Գոյություն ունի ազդանշանի ուժգնություն, ու տվյալ հաճախականությամբ փոխանցվող ինֆորմացիայի էֆեկտիվություն(ինֆորմացիոն շերտ) հասկացություններ: Ինչքան բարձր է հաճախականությունը, այքան ավելի մեծ շերտով ինֆորմացիա է հնարավոր նրանով փոխանցել(մուլտիպլեկսացիայի, դուպլեքսային հաճախականության շեղման, խուճուճ մոդուլացիաների շնորհիվ): Դրա համար էլ 3G ցանցերում այդքան մեծ է ինֆորմացիայի փոխանցման արագությունը:
Ինքան բարձր է հաճախականությունը, այնքան ավելի թույլ է նրա թափանցելիությունը և ճառագայթման հզորությունը: Այսինքն 3 -րդ սերնդի կայանների ճառագայթման ուժգնությունը շատ անգամներ ավելի թույլ են, քան 2-րդ սերնդինը: Նույնն էլ հեռախոսից ճառագայթվող հզորության մասին կարելի է ասել: Նույնիսկ GSM 900 հեռախոսների ու GSM 1800 հեռախոսների ճառագայթվող հզորության մեջ կրկնակի տարբերություն կա: 2 Վատ -ը ընդեմ 1 Վատ -ի:
Բայց դա չի նշանակում, որ բարձր հաճախականությունների դեպքում պետք է ամեն ինչ վատ աշխատի, կամ թույլ ազդանշան ունենաք: Բարձր հաճախականությունների դեպքում ճառագայթվող յուրաքանչյուր միավոր հզորություն ապահովում է բազմակի անգամ շատ էֆեկտիվ տվյալների փոանցման շերտի ստաբիլություն, քան ցածրի դեպքում:
Պարզապես աշխատող ցանցի դեպքում բարձր հաճախականությունների անցնելը պահանջում է ցանցի կորդինալ վերափոխում, որը ուղեկցվում է տեղ-տեղ լռության գոտիների հայտնվելով, որոնք էլ ժամանակի ընթացքում վերականգնում են:
Էջանիշներ