«ՄՏՍ Կոնեկտ» կանխավճարային
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է տվյալների փոխանցման համար նախատեսված «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանի կանխավճարային տարբերակը:
Քարտը ներառում է.
2000 դրամի սկզբնական հաշվեկշիռ
500 ՄԲ ծավալով տվյալներ ուղարկելու և ստանալու հնարավորություն
180 օր վավերականության ժամկետ
15 օր հավելյալ ժամկետ
180 օր վերալիցքավորման ժամկետ
Փաթեթի արժեքն է 5000 դրամ:
Ինտերնետի սակագներ
Ցերեկային ժամեր Գիշերային ժամեր
Բոլոր կայքերը 20 5
SMS
Տեղական 20 20
Միջազգային 20 20
Բացի այդ, այժմ «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանի ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային տարբերակների բաժանորդները կարող են ձեռք բերել ինտերնետ-փաթեթներ, որոնք առաջարկում են Ինտերնետի առավել մատչելի սակագներ:
Փաթեթի չափ Փաթեթի արժեք
(դրամ)
1ԳԲ 6000
2.5 ԳԲ 10000
5 ԳԲ 15000
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Բոլոր փաթեթների համար վավերականության ժամկետը 30 օր է: Այս ընթացքում չօգտագործված ՄԲ-երը հաջորդ ամիս չեն փոխանցվում:
«ՄՏՍ Կոնեկտի» բաժանորդները կարող են ձեռք բերել ինտերնետ-փաթեթ, վերալիցքավորել հաշիվն ու տեղեկատվություն ստանալ իրենց հաշվի մասին cabinet.vivacell.am կայքի միջոցով: Կայքից օգտվելիս «ՄՏՍ Կոնեկտի» բաժանորդներից Ինտերնետի վճար չի գանձվում:
Քարտը կարելի է վերալիցքավորել նաև.
Առցանց` ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքից
Էլեկտրոնային վճարման մեքենաների միջոցով
Այլ կանխավճարային հեռախոսահամարից
Մի շարք վաճառակետերից` «Լիցք» ծառայության միջոցով
Սակագնային պլանից օգտվելիս տվյալների փոխանցման առավելագույն արագությունն է 1 Մբիթ/վրկ:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք 111:




Մեջբերել

Էջանիշներ