Երեւի ուզում էիր ասել` բոլոր սակագնային պլանների վրա չի տարածվում հա՞: Ստեղ էլ ա ոնց որ բոլոր զանգերի վրա, ուղղակի ակցիան մենակ էդ մի սակագնային պլանի համար ա:
Իսկ էդ «Սիրում եմ»-ը ըընդհանրապես սակագնային պլան չի, դա ծուղակ ա: Մի հատ կարդացեք դրա մասին ծանոթությունները.
«SMS փաթեթ», «Իմ աշխարհը», «Հեռազանգ», «Պրեմիում զանգ» և «Պրեմիում SMS» ծառայությունները չեն տրամադրվում «Սիրում եմ…» սակագնային պլանի բաժանորդներին:
«Սիրում եմ…» սակագնային պլանի բաժանորդները չեն կարող «Փողանցում» ծառայության միջոցով իրենց հաշվից գումար փոխանցել այլ կանխավճարային քարտի հաշվին:
Անցնել «Սիրում եմ…» սակագնային պլանից այլ սակագնային պլանների կամ հակառակը հնարավոր չէ:
«Սիրելի համարները» հնարավոր չէ օգտագործել ռոումինգում:

«Սիրելի համարների» ընդհանուր հաշվի առավելագույն թույլատրելի մնացորդը կազմում է 180000 դրամ:
«Սիրելի համարների» զույգը փոփոխման ենթակա չէ:
«Սիրելի համարների» ընդհանուր հաշվի առավելագույն թույլատրելի մնացորդը կազմում է 180000 դրամ:
«Սիրելի համարների» զույգը փոփոխման ենթակա չէ:
Չէի նկատել գիտե՞ս էդ բազմաթիվ չիկարելիները
մերսի որ աչքերս բացեցիր
բայց դե բոլոր օպերատորների մոտ էդ ծուղակները կան![]()
Վիվասել ՄՏՍ-ը էնքանովա դուրս գալիս, որ (չնայած թանկ գներին) գների իջեցում որ անում են, եղած տարիֆների վրա են անում (օրինակ մենք կամ մագնիս)... Այսինքն եթե բաժանորդ ես, ավտոմատ սկսում ես ավելի էժան խոսալ, ոչ թե Բիլայնի նման ստիպում են նոր տարիֆի անցնել (հետն էլ օրավարձ տալ կամ այլ համար վերցնել)։
Չնայած արդարության համար պետքա ասեմ, որ էսօր էլի Գրիգոր Լուսավորիչի մոտով էի անցնում, էլի հիշեցի ՄՏՍ-ի 1700 դրամանոց բլեֆ-ծառատունկը, որտեղ 3400 դրամս կերան![]()
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
ՎիվաՍելի ոչ մի խանութում հնարավոր չի գտնել էդ Սիրելի համարները: Ոչ մի վաճառող չգիտի, թե երբ կլինեն վաճառքում, եռապատկվելու մասին էլ միայն հեռուստացույցով են ակտիվ խոսում, դա ոչ ոք ոչ լսել ա, ոչ տեսել:
Ինչ սիրելի համարները մասին է խո՞սքը, ինչ որ ակիցիայա, թե >......![]()
Ասեմ քեզ, որ ինչ մտավ բոլոր քարտերի գրանցման մասին օրենքը, խանութներում քարտ վաճառելը դառավ անօրինական, նենց որ շատ նորմալ ա, որ խանություն քարտ չեն ծախում: Իսկ եթե ինչ-որ քարտ էլ անձնագրի պատճենով ծախում են, մեկ ա, անօրինական ա, որովհետեւ գնորդը անձամբ պետք ա պայմանագրի տակ ստորագրի:
Սակագնային թմրանյութ ա (պլան):
http://mts.am/index.php?lng=1&menu=1...s&newsID=16235
Հա... առավելությունների մասին... ես տենց էլ չհասկացա, թե Վիվան ինչ ֆոկուս արեց, նախ սկսեցին գովազդել գումարի եռապատկումը, հետո պարզվեց, որ դա միայն մեկ սակագնային պլանի համար ա, համ էլ պիտի նոր համար առնես, համ էլ էդ համարները խանութներում չկա, ոչ ոք չգիտի, թե երբ կլինեն, համ էլ հիմա իրենց սայթից հանել են եռապատկման մասին նախադասությունը... փաստորեն փոշմանել են ակցիայի համար?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ