ժող, լավ լուր կա Վիվայի բաժանորդների համար:
Առաջին 4Ջ ցանցը հայաստանում ՝ Երևանում, ավելի կոնկրետ կենտրոնում, արդեն կաշխատի Դեկտեմբերի 1-ից տեստային ռեժիմով, նոր տարվա նվեր են ելի անում
Ահա ստեղ եմ կարդացել
ժող, լավ լուր կա Վիվայի բաժանորդների համար:
Առաջին 4Ջ ցանցը հայաստանում ՝ Երևանում, ավելի կոնկրետ կենտրոնում, արդեն կաշխատի Դեկտեմբերի 1-ից տեստային ռեժիմով, նոր տարվա նվեր են ելի անում
Ահա ստեղ եմ կարդացել
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
դե ետի չգիտեմ, բայց սովորակն հեռախոսների համար անիմաստա, հիմիկվաները ամենաշատը 3Ջ ստանդարտ են ապահովում:
Մոդեմները հա, նոր տեսականի են երևի սկսելու ծախել, բայց ոչ մոտակա ապագայում, իսկ IPHONE շուտվանից մտքեր ունի 4Ջ արտադրի:Սպասենք, մանավանդ վերջերս հայտնի դրձավ, որ չինաստանի ամենախոշոր օպերատորներից մեկնելա ավարտում ցանցի աշխատանքները:Հույս կա, որ արդեն կանցնենք 4Ջ- ի սաղ աշխարհում:
Բայց ինչքան գիտեմ գների տարբերույունա տալիս 4Ջ և 3Ջ:Քանի որ այն արագա ավելի, դրա համար ինտերնետը թանկա:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
tikopx (16.11.2010)
Ռամշ, հեռախոսներ ճիշտա չկան, բայց 4Գ մոդեմներ արդեն արտադրվում են: Ըստ իս 4Գ ցանցը օգտագործվելույա հենց ինտերնետ տրամադրելու համար, քանի որ 3Գ-ն՝արագության առումով, հոռախոսների բոլոր պահանջները բավարարում են:
Բնական ա, որ եթե ցանց սարքում են, մոդեմ էլ պիտի արտադրեն: Իմ ասածն էն ա, որ էդ 4G ցանցի տեստավորման փուլը հասարակ ինտերնետից օգտվողի համար յա եղած, յա չեղած: Մենակ էն դեպքում դա իմաստ կունենա, եթե առաջարկեն, օրինակի համար, մի տարով բաժանորդագրվել ու առաջին երկու ամիսը ձրի ինետ ունենալ ու եթե էդ ընթացքում չարդարացնի, մարդը հետ տա լրիվ գումարի վերադարձով:
Հեռախոսի մեջ , որպես հեռախոսային ֆունկցիա կարծում եմ 3G+-ն ամեն ինչով բավարարում է կարգին արագություն, թե' Վիդեոզանգերի, թե' մնացած այլ ծառայություններից օգտվելիս... Ես արդեն տարի կլինի սքայփով եմ ավելի շատ խոսում իմ հեռախոսով, որը որոշ դեպքերում ավելի էժան է նստում արտասահման զրուցելուց: Իմ կարծիքով կարելի է ձեռք բերել 4g մոդեմով հեռախոս միայն հետագայում համակարգչին միացնելու և գերարագ ինտերնետ վայելելու նպատակով: Չնայած չեմ կարծում, ր USB տրանսֆերիզացիան թույլ կտա չերեզ հեռախոս գերարագ արագության հասնել...![]()
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հարցազրույցը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը և Itel.am պորտալին
- Ե՞րբ կայացվեց Հայաստանում LTE տեխնոլոգիայի հիման վրա 4G ցանց կառուցելու որոշումը, և ի՞նչ աշխատանքներ են կատարվել մինչ օրս:
- Այդ ուղղությամբ սկսել ենք մտածել դեռևս 2009թ. սկզբից` ընկերության 2010թ. բիզնես պլանի ու ռազմավարության մշակման փուլում: Բուն աշխատանքը սկսել ենք 2009թ. նոյեմբեր ամսից`աշխատանքներ ծավալելով թե հարմար մատակարար գտնելու, թե հաճախականություններ ստանալու ուղղությամբ, քանի որ այս տեխնոլոգիան դեռ նոր է և կարող է գործել միայն սահմանափակ թվով հաճախականություններով:
Մենք բանակցել ենք տարբեր մատակարարների հետ. ներկայումս աշխարհում կա միայն 3-4 մատակարար, որոնք արտադրում են այս տեխնոլոգիան: Արդյունքում Ericsson-ի և Huawei-ի հետ կնքվեցին համապատասխան պայմանագրեր, մշակվեցին աշխատանքային ծրագրեր: Աշխատանքային թիմն անմիջապես սկսեց իրականացնել նախագծման և կայանների կառուցման աշխատանքները:
- Երբ է սկսվելու 4G ցանցի ֆիզիկական ներդրումը և ինչ փուլեր է այն ունենալու:
- Սկզբնական փուլում ցանցը գործարկելու ենք Երևանի փոքր կենտրոնում: Հաջորդ տարի այն կներառի ամբողջ մայրաքաղաքը: Հաջորդ փուլը կլինի ընդլայնումը մարզերում: Առաջինը 4G ցանցը հավանաբար կներդրվի Վանաձոր և Գյումրի քաղաքներում, հետո կանցնենք մնացած քաղաքներին ու գյուղերին` ինչպես արվեց երրորդ սերնդի ցանցի (3G) կառուցման ժամանակ:
Ներկայումս մենք ունենք երրորդ սերնդի գործող ավելի քան 540 բազային կայան, և այդ ցուցանիշով առաջատարն ենք Հայաստանում: Մեր նպատակն ու ռազմավարությունն է` չորրորդ սերնդի ցանցը հասցնել 3G-ի ցուցանիշներին` ռադիոծածկույթի ընդգրկման, հասանելիության և այլ առումներով: Այսօրվա դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի ամենաընդարձակ 3G ցանցը Հայաստանում` ներառելով երկրի բնակելի տարածքների շուրջ 94%-ը կամ Հայաստանի ավելի քան 650 քաղաքներ և գյուղեր:
Մենք ձգտում ենք չորրորդ սերնդի ցանցը (4G) գործարկել մինչև դեկտեմբերի սկիզբը: Առաջին փուլում կտրամադրվեն փորձարկման անվճար հնարավորություններ: Յուրաքանչյուր բաժանորդ կարող է անձամբ փորձարկել մեզ համար բոլորովին նոր տեխնոլոգիան, որը նորարարություն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Մեզ համար շատ կարևոր է բաժանորդներին հնարավորություն տալ փորձարկել 4G ցանցը` մինչև կոմերցիոն մեկնարկը շուկայում:
LTE-ն ունի մի շարք առանձնահատկություններ. աշխարհում հատուկենտ երկրներ կան, որտեղ այս համակարգը գործում է կոմերցիոն հիմունքներով: Պետք է հպարտությամբ նշեմ, որ Հայաստանը լինելու է ցանցը գործարկած պետությունների առաջին տասնյակում:
Մենք չենք սահմանափակվելու միայն փորձարկմամբ, ինչպես շատ օպերատորներ կանեին. որոշել ենք չորրորդ սերունդն անմիջապես մտցնել շուկա: Հետևաբար` կարող ենք ասել, որ մեր երկրի անունը միջազգային ասպարեզում կապի ոլորտում կհնչի ԱՄՆ-ի, Շվեդիայի, Նորվեգիայի և զարգացած այլ երկրների կողքին:
Ի դեպ, 2009-ի հուլիսին MTS-ի կողմից փորձնական ռեժիմով 4G ցանց գործարկվեց ԱՊՀ երկրներից Ուզբեկստանում: Սակայն, կրկնեմ` մենք 4G ցանցը գործարկելու ենք միանգամից կոմերցիոն հիմունքներով:
LTE-ն բացառապես որպես բարձր արագություն ապահովող տեխնոլոգիա ներկայացնելը այդքան էլ ճիշտ չէր լինի: Իհարկե, երրորդ սերնդի ցանցի հետ համեմատած` այն ապահովում է տասնապատիկ ավելի բարձր արագություն: Միևնույն ժամանակ, այսպես կոչված «հապաղումը» (latency) կիսով չափ նվազում է: Մատակարարների գնահատմամբ ներբեռնման դեպքում արագությունը կարող է հասնել մինչև 150 Մբիտ/վրկ արագության, իսկ վերբեռնման դեպքում`մինչև 50 Մբիտ/վրկ: Դրանք, ինչ խոսք, տեսական հնարավորություններն են: Իրականում արագությունը ներբեռնման համար կարող է տատանվել 10-50 Մբիտ/վրկ-ի, իսկ վերբեռնման համար` 5-10 Մբիտ/վրկ-ի սահմաններում: Ակնհայտ է, որ 4G-ն բացարձակ տարբեր է լինելու 3G-ի արագություններից և տեխնոլոգիաներից:
- Ի՞նչ ծավալի ներդրումներ են անհրաժեշտ 4G ցանցի կառուցման համար, որքա՞ն եք ներդրել և պիտի դեռ ներդնեք:
- 4G-ն ներդնելու վրա մենք աշխատանքային և ֆինանսական ռեսուրսներ չենք խնայում: Կարող եմ ասել, որ ներդրումների ամբողջ ծավալը 2 անգամ գերազանցելու է այն, ինչ նախատեսված է եղել 2010թ.-ի համար: Լինելով առաջատարը տարբեր հարթություններում `(բաժանորդների քանակով, բազային կայանների քանակով, ցանցի հզորությամբ, սպասարկման որակով և այլն) մենք չենք պատրաստվում զիջել մեր դիրքերը: Մենք պահելու ենք առաջատարի մեր դիրքը և այն ավելի ենք ամրապնդելու:
- Կարելի՞ է ասել, որ Հայաստանը որոշակի փորձադաշտ կլինի MTC խմբի համար` 4G ցանցի ներդրման և փորձարկման առումով:
- Այո, և ոչ միայն MTC խմբի, այլև մատակարարների համար: Նրանք միշտ հետևում են գործողությունների ընթացքին, փորձարկում, վերանայում, զարգացնում են տեխնոլոգիաները, սարքավորումներն ու ծրագրային ապահովումը:
- Ի՞նչ եք կարծում, բաժանորդները պատրա՞ստ են «մարսել» այս նոր տեխնոլոգիան. չէ՞ որ 3G ցանցն էլ բավականին նոր է: Բաժանորդների ո՞ր տոկոսը պատրաստ կլինի կիրառել նոր ցանցի հնարավորությունները:
- Առաջատարը նա է, ով մշտապես ձգտում է նորությունների և ներդնում է այդ նորությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկանում է տեսնել տեխնոլոգիապես հարուստ Հայաստան: Այսօր մենք ունենք երկրորդ սերնդի GSM ցանցը, որն օգտագործում է 900ՄՀց և 1800 ՄՀց հաճախականությունները և 3-րդ սերնդի ցանցը, որն օգտագործում է 2100ՄՀց հաճախականությունը: 4-րդ շերտը բոլորովին անկախ է նախորդներից, ունի բազմաթիվ հնարավորություններ և առանձնահատկություններ: Մեզ համար այս տեխնոլոգիան նոր է: Եվ այն փորձնական եղանակով շահագործելու մեր ցանկության պատճառներից մեկն էլ այն է, որ մենք ցանկանում ենք տեսնել, թե բաժանորդները որքանո՞վ են հետաքրքրված այս համակարգով: Ուզում եմ հիշեցնել, որ ի տարբերություն երրորդ սերնդի ցանցի այս տեխնոլոգիաներն արտասահմանում` միջազգային շուկայում, դեռ բավականաչափ տարածում չեն գտել: Առաջատարի մեր կարգավիճակը մեզ պարտավորեցնում է առաջարկել այդ տեխնոլոգիան, և թող բաժանորդն ինքը որոշի` արժե՞ այդ ծառայություններից օգտվել, թե` ոչ:
- 4G ցանցի գործարկումը ևս մեկ ապացույց է այն միտման, որ մրցակցությունը օպերատորների միջև ձայնային ծառայություններից տեղափոխվում է տվյալների փոխանցման, ինտերնետի դաշտ: Սա համաշխարհային միտում է: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում. կարելի՞ է ասել, որ ձայնային ծառայությունների շուկան գրեթե հագեցած է և աճի մեծ հեռանկար այլևս չունի:
- Ձայնային ծառայությունների շուկան, իսկապես, գրեթե հագեցած է: Թեև յուրաքանչյուր ընկերություն պետք է փորձի մի փոքր ավելացնել իր ձայնային ծառայությունների բազան: Հիմա պայքարը ծավալվում է տվյալների փոխանցման շուկայում, և աշխարհում արդեն շատ արագ զարգանում է այդ միտումը:
Համենայն դեպս, կարճաժամկետ կտրվածքում, ձայնային ծառայությունների տեսակարար կշիռը եկամտաբերության իմաստով ավելի մեծ կլինի, քան տվյալների փոխանցմանը: Հատկապես միջազգային շուկաներում իրականացվել են լուրջ ներդրումներ թանկարժեք սարքավորումների ձեռքբերման և ցանց կառուցելու վրա` տվյալների փոխանցման ծառայություների պահանջարկը բավարարելու նպատակով: Դա նշանակում է, որ տվյալների փոխանցման ծառայությունները կարճաժամկետ կտրվածքում այդքան էլ եկամտաբեր չեն. 1-5 տարվա ընթացքում տեխնոլոգիաները փոխվում են, և նոր ներդրումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում` ցանցը բոլորովին նոր սարքավորումներով համալրելու նպատակով: Անկախ պահանջվող ներդրումների ծավալից և պահանջվող ռեսուրսներից` տվյալների փոխանցման տեխնոլոգիաների ներդրումն ու ծառայությունների զարգացումը դրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ ռազմավարության հիմքում` ի նպաստ մեր բաժանորդների:
Աղբյուր
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Blackman (19.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ