երկու խոսք VivaCell MTS-ի մասին: Ինտերնետ մոդեմը, որ դարձել է իմ նևրոզների հիմնական մեղավորներից, խայտառակ վատ է աշխատում: Հզոր արագությունից հետո կտրուկ կապն ընդհատվում է, դա խանգարում է թե ընկերական երկխոսությունների ժամանակ, երբ նյարդային մտածում եմ՝ զրուցակիցս ինչի չպատասպանեց, պարզվում է չպատասխանողը ես էի, թե աշխատանքային հաղորդագրությունների ժամանակ, երբ մտածում եմ հերթական հաշվետվությունը, փաստաթղթերն ուղարկել եմ, պարզվում է՝ ոչ: Այսօր արդեն լիքը շնորհավորանքների ու պատասխանների կեսից ավելին, պարզվեց, հասցետիրոջը չի հասել: Համբերությանս դույլը լցվեց, հերթական անգամ զանգեցի սպասարկման կենտրոն: Իսկական հրաշք տեղի ունեցավ, ոչ թե սկսեցին քո կոմպից ա, անտիվիրուսից ա, մենք նիպրիչյոմ, այլ ռեալ քայելրի հաջորդականություն թվարկեցին, որ կօգնի կապս կարգավորել: Դեռ ավելին, համարս գրանցեցին սպասարկման կենտրոնում, հաղորդագրություն եկավ համապատասխան կոդով, որ ընթացիկ կարողանամ հետևել, թե էլ ինչ են արել:
Արդյունքում.
1. հիմա ինտերնետս ավելի դանդաղ է քան նախքան իրենց ասած options-ը կարգավորելը (ինքնագլուխ ոչինչ չեմ արել, որ հետո չասեն, թե մեր ցուցումներին չես հետևել, դրանից ա)
2. նույն կերպ ընդհատումներով է աշխատում, առանց որևէ օրինաչափության կապը կորում-վերադառնում է
3. իրենց տված կոդով ընթացիկ տեղեկատվություն հնարավոր չէ ստանալ, ամեն անգամ բերում է իդենտիֆիկացիոն նոր կոդ ու մուտք չի գործում համակարգ...
...ու հիշում եմ, թե ոնց են «վիդեո մատերիալը ցենզուրացնում» տուուու-երով ...
Էջանիշներ