլ ա ետ հնարավորությունը տրվել, թող իրանք էլ անեն...

  9. #9
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիվասելլ

    Վիվասելով լինում ա՞ ինտեռնետով սմս ուղարկել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #10
    Մշտական անդամ ArmSOAD-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2007
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    353
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիվասելլ

    Մի հարց տամ էլի: կասեք թե ինետ միացնելու համար ինչա պետք անել: Միայն սեթինգսը քաշելը հերիքա, թե պետքա գնալ ասել որ միացնեն: Կանխավ շնորհակալություն:

  11. #11
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիվասելլ

    Մեջբերում ArmSOAD-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց տամ էլի: կասեք թե ինետ միացնելու համար ինչա պետք անել: Միայն սեթինգսը քաշելը հերիքա, թե պետքա գնալ ասել որ միացնեն: Կանխավ շնորհակալություն:
    Իսկ քոնը ի՞նչ քարտ ա, ալո, կլասիկ, թե կորպորատիվ։
    Եթե ալո ա, դու էլ կարաս միացնես, եթե կլասիկ ա պիտի գգնաս սպասարկման կենտրոն, իսկ եթե կորպորատիվ ա, պիտի փաթեթիդ տիրոջը վերցնես, ու միասին գնաք ՎիվաՍել։

  12. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2008
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիվասելլ

    Վիվասելլի ինտերնետը չի աշխատում հիմա, թե մենակ իմ մոտ ա այդ պռոբլեմը՞:

  13. #13
    Մշտական անդամ ArmSOAD-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2007
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    353
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիվասելլ

    Բոլորին շնորհակալություն

  14. #14
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2007
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիվասելլ

    Մեջբերում ArmSOAD-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց տամ էլի: կասեք թե ինետ միացնելու համար ինչա պետք անել: Միայն սեթինգսը քաշելը հերիքա, թե պետքա գնալ ասել որ միացնեն: Կանխավ շնորհակալություն:
    Ալո բաժանորդների համար ծառայությունն ակտիվացված է ի սկզբանե:

    Կլասիկ բաժանորդները GPRS ծառայությունն ակտիվացնելու համար պետք է այցելեն ՎիվաՍելի սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

    Կորպորատիվ բաժանորդների մոտ այն ակտիվացնելու համար սպասարկման կենտրոն պիտի այցելի կամ կազմակերպության տնօրենը, կամ լիազորված անձը (ներկայացնելով լիազորագիր), կամ հենց ինքը` կորպորատիվ բաժանորդը` ներկայացնելով լիազորագիր կոնկրետ իր հեռախոսահամարի համար GPRS ակտիվացնելու վերաբերյալ:

  15. #15
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիվասելլ

    Մեջբերում Beeline Grigor-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնացած պրովայդերներին էլ ա ետ հնարավորությունը տրվել, թող իրանք էլ անեն...
    Սուտա: Կամ Հանրայիննա գժվել հա՞:

    Հանրային իրազեկում
    01 Հուլիսի 2008

    Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 22-րդ և 23-րդ հոդվածները, մտադիր է համապատասխան որոշմամբ «ԱրմենՏել» ՓԲԸ-ին ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ամրակցված հեռախոսային ցանցի շահագործման մեջ (ITU-T E.164 երաշխավորագրի համաձայն հաստատված Հայաստանի Հանրապետության համարագրման պլանի օգտագործմամբ) գերիշխող դիրք զբաղեցնող:
    Այդ կապակցությամբ, համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նշյալ հարցի վերաբերյալ հայցում է շահագրգիռ կազմակերպությունների մեկնաբանությունները մինչև 2008 թվականի սեպտեմբերի 2-ը:

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

    01 հուլիսի 2008թ.
    ք.Երևան
    Վերջին խմբագրող՝ Elmo: 19.07.2008, 13:22:
    էսպես չի մնա

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՎիվաՍել-ՄՏՍ 4G
    Հեղինակ՝ 0david0, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.12.2011, 00:35
  2. Գրառումներ: 17
    Վերջինը: 15.03.2010, 23:33
  3. Գրառումներ: 24
    Վերջինը: 22.11.2007, 10:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •