Եկել եմ Վիվասելից բողոքվելու, երեկ էնքան ջղայնացրին...
Ուրեմն 3G-իս տարիֆը վերցրել էի 100MB, ինչը իմ համար շատ էր, որոշեցի դարձնել 40MB, որ անիմաստ 1000 դրամ ավել չծախսեմ: Մտա Վիվասելի կայք, էնտեղ սևով սպիտակի վրա գրած էր, որ տարիֆը նվազեցնելու համար պետք է կոդ ուղարկել Վիվասելին ու դա հնարավոր է անել մենակ ամսվա ամենավերջին օրը: Համբերատար մի շաբաթ սպասեցի, մինչև ամսվա վերջին օրը գա, երեկ երեկոյան կոդը ուղարկեցի, պատասխան եկավ, թե էս պահին չենք կարող հարցումը կատարել, խնդրում ենք փորձել ավելի ուշ: Երկու ժամ անընդհատ էդ անտեր կոդը ուղարկեցի, էլի նույն պատասխանն էր գալիս: Կատաղած զանգում եմ Վիվասել, բացատրում եմ պրոբլեմը, մեկ էլ էս օպերատորը.
- Բա գիտե՞ք, հիմա վերջնահաշվարկն է սկսվել, պետք ա առավոտյան կոդը ուղարկեիք, էլ չի լինի, մյուս ամսվա վերջին օրը նորից փորձեք:
Ասում եմ.
- Բայց ձեր սայթում ինչ-որ տեղ գրվա՞ծ էր, որ կոդը պետք ա ամսվա վերջին օրվա առավոտ ուղարկվի՞:
- Էդ մեր սխալն ա, հետագայում երևի կայքում փոփոխություններ կկատարենք, էդ տեղեկատվությունը կավելացնենք
Ու իրենց սխալի պատճառով էլի մնացի 100MB-ի վրա

Էջանիշներ