User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1479 հատից

Թեմա: ՎիվաՍել - MTS

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՎիվաՍել - MTS

    ՎիվաՍել-ՄՏՍ”-ը դիվերսիֆիկացնում է տվյալների փոխանցման կապուղիները

    Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը այսօր նոր պայմանագիր է ստորագրել GNC-Alfa մեծածախ ինտերնետ-պրովայդերի հետ, ինչը թույլ կտա օպերատորին դիվերսիֆիկացնել տվյալների փոխանցման կապուղիները:

    Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մամլո ծառայությունում, պայմանագրի շրջանակներում ընկերությունը GNC-Alfa-ից ձեռք կբերի Երեւանից մինչեւ հայ-վրացական սահման ձգվող օպտիկամանրաթելային մալուխ: Համակարգի այդ հատվածը կգործարկվի 2010 թվականին:


    Այս տարվա նոյեմբերի 17-ին “ՎիվաՍել-ՄՏՍ-ը” եւ GNC-Alfa-ն պայմանագիր էին ստորագրել, որով “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը հնարավորություն էր ստացել ցանց ստեղծել ամբողջ հանրապետության տարածքում եւ միանալ տվյալների փոխանցման միջազգային ցանցերին: Հարավում GNC-Alfa-ի մալուխը միակցված է Իրանի ընդարձակ օպտիկամանրաթելային մալուխային ցանցին եւ ելք է ապահովում դեպի համաշխարհային հեռահաղորդակցության ցանցերը:

    Միանալով միջազգային ցանցերին` “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը կարող է մեծացնել իր կապուղիների թողունակությունը` բաժանորդների շրջանում լայնաշերտ ինտերնետի ծառայությունների անընդհատ աճող պահանջարկը բավարարելու համար: Ըստ կանխատեսումների, 2010-ից 2013թթ. ընկած ժամանակահատվածում շարժական լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը Հայաստանում շեշտակի կաճի:

    Մինչ օրս “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը տվյալների փոխանցման իր կապուղիների թողունակությունն ավելացրել է շուրջ հինգ անգամ:
    Toki wa kane nari.
    Время - деньги

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ներսես_AM (23.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՎիվաՍել-ՄՏՍ 4G
    Հեղինակ՝ 0david0, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.12.2011, 00:35
  2. Գրառումներ: 17
    Վերջինը: 15.03.2010, 23:33
  3. Գրառումներ: 24
    Վերջինը: 22.11.2007, 10:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •