User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1479 հատից

Թեմա: ՎիվաՍել - MTS

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՎիվաՍել - MTS

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ լավ լուն ուղտ մի սարքի: Նույնիսկ Նյու-Յորքի պես քաղաքում գլոբալ հոսանքազրկում ա եղել: Փոխհատուցում, ժողովրդի կարեկցանք…
    էս պահին ժողովուրդը էնքան բաներից ա զրկված, էնքան իրավունքներ են որտնահարում, էնքան բան նորմալ չի/հոսանքազրկումներ, ջրազրկումներ և այլն…/ էդ ֆոնի վրա մեր երկու բջջային օպերատորներն էլ իդեալական են աշխատում:
    Իրոք, համաձայն եմ, ամենաիդեալականը զատո մեր բջջային կապն ա։

    Թող մոդերներն ինձ ներեն այս օֆթոփի համար, կամ էլ չնեչեն։Մի բան հիշեցի, Կանադայում մի քանի տարի առաջ ինչ-ով բնական աղետի պատճառով (կարծեմ` փոթորիկ) շատ մարդիկ հոսանքազրկվել էին։ Այնտեղ ապրող բարեկամներս էին պատմում, թե ինչպես է պետությունը հատ-հատ ամեն ինչի համար փոխհատուցել, մինչեւ իսկ մարդիկ հաշվել են իրենց սառնարաններում փչացած ապրանքի չափը, ու պետությունը դա փոխհատուցել է։ Չեմ կարծում, որ Նյու-Յորքում մարդկանց իրավունքները պակաս պաշտպանված են։

  2. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    MTS

    Լիցք` արագ և հարմար վերալիցքավորում

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է առաջարկելու իր բոլոր կանխավճարային բաժանորդներին հաշվի վերալիցքավորման նոր, արագ և հարմար եղանակ` Լիցք: Պարզապես այցելեք համապատասխան վաճառակետ և վերալիցքավորման գումարը վճարելուց անմիջապես հետո Ձեր հաշիվը կվերալիցքավորեն հենց այդ գումարի չափով, իսկ Դուք կստանաք տեղեկացնող հաղորդագրություն:

    Ի տարբերություն քարտերի միջոցով վերալիցքավորման, այս կերպ Դուք կարող եք վերալիցքավորել հաշիվը Ձեր իսկ նախընտրած գումարի չափով: Սկզբնական փուլում Լիցք հնարավոր է կատարել 911 ցանցի դեղատներում, Nokia-ի խանութ-սրահներում և թերթի կրպակներում: Վաճառակետերի ցանկը շարունակաբար ընդլայնվելու է ողջ Հայաստանի տարածքում:

    Աղբյուր` www.mts.am
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 25.05.2009, 11:00:

  3. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի MTS

    Նվեր Հայաստան ժամանող ուղեւորներին
    Ուրախ ենք տեղեկացնել, որ ս.թ. մայիսի 22-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնում է համատեղ ակցիա Արմավիա ավիաընկերության հետ:

    Արմավիայի չվերթով Հայաստան ժամանած ցանկացած ուղեւոր ժամանումից հետո երեսուն օրվա ընթացքում կարող է մոտենալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած սպասարկման կենտրոն, նշել, որ օգտվել է Արմավիայի ծառայություններից և ստանալ նվեր` կանխավճարային քարտ: Քարտը ստանալիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր:


    Աղբյուր` mts.am

    Լավ ձեւ է «2 միլիոն միավորված հայերի» թիվը 3, 4, 5 միլիոն դարձնելու համար...

  4. #4
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. MTS

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ձեւ է «2 միլիոն միավորված հայերի» թիվը 3, 4, 5 միլիոն դարձնելու համար...
    Ռամշ, թող Արմենթելն էլ անի, իրա բաժանորդների բազան ավելացնի, ի՞նչ պրոբլեմ կա:
    Ռուսաստանում օրինակ բաժանորդների թափնցելիության աստիճանը վաղուց անցելա 100 տոկոսի շեմը, Հայաստանում էլ ա դա լինելու:

  5. #5
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. MTS

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշ, թող Արմենթելն էլ անի, իրա բաժանորդների բազան ավելացնի, ի՞նչ պրոբլեմ կա:
    Ռուսաստանում օրինակ բաժանորդների թափնցելիության աստիճանը վաղուց անցելա 100 տոկոսի շեմը, Հայաստանում էլ ա դա լինելու:
    Նորթոն, ինձ թվում է 500 դրամը («Խոսի՛ր» փաթեթը) կամ 900 դրամը այն գումարը չի, որ մարդը խնայի կամ չկարողանա վճարել մեկ SIM քարտի համար, որի մեջ համարյա նույնքան էլ խոսելու փող կա (համապատասխանաբար` 400 եւ 800 դրամ)։ Բացի այդ` ո՞վ ինչ կշահի, եթե Վիվան, կամ Բիլայնը ձեւականորեն շատացնեն իրենց բաժանորդներին։ Համենայն դեպս` ժողովուրդը ոչինչ չի շահի։ Դա ավելի շատ արվում է գովազդի համար` որ հետո ասեն «6 միլիոն հայ արդեն միավորվել է մեկ բանի շուրջ»։

    Ճիշտ հասկացեք, այս ակցիայի դեմ ոչինչ չունեմ, ընդհակառակը, լավ եմ վերաբերվում, միայն թե դեմ եմ նրան, որ հետո հեռուստացույցով սուտ է հնչում։

  6. #6
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. MTS

    Նույն ձևով Ռուսատանում օպերատորներից մեկը վաճառում է սիմ քարտ կարծեմ 1 կոպեկով՝ այսինք ձրի:
    Իսկ քեզ թվումա էդ համարների բազան ինչի՞ համար է, պարզա չէ վաճառելու:Ընկերություններին հարկավորա վաճառել, որքան հնարավոր է շատ քարտ, որոնցից շատերը հետագայում կարող են դառնալ մշտական բաժանորդ:
    ավելացնեմ, որ եթե կարող է թող մրցակից ընկերությունն էլ վաճառքի լավ տեմպեր ապահովի և գոնե ֆիքսի 1մլն. բաժանորդ: Նշեմ , որի ինչքան շատ քարտ վաճառի, այնքան մեծա են շանսերը, որ մշատական բաժնորդային բազան կավելանա:
    Վերջին խմբագրող՝ Norton: 27.05.2009, 11:13:

  7. #7
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. MTS

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն ձևով Ռուսատանում օպերատորներից մեկը վաճառում է սիմ քարտ կարծեմ 1 կոպեկով՝ այսինք ձրի:
    Իսկ քեզ թվումա էդ համարների բազան ինչի՞ համար է, պարզա չէ վաճառելու:Ընկերություններին հարկավորա վաճառել, որքան հնարավոր է շատ քարտ, որոնցից շատերը հետագայում կարող են դառնալ մշտական բաժանորդ:
    ավելացնեմ, որ եթե կարող է թող մրցակից ընկերությունն էլ վաճառքի լավ տեմպեր ապահովի և գոնե ֆիքսի 1մլն. բաժանորդ: Նշեմ , որի ինչքան շատ քարտ վաճառի, այնքան մեծա են շանսերը, որ մշատական բաժնորդային բազան կավելանա:
    Համարների բազան նաեւ նրա համար է, որ մարդ գնա ու իր ուզած համարը ընտրի, կամ գոնե լայն ընտրություն ունենա։

    ՀԳ. Նորթոն, դու հավատո՞ւմ ես, որ ՎիվաՍել ՄՏՍ-ը հիմա 1.5 միլիոն բաժանորդ ունի (էլ չասեմ 2 մլն)։ Ես չեմ հավատում։ Գուցե ունի 2 մլն ակտիվացծված համար, բայց կան մարդիկ, որ մեկ համարից ավելի ունեն։ Ահա դրա վառ օրինակ։ Ու հաշվի առ, որ ամեն համար, թեկուզ եթե չի օգտագործվում, պահպանվում է 6 ամիս։ Այսինքն` եթե իրոք ուզում ենք իմանալ, թե այսօր ՎիվաՍելը քանի բաժանորդ ունի, ապա պետք է դրա համար առմվազն 6 ամիս սպասել։

  8. #8
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. MTS

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ձեւ է «2 միլիոն միավորված հայերի» թիվը 3, 4, 5 միլիոն դարձնելու համար...
    Ցեխաջուրը ձեռիդ պատրաստ կանգնած ես չէ՞: Մոռացար որ մի քանի ամիս առաջ, հերթով բոլորին տուն էիք զանգում սիմ քարտեր առաջարկում: Ու հետո շեշտակի բաժանորդների աճ արձանագրում: Շուտ ես մոռանում, ինչ քեզ ձեռք չի տալիս…

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (27.05.2009), Սամվել (30.05.2009)

  10. #9
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. MTS

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոռացար որ մի քանի ամիս առաջ, հերթով բոլորին տուն էիք զանգում սիմ քարտեր առաջարկում:
    Քանի որ գրառումդ չջնջեցին, ապա պատասխանեմ։

    Փաստ ունե՞ս, որ ես ինչ-որ մեկին զանգել քարտ եմ առաջարկել։ Իհարկե ո՛չ։
    Դե ուրեմն նման բան կգրես, երբ փաստ կունենաս (ինչը տվյալ պարագայում երբեք չես ունենա)։ Իսկ այժմ հայցում եմ քո կողմից ավելի կոռեկտ գրառումներ...

    Հարգանքներով...

  11. #10
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. MTS

    Զատո ՎիվաՍելլի սպասարկամ կետերում սպասարկումը էնքան բարձր մակարդակի ա, որ մտնում ես վճարում անելու՝ շուտ վազելով մոտենում են, բացատրում որտեղ ինչի վրա պետք ա սեղմել, որ չեկ տպվի, որ պատուհանի մոտ մոտենալ, ինչ ասել, ոնց վճարել: Ժպտում են, բարի օր են մաղթում ու ճանապարհում: Եթե երեխու հետ ես մտել, երեխուն կանֆետ բան են տալիս Մանրուք ա, բայց հաճելի ա:

    Դրանից ավել մնում ա եթե կրծքկեր երեխու հետ մտնես, երեխեն լացի՝ մեկը վազելով գա կուրծք տա: ճմրթված շալվարով հաճախորդների շալվարը շուտ հանել տան արդուկեն, նորից հագցնեն: Դրանից լավ նմում ա մեջքիդ են ձեռը չհասնող տեղը քոր գալուց՝ իրանք քորեն:
    էսպես չի մնա

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Janita Hero (31.05.2009), Հայկօ (29.05.2009), Ռուֆուս (29.05.2009), Սամվել (30.05.2009)

  13. #11
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. MTS

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրանից ավել մնում ա եթե կրծքկեր երեխու հետ մտնես, երեխեն լացի՝ մեկը վազելով գա կուրծք տա: ճմրթված շալվարով հաճախորդների շալվարը շուտ հանել տան արդուկեն, նորից հագցնեն: Դրանից լավ նմում ա մեջքիդ են ձեռը չհասնող տեղը քոր գալուց՝ իրանք քորեն:
    Կամ որ մոտդ փող չկա, հենց իրենք էլ քո տեղը վճարեն:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (29.05.2009)

  15. #12
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՎիվաՍել - MTS

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրոք, համաձայն եմ, ամենաիդեալականը զատո մեր բջջային կապն ա։

    Թող մոդերներն ինձ ներեն այս օֆթոփի համար, կամ էլ չնեչեն։Մի բան հիշեցի, Կանադայում մի քանի տարի առաջ ինչ-ով բնական աղետի պատճառով (կարծեմ` փոթորիկ) շատ մարդիկ հոսանքազրկվել էին։ Այնտեղ ապրող բարեկամներս էին պատմում, թե ինչպես է պետությունը հատ-հատ ամեն ինչի համար փոխհատուցել, մինչեւ իսկ մարդիկ հաշվել են իրենց սառնարաններում փչացած ապրանքի չափը, ու պետությունը դա փոխհատուցել է։ Չեմ կարծում, որ Նյու-Յորքում մարդկանց իրավունքները պակաս պաշտպանված են։


    Բայց չի կարելի մոռանալ, որ ձեր բերած՝ Կանադայի կամ Նյու-Յորքի և նման դեպքերում այդ մարդիկ ապահովագրված են եղել բնական կամ ոչ բնական աղետներից հասցված վնասի համար, ինչը նշանակում է, որ փոխհատուցում պետք է ամեն դեպքում լիներ: Իսկ ո՞վ է ապահովագրում իր տան ապրանքները և տունը նույնպես՝ որպես շինություն, Հայաստանում: Շատ քչերը:
    Սակայն Հայաստանում դա նույնպես հնարավոր է, բայց ոչ պարտադիր, և շատ քչերն են, ով հնարավորություն ունի տարեկան որոշակի գումար մուծել ապահովագրության համար:

    Օրինակ, Եվրոպայում որոշ ապահովագրություններ պարտադիր են՝
    - Լիարժեք քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն (իհարկե ոչ միայն քաղաքացիներն են ապահովագրվում, այլ պարտադիր բոլոր նրանք, ովքեր բնակվում են կամ աշխատում կամ բիզնեսով զբաղվում տվյալ երկրում. երբեմն մարդիկ չգիտեն, որ այս ապահովագրությունն ունեն, որովհետև այն կարող է ընդգրկված լինել մեկ այլ ապահովագրության հետ՝ մեկ փաթեթով: Այս ապահովագրության տեսակի «Լիարժեք»-ը պարտադիր չէ): (տարեկան մոտ 1000 եվրոյից սկսած)

    - ՀրդեհԸնտանեկան ապահովագրություն, երբեմն մեկ փաթեթով) (տարեկան 100 եվրոից սկսած, կարող է նաև օրինակ 700 եվրո կազմել կավ ավելի բարձր՝ կախված ընտանիքի անդամների քանակից և շինության մեծությունից ու պարունակության արժեքի չափից): Ես մուծում եմ 100 եվրո տարեկան:

    - Ավտոմեքենա վարելու համար նույնպես պարտադիր է ունենալ ապահովագրություն (քաղաքացիական ապահովագրության տեսակ է՝ մի մասն է) (տարեկան 250-եվրոից սկսած՝ կախված մեքենայի տեսակից, արտադրության թվից, շարժիչի հզորությունից, վարրորդի վարրորդական փորձից և բնակության վայրից՝ առավել մարդաշատ քաղաքներում գումարն ավելի բարձր է կազմում): Պետք չէ զարմանալ, եթե 4 լիտր տարողությամբ շարժիչով նոր ավտոմեքենայի համար նոր (անփորձ) վարրորդին ստիպեն մուծել 10000 եվրո տարեկան: Ես մուծում եմ 400 եվրո տարեկան:

    - Աշխատանքային պայմանագրի մեջ ընդգրկված է նաև պարտադիր տարբեր տեսակի վթարների ապահովագրություն, հոսպիտալիզացման ապահովագրություն (որոշ մարդիկ այն խառնում են բժշկական ապահովագրության հետ, բայց վերջինս պարտադիր չէ), սոց. ապահովագրություն և քաղաքացիական ապահովագրություն: (Այս փաթեթի ընդհանուր գումարը նվազեցվում է միանգամից աշխատավարձից) :

    - Եկամուտների ապահովագրություն (պարտադիր է, եթե պատրաստվում ես վարկ վերցնել բանկից՝ կլինի դա հիպոտեկային, թե այլ ցանկացած նպատակով) - մոտ 1000-1500 եվրո տարեկան:

    - Կյանքի ապահովագրություն (պարտադիր է նույն դեպքերում, ինչ եկամուտների ապահովագրության համար) (500-1000 եվրո տարեկան):

    - Անհատ ձեռներեցները նույնպես պետք է ապահովագրության փաթեթ վերցնեն, որի մեջ ամենամեծ բաժինը կազմում է քաղ, պատասխանատվության ապահովագրությունը:

    Ես էլ 4000 եվրո գումար եմ ստացել, երբ հարևանի ավտոտնակն այրվելիս իմ ավտոտնակի տանիքն էլ էր վնասվել: Եթե ապահովագրված չլինեի, չէի ստանա:

    Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մարդու իրավունքների ոտնահարումը Հայաստանում այս հարցում կապ չունի: Հայաստանում նույնպես գործում են ապահովագրական ընկերություններ, բայց չեմ կարծում, որ վերը նշված ապահովագրության տեսակները Հայաստանում օրինապես պարտադիր դարձնելը հավանության կարժանանա ժողովրդի կողմից և չեմ կարծում, որ այդ դեպքում նույնպես մարդիկ չեն կանգնի ու ասեն, որ մեկ էլ այդ կերպ են իրավունքները ոտնահարվում, և որ իրենց պետությունը «թալանում է»: Ասածս այն է, որ այս դեպքում մարդն ինքն է իր իրավունքները «ապահովագրում»:
    Վերջին խմբագրող՝ Hay_XY: 27.05.2009, 12:14:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՎիվաՍել-ՄՏՍ 4G
    Հեղինակ՝ 0david0, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.12.2011, 00:35
  2. Գրառումներ: 17
    Վերջինը: 15.03.2010, 23:33
  3. Գրառումներ: 24
    Վերջինը: 22.11.2007, 10:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •