Սա, փաստորեն համարժեք է Բիլայնի «Սիրելի համարներ» ծառայությանը, եւ նրա նկատմամբ ունի.
Առավելություններ.
1. Բիլայնի մոտ 2 հատ համար է հնարավոր ավելացնել («Քեզ համար - էքսկլյուզիվում»` 1), իսկ Վիվայի մոտ` 3:
2. Կարելի է նաեւ 1 հատ ԱՊՀ երկրների համար մտցնել ու խոսել 42 դրամով:
Թերություններ.
1. Չնայած նրան, որ միջին հաշվով Վիվայինը ավելի էժան է (Վիվա - 1 ժամը` 200 դրամ, Բիլայն - 1 ժամը` 240 դրամ), բայց ձեռնտու չի լինի, որովհետեւ մարդ բացի երկար խոսելուց նաեւ կարճ էլ է խոսում: Եթե հաշվենք, որ մարդը 50% դեպքում խոսում է շատ երկար, եւ 50% էլ` 2 րոպեից քիչ, ապա Վիվայով միջինը ստացվում ա րոպեն 6,66 դրամ, իսկ Բիլայնով մնում ա 4 դրամ:
2. Կա սակագնային պլանների սահմանափակում:
3. Ցուցակի համարները փոխելն արժի
Վիվա - 200 դրամ
Բիլայն - 150 դրամ
Մի բան էլ.
Մգացրած հատվածը ակնհայտ սուտ ա, որովհետեւ եթե 12-րդ րոպեն արժի 2 դրամ, ապա 13-րդ ու 14-րդը` 10 դրամ:
Էջանիշներ