Բայց չի կարելի մոռանալ, որ ձեր բերած՝ Կանադայի կամ Նյու-Յորքի և նման դեպքերում այդ մարդիկ ապահովագրված են եղել բնական կամ ոչ բնական աղետներից հասցված վնասի համար, ինչը նշանակում է, որ փոխհատուցում պետք է ամեն դեպքում լիներ: Իսկ ո՞վ է ապահովագրում իր տան ապրանքները և տունը նույնպես՝ որպես շինություն, Հայաստանում: Շատ քչերը:
Սակայն Հայաստանում դա նույնպես հնարավոր է, բայց ոչ պարտադիր, և շատ քչերն են, ով հնարավորություն ունի տարեկան որոշակի գումար մուծել ապահովագրության համար:
Օրինակ, Եվրոպայում որոշ ապահովագրություններ պարտադիր են՝
- Լիարժեք քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն (իհարկե ոչ միայն քաղաքացիներն են ապահովագրվում, այլ պարտադիր բոլոր նրանք, ովքեր բնակվում են կամ աշխատում կամ բիզնեսով զբաղվում տվյալ երկրում. երբեմն մարդիկ չգիտեն, որ այս ապահովագրությունն ունեն, որովհետև այն կարող է ընդգրկված լինել մեկ այլ ապահովագրության հետ՝ մեկ փաթեթով: Այս ապահովագրության տեսակի «Լիարժեք»-ը պարտադիր չէ): (տարեկան մոտ 1000 եվրոյից սկսած)
- Հրդեհ (և Ընտանեկան ապահովագրություն, երբեմն մեկ փաթեթով) (տարեկան 100 եվրոից սկսած, կարող է նաև օրինակ 700 եվրո կազմել կավ ավելի բարձր՝ կախված ընտանիքի անդամների քանակից և շինության մեծությունից ու պարունակության արժեքի չափից): Ես մուծում եմ 100 եվրո տարեկան:
- Ավտոմեքենա վարելու համար նույնպես պարտադիր է ունենալ ապահովագրություն (քաղաքացիական ապահովագրության տեսակ է՝ մի մասն է) (տարեկան 250-եվրոից սկսած՝ կախված մեքենայի տեսակից, արտադրության թվից, շարժիչի հզորությունից, վարրորդի վարրորդական փորձից և բնակության վայրից՝ առավել մարդաշատ քաղաքներում գումարն ավելի բարձր է կազմում): Պետք չէ զարմանալ, եթե 4 լիտր տարողությամբ շարժիչով նոր ավտոմեքենայի համար նոր (անփորձ) վարրորդին ստիպեն մուծել 10000 եվրո տարեկան: Ես մուծում եմ 400 եվրո տարեկան:
- Աշխատանքային պայմանագրի մեջ ընդգրկված է նաև պարտադիր տարբեր տեսակի վթարների ապահովագրություն, հոսպիտալիզացման ապահովագրություն (որոշ մարդիկ այն խառնում են բժշկական ապահովագրության հետ, բայց վերջինս պարտադիր չէ), սոց. ապահովագրություն և քաղաքացիական ապահովագրություն: (Այս փաթեթի ընդհանուր գումարը նվազեցվում է միանգամից աշխատավարձից) :
- Եկամուտների ապահովագրություն (պարտադիր է, եթե պատրաստվում ես վարկ վերցնել բանկից՝ կլինի դա հիպոտեկային, թե այլ ցանկացած նպատակով) - մոտ 1000-1500 եվրո տարեկան:
- Կյանքի ապահովագրություն (պարտադիր է նույն դեպքերում, ինչ եկամուտների ապահովագրության համար) (500-1000 եվրո տարեկան):
- Անհատ ձեռներեցները նույնպես պետք է ապահովագրության փաթեթ վերցնեն, որի մեջ ամենամեծ բաժինը կազմում է քաղ, պատասխանատվության ապահովագրությունը:
Ես էլ 4000 եվրո գումար եմ ստացել, երբ հարևանի ավտոտնակն այրվելիս իմ ավտոտնակի տանիքն էլ էր վնասվել: Եթե ապահովագրված չլինեի, չէի ստանա:
Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մարդու իրավունքների ոտնահարումը Հայաստանում այս հարցում կապ չունի: Հայաստանում նույնպես գործում են ապահովագրական ընկերություններ, բայց չեմ կարծում, որ վերը նշված ապահովագրության տեսակները Հայաստանում օրինապես պարտադիր դարձնելը հավանության կարժանանա ժողովրդի կողմից և չեմ կարծում, որ այդ դեպքում նույնպես մարդիկ չեն կանգնի ու ասեն, որ մեկ էլ այդ կերպ են իրավունքները ոտնահարվում, և որ իրենց պետությունը «թալանում է»: Ասածս այն է, որ այս դեպքում մարդն ինքն է իր իրավունքները «ապահովագրում»:
Էջանիշներ