Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Մի ժամանակ Բիլ Գեյթսն էլ էր ասում, որ 640Կբ ռամը ամեն ինչի ու բոլորի համար հերիք ա լինելու :
Փա՜ռք Բիլ Գեյթսին…

Ասում էր, լավ էր անում, բայց դա սրա հետ ինչ-որ կապ ունի՞:
Կոմպերը զարգանում են, էսօր մարդկանց պետք ա, որ ծրագիրը էս-էս ֆունկցիաները կատարի, վաղը պետք ա գալիս, որ նույն ծրագիրը 10 անգամ ավելի շատ ու բարդ ֆունկցիաներ կատարի: Էսօր խաղերի գրաֆիկան մի ձեւի ա, վաղը 10 անգամ լավ ու մանրամասն գրաֆիկա են անելու: Հետեւաբար ՌԱՄ-ը միշտ էլ մեծանալու ա: Էսքանը կոմպերի մասին, իսկ հեռախոսի հիմնական ֆունկցիան, որը խոսելն ա վաղուց ա բավարարվել GSM-ով: Տեսազանգն էլ, լրացուցիչ շքեղություն ա, բայց դա էլ ա բավարարվել 3G-ով: Է՞լ ինչ ա պետք, իներնե՞տ, լավ, նորմալ 3G-ի դեպքում կարելի ա մեծ արագություններ ապահովել, բայց դրա փոխարեն որոշվում ա 4G…

Իհարկե Վիվայի գործն ա, թող առաջինը ինքը լինի 4G-ի հարցում, որ հետո հանգիստ խղճով ասի «առաջինը մենք ենք սարքել» ու խաբած դուրս չգա, ինչպես 3G-ի դեպքում էր: