Ուրեմն սենց, նայի. Ընդհանրապես համեմատելուց իրար կողք են դնում երկու փաթեթ, այլ ոչ թե մի օպերատորի մի փաթեթ ու մյուս օպերատորի տարբեր փաթեթներից խառը գներ:
Եթե ուզում ես 18 դրամանոց օդնօյի մասին գրեմ, պրոբլեմ չկա.
ՓԱԹԵԹ 18+
Խմբի նեսում - 8 դր/ր
Ցանցում - 48 դր/ր
Այլ ցանցեր - 68 դր/ր
wap.odnoklassniki.ru - 18 դր/ՄԲ
Այլ կայքեր - 77 դր/ՄԲ
Բայց հենց սաղ հարցը էն ա, որ Վիվայի էդ լավ-լավ գները մի փաթեթի մեջ չեն: Ես չեմ ասել, թե 130-ից էժան չունի, բայց գնա նայի, թե էն 130-ից էժան դեպքերում ներցանցային ու արտացանց զանգերը ինչ արժեն: Մի խոսքով եթե ուզում ես ցույց տալ, որ Վիվայի որեւէ փաթեթ ավելի ձեռնտու ա քան Բիլայնի Էքսկլյուզիվը, ապա ոչ թե միայն ինտերնետի կամ եսիմինչի գները ասա, այլ ամբողջական դիր համեմատի:
Հ1-ի առումով էլ ասեմ. հեռախոսը նախ դիտարկում ենք որպես խոսելու գործիք, հետո այլ բաների, եւ բացի այդ, թող Հ1-ը ինձ փող տա, որ ես իրան նայեմ: Բան չունեմ ասելու, Վիվա առաջինն ա սկսել բջջային հեռուստատեսությունը, բայց նորից եմ ասում, մենք հաշվում ենք, թե որ օպերատորի որ փաթեթով ա խոսելը ավելի հարմար ու շահավետ, ընդ որում խոսելը ոչ միայն ցանցի կամ փաթեթի ներսում, այլ միջինացված: Կարելի ա ինտերնետն էլ չհաշվել, մեկ ա Բիլայնը մնում ա ձեռնտու:
Նորից նույն բանը: Գայլ, կարող ա՞ ֆորումում ինչ-որ մեկին հատուկ թղթով, պեչատով բանով թույլատրված ա արտահայտվել, իսկ մեկ ուրիշին` ոչ:





Մեջբերել

Էջանիշներ