ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010թ.-ին նախատեսում է ներդնել նոր` «Երկարաժամկետ էվոլյուցիայի» (LTE) տեխնոլոգիայի վրա հիմնված, չորրորդ սերնդի (4G) լայնաշերտ ծառայությունների մատուցում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հետևողական է բաժանորդների համար միջազգային չափանիշներին համապատասխան որակի սպասարկում ապահովելու գործում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի լայնաշերտ ծառայություններից օգտվողների թիվը շարունակում է աճել` ամեն ամիս արձանագրելով «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանից օգտվողների 40 տոկոս աճ: Լայնաշերտ ծառայություններից օգտվող բաժանորդները մի մասն են ՎիվաՍել-ՄՏՍ-ի տվյալների փոխանցման տարատեսակ ծառայություններից օգտվողների: Այսօրվա դրությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի GPRS, EDGE և UMTS/HSPA տեխնոլոգիաների հիման վրա տվյալների փոխանցման ծառայություններից օգտվում է 600 հազար մարդ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ավելի քան 2 միլիոն բաժանորդների մոտ 30 տոկոսը: Այս տարվա հունվարից սկսած, բաժանորդների այս խումբն աճել է 17 տոկոսով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների շուրջ 20 տոկոսն օգտվում է UMTS/HSPA տեխնոլոգիայի հիման վրա իրականացվող 3G ծառայություններից:
Ակնկալվում է, որ Հայաստանի ևս 47 քաղաքներում և խիտ բնակեցված գյուղական համայնքներում 3G ցանցի ներդրումից հետո, ծառայություններից օգտվողների թիվը շարունակելու է աճել` ավելի վաղ արդեն իսկ այն օգտագործող Երևանի, Վանաձորի և Գյումրիի հետ կազմելով Հայաստանի բնակեցված տարածքի 64.5 տոկոսը: 2.5G և 3G ծառայությունները հասանելի են նաև Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, այդ թվում կառամատույցներում, շարժասանդուղքներին և շարժման մեջ գտնվող գնացքի վագոններում:
Հավատարիմ մնալով «Վոդաֆոն» և «ՄՏՍ» ընկերությունների միջև ձեռք բերված ռազմավարական համագործակցության պայմանավորվածությանը, «Վոդաֆոնի» մասնագետներն իրականացնում են «ՄՏՍ»-ի բոլոր դուստր ձեռնարկությունների ընթացիկ աշխատանքի արդյունավետության մոնիթորինգ: «Վոդաֆոնի» փորձագետների կողմից անցկացված վերջին հետազոտությունների համաձայն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության արդյունավետությունը համապատասխանում է Արևմտյան Եվրոպայում ընդունված չափանիշներին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետամուտ է իր բաժանորդներին առավել հարազատ ու ընկալելի ներկայանալ իր ապրանքանիշով, ինչպես նաև մատուցել առավել համապարփակ նորարարական ծառայություններ:
Աղբյուրը նշում է, որ 2010-ին ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակելու է համագործակցությունը հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ` հավատարիմ մնալով տարեցտարի նորանոր ոլորտներ ընդգրկող Կորպորատիվ պատասխանատվության ռազմավարությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կորպորատիվ պատասխանատվության ծրագրերն ընդգրկում են մշակույթի, սպորտի, բնապահպանության և կրթական ոլորտները: Հավասարապես ուշադրության կենտրոնում են նաև երեխաները:
http://www.aysor.am/am/news/2009/12/25/viva/




Մեջբերել

Էջանիշներ