Ակցիա ՎիվաՍել-ՄՏՍ-ից
Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 31-ը գնեք կանխավճարային քարտ, ընդամենը մեկ անգամ ուղարկեք *100# հրահանգը և երեք ամիս շարունակ ամեն օր ստացեք 30 րոպե ներցանցային խոսելաժամանակ:
*100# հրահանգի ուղարկումն արժե 350 դրամ (ներառյալ ԱԱՀ): Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ վավերականության առնվազն 86 օր, քանի որ գրանցման պահին վավերականության ժամկետը կրճատվում է 85 օրով:
Ծանոթություն
- «Բիզնես վերահսկում» փաթեթների բաժանորդները չեն կարող մասնակցել ակցիային:
- Մինչև նոյեմբերի 22-ն ակտիվացված քարտերն ակցիային չեն մասնակցում:
- Հավելյալ ժամկետում քարտը չվերալիցքավորելու դեպքում կուտակված ներցանցային խոսելաժամանակը զրոյանում է:
- Գրանցման պահից սկսած երեք ամսվա ընթացքում կուտակված ներցանցային խոսելաժամանակը չսպառելու դեպքում, այն զրոյանում է:
Էջանիշներ