User Tag List

Էջ 90 99-ից ԱռաջինԱռաջին ... 4080868788899091929394 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,336 համարից մինչև 1,350 համարի արդյունքները՝ ընդհանուր 1479 հատից

Թեմա: ՎիվաՍել - MTS

  1. #1336
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Beeline Grigor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համակարուսեցի ունեմ 15 տարեկան... ուրեմն հնարավոր ա նաև 14
    Թեմայից շեղվում ենք, բայց ասեմ. հիմա դեռ հնարավոր ա, քանի որ էն մարդիկ. ովքեր 12 տարի պիտի սովորեն, դեռ դպրոց չեն ավարտում, այլ էն մարդիկ են ավարտում, ովքեր թռնելով նստել են մի դասարան բարձր ու պիտի (եթե չեմ սխալվում) 11-րդ դասարանում ավարտեն:
    Ինչեւէ, Վիվայի գործն ա, ես չեմ իրան ասելու, թե քանի տարեկանից համար վաճառի:

  2. #1337
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն այսօր առաջատար բջջային օպերատորը ՎիվաՍել ՄՏՍ - ն է, չգիտեի: Գիետի որ ամենաորակյալը ինքն է առաջարկում, բայց...

    ՎիվաՍել-ՄՏՍ». առաջատար բջջային օպերատոր լինելը մեծ պատասխանատվություն է




    Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ «Հայաստանի առաջատար բջջային օպերատոր լինելը մեծ պատասխանատվություն է ոչ միայն բարձրորակ ցանց եւ ծառայություններ ապահովելու, այլեւ` հասարակության զարգացմանն ընդհանրապես նպաստելու առումով»:

    Այս մասին Ռալֆ Յիրիկյանն ասել է` հանդես գալով դասախոսությամբ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողների առջեւ:

    Կարիերայի զարգացման ծրագրի 1.5 տարիների ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը մոտ 54 դասախոսություն է անցկացրել ավելի քան 4030 ուսանողի համար: Համագործակցության հուշագրեր են կնքվել ընկերության եւ բարձրագույն կրթական մոտ 30 հաստատության միջեւ, 19 բաց դռների օր է կազմակերպվել Երեւանի եւ մարզերի դպրոցների ավելի քան 380 աշակերտի համար: Ընկերության շենքում անցկացվել է ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի ուսուցողական 4 կուրս, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համապատասխան բաժիններում պրակտիկա է անցել 147 ուսանող:

    http://itel.am/am-news-2-3495.html

  3. #1338
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ժող, լավ լուր կա Վիվայի բաժանորդների համար:
    Առաջին 4Ջ ցանցը հայաստանում ՝ Երևանում, ավելի կոնկրետ կենտրոնում, արդեն կաշխատի Դեկտեմբերի 1-ից տեստային ռեժիմով, նոր տարվա նվեր են ելի անում

    Ահա ստեղ եմ կարդացել
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  4. #1339
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
    ժող, լավ լուր կա Վիվայի բաժանորդների համար:
    Առաջին 4Ջ ցանցը հայաստանում ՝ Երևանում, ավելի կոնկրետ կենտրոնում, արդեն կաշխատի Դեկտեմբերի 1-ից տեստային ռեժիմով, նոր տարվա նվեր են ելի անում

    Ահա ստեղ եմ կարդացել
    Իսկ դրանից օգտվելու համար ի՞նչ սարքավորումներ են պետք, մոդեմներ ե՞ն ծախելու, թե՞ ինչ:

  5. #1340
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դե ետի չգիտեմ, բայց սովորակն հեռախոսների համար անիմաստա, հիմիկվաները ամենաշատը 3Ջ ստանդարտ են ապահովում:
    Մոդեմները հա, նոր տեսականի են երևի սկսելու ծախել, բայց ոչ մոտակա ապագայում, իսկ IPHONE շուտվանից մտքեր ունի 4Ջ արտադրի:Սպասենք, մանավանդ վերջերս հայտնի դրձավ, որ չինաստանի ամենախոշոր օպերատորներից մեկնելա ավարտում ցանցի աշխատանքները:Հույս կա, որ արդեն կանցնենք 4Ջ- ի սաղ աշխարհում:
    Բայց ինչքան գիտեմ գների տարբերույունա տալիս 4Ջ և 3Ջ:Քանի որ այն արագա ավելի, դրա համար ինտերնետը թանկա:
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  6. #1341
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
    դե ետի չգիտեմ, բայց սովորակն հեռախոսների համար անիմաստա, հիմիկվաները ամենաշատը 3Ջ ստանդարտ են ապահովում:
    Մոդեմները հա, նոր տեսականի են երևի սկսելու ծախել, բայց ոչ մոտակա ապագայում, իսկ IPHONE շուտվանից մտքեր ունի 4Ջ արտադրի:Սպասենք, մանավանդ վերջերս հայտնի դրձավ, որ չինաստանի ամենախոշոր օպերատորներից մեկնելա ավարտում ցանցի աշխատանքները:Հույս կա, որ արդեն կանցնենք 4Ջ- ի սաղ աշխարհում:
    Բայց ինչքան գիտեմ գների տարբերույունա տալիս 4Ջ և 3Ջ:Քանի որ այն արագա ավելի, դրա համար ինտերնետը թանկա:
    Դե հենց դրա համար եմ ասում, հիմա 4G-ով հեռախոս (գրե թե) չկա: Նենց որ էդ տեստավորման փուլը միայն իրանց կողմից տեստավորելու համար կարա լինի, որ բոլոր թերությունները վերացնեն ու սկսեն համապատասխան սարքավորումներ ու ինտերնետ տրամադրել:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (16.11.2010)

  8. #1342
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռամշ, հեռախոսներ ճիշտա չկան, բայց 4Գ մոդեմներ արդեն արտադրվում են: Ըստ իս 4Գ ցանցը օգտագործվելույա հենց ինտերնետ տրամադրելու համար, քանի որ 3Գ-ն՝արագության առումով, հոռախոսների բոլոր պահանջները բավարարում են:

  9. #1343
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշ, հեռախոսներ ճիշտա չկան, բայց 4Գ մոդեմներ արդեն արտադրվում են: Ըստ իս 4Գ ցանցը օգտագործվելույա հենց ինտերնետ տրամադրելու համար, քանի որ 3Գ-ն՝արագության առումով, հոռախոսների բոլոր պահանջները բավարարում են:
    Բնական ա, որ եթե ցանց սարքում են, մոդեմ էլ պիտի արտադրեն: Իմ ասածն էն ա, որ էդ 4G ցանցի տեստավորման փուլը հասարակ ինտերնետից օգտվողի համար յա եղած, յա չեղած: Մենակ էն դեպքում դա իմաստ կունենա, եթե առաջարկեն, օրինակի համար, մի տարով բաժանորդագրվել ու առաջին երկու ամիսը ձրի ինետ ունենալ ու եթե էդ ընթացքում չարդարացնի, մարդը հետ տա լրիվ գումարի վերադարձով:

  10. #1344
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեռախոսի մեջ , որպես հեռախոսային ֆունկցիա կարծում եմ 3G+-ն ամեն ինչով բավարարում է կարգին արագություն, թե' Վիդեոզանգերի, թե' մնացած այլ ծառայություններից օգտվելիս... Ես արդեն տարի կլինի սքայփով եմ ավելի շատ խոսում իմ հեռախոսով, որը որոշ դեպքերում ավելի էժան է նստում արտասահման զրուցելուց: Իմ կարծիքով կարելի է ձեռք բերել 4g մոդեմով հեռախոս միայն հետագայում համակարգչին միացնելու և գերարագ ինտերնետ վայելելու նպատակով: Չնայած չեմ կարծում, ր USB տրանսֆերիզացիան թույլ կտա չերեզ հեռախոս գերարագ արագության հասնել...

  11. #1345
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հարցազրույցը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը և Itel.am պորտալին

    - Ե՞րբ կայացվեց Հայաստանում LTE տեխնոլոգիայի հիման վրա 4G ցանց կառուցելու որոշումը, և ի՞նչ աշխատանքներ են կատարվել մինչ օրս:

    - Այդ ուղղությամբ սկսել ենք մտածել դեռևս 2009թ. սկզբից` ընկերության 2010թ. բիզնես պլանի ու ռազմավարության մշակման փուլում: Բուն աշխատանքը սկսել ենք 2009թ. նոյեմբեր ամսից`աշխատանքներ ծավալելով թե հարմար մատակարար գտնելու, թե հաճախականություններ ստանալու ուղղությամբ, քանի որ այս տեխնոլոգիան դեռ նոր է և կարող է գործել միայն սահմանափակ թվով հաճախականություններով:

    Մենք բանակցել ենք տարբեր մատակարարների հետ. ներկայումս աշխարհում կա միայն 3-4 մատակարար, որոնք արտադրում են այս տեխնոլոգիան: Արդյունքում Ericsson-ի և Huawei-ի հետ կնքվեցին համապատասխան պայմանագրեր, մշակվեցին աշխատանքային ծրագրեր: Աշխատանքային թիմն անմիջապես սկսեց իրականացնել նախագծման և կայանների կառուցման աշխատանքները:

    - Երբ է սկսվելու 4G ցանցի ֆիզիկական ներդրումը և ինչ փուլեր է այն ունենալու:

    - Սկզբնական փուլում ցանցը գործարկելու ենք Երևանի փոքր կենտրոնում: Հաջորդ տարի այն կներառի ամբողջ մայրաքաղաքը: Հաջորդ փուլը կլինի ընդլայնումը մարզերում: Առաջինը 4G ցանցը հավանաբար կներդրվի Վանաձոր և Գյումրի քաղաքներում, հետո կանցնենք մնացած քաղաքներին ու գյուղերին` ինչպես արվեց երրորդ սերնդի ցանցի (3G) կառուցման ժամանակ:

    Ներկայումս մենք ունենք երրորդ սերնդի գործող ավելի քան 540 բազային կայան, և այդ ցուցանիշով առաջատարն ենք Հայաստանում: Մեր նպատակն ու ռազմավարությունն է` չորրորդ սերնդի ցանցը հասցնել 3G-ի ցուցանիշներին` ռադիոծածկույթի ընդգրկման, հասանելիության և այլ առումներով: Այսօրվա դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի ամենաընդարձակ 3G ցանցը Հայաստանում` ներառելով երկրի բնակելի տարածքների շուրջ 94%-ը կամ Հայաստանի ավելի քան 650 քաղաքներ և գյուղեր:

    Մենք ձգտում ենք չորրորդ սերնդի ցանցը (4G) գործարկել մինչև դեկտեմբերի սկիզբը: Առաջին փուլում կտրամադրվեն փորձարկման անվճար հնարավորություններ: Յուրաքանչյուր բաժանորդ կարող է անձամբ փորձարկել մեզ համար բոլորովին նոր տեխնոլոգիան, որը նորարարություն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Մեզ համար շատ կարևոր է բաժանորդներին հնարավորություն տալ փորձարկել 4G ցանցը` մինչև կոմերցիոն մեկնարկը շուկայում:

    LTE-ն ունի մի շարք առանձնահատկություններ. աշխարհում հատուկենտ երկրներ կան, որտեղ այս համակարգը գործում է կոմերցիոն հիմունքներով: Պետք է հպարտությամբ նշեմ, որ Հայաստանը լինելու է ցանցը գործարկած պետությունների առաջին տասնյակում:

    Մենք չենք սահմանափակվելու միայն փորձարկմամբ, ինչպես շատ օպերատորներ կանեին. որոշել ենք չորրորդ սերունդն անմիջապես մտցնել շուկա: Հետևաբար` կարող ենք ասել, որ մեր երկրի անունը միջազգային ասպարեզում կապի ոլորտում կհնչի ԱՄՆ-ի, Շվեդիայի, Նորվեգիայի և զարգացած այլ երկրների կողքին:

    Ի դեպ, 2009-ի հուլիսին MTS-ի կողմից փորձնական ռեժիմով 4G ցանց գործարկվեց ԱՊՀ երկրներից Ուզբեկստանում: Սակայն, կրկնեմ` մենք 4G ցանցը գործարկելու ենք միանգամից կոմերցիոն հիմունքներով:

    LTE-ն բացառապես որպես բարձր արագություն ապահովող տեխնոլոգիա ներկայացնելը այդքան էլ ճիշտ չէր լինի: Իհարկե, երրորդ սերնդի ցանցի հետ համեմատած` այն ապահովում է տասնապատիկ ավելի բարձր արագություն: Միևնույն ժամանակ, այսպես կոչված «հապաղումը» (latency) կիսով չափ նվազում է: Մատակարարների գնահատմամբ ներբեռնման դեպքում արագությունը կարող է հասնել մինչև 150 Մբիտ/վրկ արագության, իսկ վերբեռնման դեպքում`մինչև 50 Մբիտ/վրկ: Դրանք, ինչ խոսք, տեսական հնարավորություններն են: Իրականում արագությունը ներբեռնման համար կարող է տատանվել 10-50 Մբիտ/վրկ-ի, իսկ վերբեռնման համար` 5-10 Մբիտ/վրկ-ի սահմաններում: Ակնհայտ է, որ 4G-ն բացարձակ տարբեր է լինելու 3G-ի արագություններից և տեխնոլոգիաներից:

    - Ի՞նչ ծավալի ներդրումներ են անհրաժեշտ 4G ցանցի կառուցման համար, որքա՞ն եք ներդրել և պիտի դեռ ներդնեք:

    - 4G-ն ներդնելու վրա մենք աշխատանքային և ֆինանսական ռեսուրսներ չենք խնայում: Կարող եմ ասել, որ ներդրումների ամբողջ ծավալը 2 անգամ գերազանցելու է այն, ինչ նախատեսված է եղել 2010թ.-ի համար: Լինելով առաջատարը տարբեր հարթություններում `(բաժանորդների քանակով, բազային կայանների քանակով, ցանցի հզորությամբ, սպասարկման որակով և այլն) մենք չենք պատրաստվում զիջել մեր դիրքերը: Մենք պահելու ենք առաջատարի մեր դիրքը և այն ավելի ենք ամրապնդելու:

    - Կարելի՞ է ասել, որ Հայաստանը որոշակի փորձադաշտ կլինի MTC խմբի համար` 4G ցանցի ներդրման և փորձարկման առումով:

    - Այո, և ոչ միայն MTC խմբի, այլև մատակարարների համար: Նրանք միշտ հետևում են գործողությունների ընթացքին, փորձարկում, վերանայում, զարգացնում են տեխնոլոգիաները, սարքավորումներն ու ծրագրային ապահովումը:

    - Ի՞նչ եք կարծում, բաժանորդները պատրա՞ստ են «մարսել» այս նոր տեխնոլոգիան. չէ՞ որ 3G ցանցն էլ բավականին նոր է: Բաժանորդների ո՞ր տոկոսը պատրաստ կլինի կիրառել նոր ցանցի հնարավորությունները:

    - Առաջատարը նա է, ով մշտապես ձգտում է նորությունների և ներդնում է այդ նորությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկանում է տեսնել տեխնոլոգիապես հարուստ Հայաստան: Այսօր մենք ունենք երկրորդ սերնդի GSM ցանցը, որն օգտագործում է 900ՄՀց և 1800 ՄՀց հաճախականությունները և 3-րդ սերնդի ցանցը, որն օգտագործում է 2100ՄՀց հաճախականությունը: 4-րդ շերտը բոլորովին անկախ է նախորդներից, ունի բազմաթիվ հնարավորություններ և առանձնահատկություններ: Մեզ համար այս տեխնոլոգիան նոր է: Եվ այն փորձնական եղանակով շահագործելու մեր ցանկության պատճառներից մեկն էլ այն է, որ մենք ցանկանում ենք տեսնել, թե բաժանորդները որքանո՞վ են հետաքրքրված այս համակարգով: Ուզում եմ հիշեցնել, որ ի տարբերություն երրորդ սերնդի ցանցի այս տեխնոլոգիաներն արտասահմանում` միջազգային շուկայում, դեռ բավականաչափ տարածում չեն գտել: Առաջատարի մեր կարգավիճակը մեզ պարտավորեցնում է առաջարկել այդ տեխնոլոգիան, և թող բաժանորդն ինքը որոշի` արժե՞ այդ ծառայություններից օգտվել, թե` ոչ:

    - 4G ցանցի գործարկումը ևս մեկ ապացույց է այն միտման, որ մրցակցությունը օպերատորների միջև ձայնային ծառայություններից տեղափոխվում է տվյալների փոխանցման, ինտերնետի դաշտ: Սա համաշխարհային միտում է: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում. կարելի՞ է ասել, որ ձայնային ծառայությունների շուկան գրեթե հագեցած է և աճի մեծ հեռանկար այլևս չունի:

    - Ձայնային ծառայությունների շուկան, իսկապես, գրեթե հագեցած է: Թեև յուրաքանչյուր ընկերություն պետք է փորձի մի փոքր ավելացնել իր ձայնային ծառայությունների բազան: Հիմա պայքարը ծավալվում է տվյալների փոխանցման շուկայում, և աշխարհում արդեն շատ արագ զարգանում է այդ միտումը:

    Համենայն դեպս, կարճաժամկետ կտրվածքում, ձայնային ծառայությունների տեսակարար կշիռը եկամտաբերության իմաստով ավելի մեծ կլինի, քան տվյալների փոխանցմանը: Հատկապես միջազգային շուկաներում իրականացվել են լուրջ ներդրումներ թանկարժեք սարքավորումների ձեռքբերման և ցանց կառուցելու վրա` տվյալների փոխանցման ծառայություների պահանջարկը բավարարելու նպատակով: Դա նշանակում է, որ տվյալների փոխանցման ծառայությունները կարճաժամկետ կտրվածքում այդքան էլ եկամտաբեր չեն. 1-5 տարվա ընթացքում տեխնոլոգիաները փոխվում են, և նոր ներդրումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում` ցանցը բոլորովին նոր սարքավորումներով համալրելու նպատակով: Անկախ պահանջվող ներդրումների ծավալից և պահանջվող ռեսուրսներից` տվյալների փոխանցման տեխնոլոգիաների ներդրումն ու ծառայությունների զարգացումը դրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ ռազմավարության հիմքում` ի նպաստ մեր բաժանորդների:

    Աղբյուր
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Blackman (19.11.2010)

  13. #1346
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    2010 թ. նոյեմբերի 10-ից 2011-ի հունվարի 10-ը բոլոր կանխավճարային բաժանորդները* հնարավորություն ունեն, ամեն անգամ ստանալով զանգ ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերից, խոսակցության յուրաքանչյուր րոպեի դիմաց ստանալու բոնուս` 1 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: Բոնուսի առկայության դեպքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում կատարած զանգերի դիմաց նախ սպառվում է բոնուսային խոսելաժամանակը, և միայն դրա զրոյանալուց հետո գումարը գանձվում է հիմնական հաշվից**:
    Պարզապես ուղարկեք Ձեր բջջայինից *210# անվճար հրահանգը և սկսեք կուտակել բոնուսային խոսելաժամանակը:
    Բոնուս չի կուտակվում.
    -քարտի հավելյալ ժամկետի լրանալուց հետո
    -ռոումինգում զանգեր ստանալիս
    -Բոնուսային խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել.
    -գտնվելով ռոումինգում
    -պրեմիում հեռախոսահամարներին զանգահարելիս
    -հավելյալ ժամկետի ընթացքում (նախքան հավելյալ ժամկետի ավարտը) հաշիվը վերալիցքավորելու դեպքում բոնուսային հաշիվը կրկին ակտիվանում է
    -հավելյալ ժամկետի ավարտից հետո (այս դեպքում բոնուսային հաշիվը զրոյանում է)
    -Բոնուսային հաշիվը կարող եք ստուգել` հավաքելով *210*1# և սեղմելով զանգահարելու կոճակը:

    Կուտակված բոնուսային խոսելաժամանակը կարող է օգտագործվել մինչև 2011 թվականի հունվարի 31-ը:

    ՎիվաՍել-ՄՏՍ. կուտակեք բոնուս` ստանալով զանգեր:

    Մանրամասների համար զանգահարեք 111:

    * Բացառությամբ «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդների:
    ** Մեկ սակագնային պլանից մյուսին անցնելիս` բոնուսային խոսելաժամանակը պահպանվում է:

    VivaCell-MTS
    Վերջին խմբագրող՝ Ապե Ջան: 19.11.2010, 18:35:

  14. #1347
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրախ ենք տեղեկացնել, որ ՎիվաՍել-ՄՏՍ և «Նաիրի Ինշուրանս» ընկերությունների համագործակցության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմանագիր և կտրոն` Հայաստանում գործող նվազագույն գներով: Իսկ մինչև 2010 թվականի դեկտեմբերի 15-ը պայմանագիրը կնքելու դեպքում Դուք կստանաք նվեր` գեղեցիկ համար:

    Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը կամ դրանց պատճենները.
    ավտոմեքենայի սեփականատիրոջ անձնագիր, սոցիալական քարտ, վարորդական իրավունքի վկայական,
    ապահովագրվող տրանսպորտային միջոցի գրանցման վկայական,
    եթե ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից հանդես է գալիս լիազորված անձը` լիազորագիր և լիազորված անձի անձնագիր,
    եթե պայմանագրում նշվելու են լիազորված վարորդներ, ապա վերջիններիս անձնագրերը, սոցիալական քարտերը և վարորդական իրավունքի վկայականները:
    Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրությունից բխող տույժերից և տուգանքներից խուսափելու համար ավտոմեքենայի պարտադիր ապահովագրության պայմանագիրն անհրաժեշտ է կնքել մինչև 2011 թվականի հունվարի 1-ը:

  15. #1348
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  16. #1349
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՎիվաՍել ՄՏՍ - ի «Ալո» կանխավճարային քարտի վավերականության ժամկետը այսօր վերջանում է:
    Քարտը «18+» սակագնային պլանով է:
    Ի՞նչ տարբերակ կա, ժամկետը զգալիորեն երկարացնելու համար: Ոչ ասենք լիցքավորելով: Որովհտև 1000 դրամ լիցավորելու դեպքում այն երկարում է 10 օրով:
    Այլ տարբերակ կա՞

  17. #1350
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    ՎիվաՍել ՄՏՍ - ի «Ալո» կանխավճարային քարտի վավերականության ժամկետը այսօր վերջանում է:
    Քարտը «18+» սակագնային պլանով է:
    Ի՞նչ տարբերակ կա, ժամկետը զգալիորեն երկարացնելու համար: Ոչ ասենք լիցքավորելով: Որովհտև 1000 դրամ լիցավորելու դեպքում այն երկարում է 10 օրով:
    Այլ տարբերակ կա՞
    Սկսենք նրանից, որ 1000 դրամին 15 օր ա, ոչ թե 10: 5 օր էլ հավելյալ ժամկետ ա, որի ընթացքում փողերը չեն կորում:

    Երկրորդ` գոյություն ունի «Նոր օր» ծառայություն: Ձեռնտու չի, բայց գոյություն ունի:

    Երրորդ` ժամկետի ավարտից հետո համարը 6 ամից պահպանվում ա ու էդ ընթացքում հնարավոր ա զանգեր ստանալ, նենց որ եթե վրան շատ փող ու հետեւաբար դա չկորցնելու խնդիր չկա, ապա ամենախելամիտը սա ա:

Էջ 90 99-ից ԱռաջինԱռաջին ... 4080868788899091929394 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՎիվաՍել-ՄՏՍ 4G
    Հեղինակ՝ 0david0, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.12.2011, 00:35
  2. Գրառումներ: 17
    Վերջինը: 15.03.2010, 23:33
  3. Գրառումներ: 24
    Վերջինը: 22.11.2007, 10:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •