Ժող, լսե՞լ եք այս մասին՝
MMS
Առաջին անգամ Հայաստանում. MMS (Մուլտիմեդիա հաղորդագրությունների ծառայություն)
MMS-ը հաղորդակցման ժամանակակից միջոց է, որը թույլ է տալիս ստեղծել ու փոխանակել այնպիսի հաղորդագրություններ, ինչպիսիք են մեղեդիները, գունավոր պատկերները, լուսանկարները, երաժշտական հատվածները, մեծածավալ տեքստերը եւ այլն:
Օգտագործելով լուսանկարելու հնարավորություն ունեցող բջջային հեռախոս` Դուք կարող եք լուսանկարել ու նկարն անմիջապես ուղարկել Ձեր ընկերներին, զարմացնել նրանց յուրահատուկ բացիկ-շնորհավորանքով կամ ուրախացնել հետաքրքիր նկարով: Տվեք ազատություն Ձեր երեւակայությանը: Բացեք Ձեզ համար MMS-ի զարմանալի աշխարհը: Պարզապես փորձեք անել այնպես, որ Ձեր ստեղծագործությունները չգերազանցեն 100 ԿԲ-ի սահմանները:
Եթե Դուք ՎիվաՍելի բաժանորդ եք և օգտվում եք MMS ծառայության հնարավորություն ունեցող բջջային հեռախոսից, ապա Ձեզ անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը`
Քայլ 1. Կարգավորեք Ձեր բջջային հեռախոսը ներքոհիշյալ եղանակներից մեկի օգնությամբ`
* ավտոմատ
* մեխանիկական
Քայլ 2. Գրանցեք Ձեր բջջային հեռախոսը
Ուղարկեք MMS ՎիվաՍելի ցանկացած հեռախոսահամարի, ձեր բջջային հեռախոսի մոդելը ավտոմատ կերպով կգրանցվի ցանցում, և Դուք պատրաստ կլինեք ստանալու MMS հաղորդագրություններ:
Փորձնական ժամանակաշրջանում MMS հաղորդագրությունների փոխանակումը հնարավոր է միմիայն ՎիվաՍելի ցանցում:
Եթե Դուք MMS հաղորդագրություն եք ուղարկում մեկին, ում բջջային հեռախոսն օժտված չէ MMS ծառայությունից օգտվելու հնարավորությամբ, կարգավորված չէ կամ գրանցված չէ ցանցում, ապա MMS հաղորդագրությունը հնարավոր է դիտել http://mmviewer.vivacell.am կայքում: Հաղորդագրություն ստացողին կուղարկվի հատուկ ծածկագիրը ներառող SMS-ծանուցում: Այնուհետ անհրաժեշտ է վեբկայքում մուտքագրել նախ բջջային հեռախոսի համարը` միջազգային ձևաչափով, և ապա` ծածկագիրը:
Ծառայությունն անվճար է և հասանելի է ՎիվաՍելի բոլոր բաժանորդներին:
Մի խոսքով մանրամասնությունների համար սեղմեք այստեղ:




Մեջբերել

Էջանիշներ