artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Rammstein (30.04.2009)
Երևի ինչ որ գլոբալ վփար են ունեցել: Նորմալ ա: Վայրկյանում գումար են աշխատում, հո ինադու իրանց չե՞ն զրկել էդ հաճույքից: Տեխնիկայա փչանալ էլ կա:
էսպես չի մնա
Ակնհայտ ա Էլմո ջան, ցանկացած օպերատոր էլ կուզեր, որ միշտ աշխատի անխափան, փոքր բեռնվածությամբ, մեծ եկամուտով։ Բայց դե տվյալ դեպքում կարծում եմ ոչ այնքան օպերատորին պետք ա կարեկցել, այլ ժողովրդին, որի մեծամասնությունը այսօր ամենաթեժ ժամերնի զրկված էր հաղորդակցումից։
Ուղղակի մեր երկրի կառուցվածքն ա էնպիսին, որ նման հարցերին մատների արանքով ա նայվում։ Նորմալ երկրում օպերատորից կպահանջեին, որ ժողովրդի վնասը փոխ հատուցի։ Չեմ ուզում կոնկրետանալ Վիվայի վրա։ Կարծում եմ թե՛ Վիվան, թե՛ Բիլայնը մեր երկրի պայմաններում կյանքում չեն փոխհատուցի նման «չնչին» վնասները։![]()
Լավ լավ լուն ուղտ մի սարքի: Նույնիսկ Նյու-Յորքի պես քաղաքում գլոբալ հոսանքազրկում ա եղել: Փոխհատուցում, ժողովրդի կարեկցանք…
էս պահին ժողովուրդը էնքան բաներից ա զրկված, էնքան իրավունքներ են որտնահարում, էնքան բան նորմալ չի/հոսանքազրկումներ, ջրազրկումներ և այլն…/ էդ ֆոնի վրա մեր երկու բջջային օպերատորներն էլ իդեալական են աշխատում:
էսպես չի մնա
Hay_XY (27.05.2009)
Իրոք, համաձայն եմ, ամենաիդեալականը զատո մեր բջջային կապն ա։
Թող մոդերներն ինձ ներեն այս օֆթոփի համար, կամ էլ չնեչեն։Մի բան հիշեցի, Կանադայում մի քանի տարի առաջ ինչ-ով բնական աղետի պատճառով (կարծեմ` փոթորիկ) շատ մարդիկ հոսանքազրկվել էին։ Այնտեղ ապրող բարեկամներս էին պատմում, թե ինչպես է պետությունը հատ-հատ ամեն ինչի համար փոխհատուցել, մինչեւ իսկ մարդիկ հաշվել են իրենց սառնարաններում փչացած ապրանքի չափը, ու պետությունը դա փոխհատուցել է։ Չեմ կարծում, որ Նյու-Յորքում մարդկանց իրավունքները պակաս պաշտպանված են։![]()
Լիցք` արագ և հարմար վերալիցքավորում
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է առաջարկելու իր բոլոր կանխավճարային բաժանորդներին հաշվի վերալիցքավորման նոր, արագ և հարմար եղանակ` Լիցք: Պարզապես այցելեք համապատասխան վաճառակետ և վերալիցքավորման գումարը վճարելուց անմիջապես հետո Ձեր հաշիվը կվերալիցքավորեն հենց այդ գումարի չափով, իսկ Դուք կստանաք տեղեկացնող հաղորդագրություն:
Ի տարբերություն քարտերի միջոցով վերալիցքավորման, այս կերպ Դուք կարող եք վերալիցքավորել հաշիվը Ձեր իսկ նախընտրած գումարի չափով: Սկզբնական փուլում Լիցք հնարավոր է կատարել 911 ցանցի դեղատներում, Nokia-ի խանութ-սրահներում և թերթի կրպակներում: Վաճառակետերի ցանկը շարունակաբար ընդլայնվելու է ողջ Հայաստանի տարածքում:
Աղբյուր` www.mts.am
Բայց չի կարելի մոռանալ, որ ձեր բերած՝ Կանադայի կամ Նյու-Յորքի և նման դեպքերում այդ մարդիկ ապահովագրված են եղել բնական կամ ոչ բնական աղետներից հասցված վնասի համար, ինչը նշանակում է, որ փոխհատուցում պետք է ամեն դեպքում լիներ: Իսկ ո՞վ է ապահովագրում իր տան ապրանքները և տունը նույնպես՝ որպես շինություն, Հայաստանում: Շատ քչերը:
Սակայն Հայաստանում դա նույնպես հնարավոր է, բայց ոչ պարտադիր, և շատ քչերն են, ով հնարավորություն ունի տարեկան որոշակի գումար մուծել ապահովագրության համար:
Օրինակ, Եվրոպայում որոշ ապահովագրություններ պարտադիր են՝
- Լիարժեք քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն (իհարկե ոչ միայն քաղաքացիներն են ապահովագրվում, այլ պարտադիր բոլոր նրանք, ովքեր բնակվում են կամ աշխատում կամ բիզնեսով զբաղվում տվյալ երկրում. երբեմն մարդիկ չգիտեն, որ այս ապահովագրությունն ունեն, որովհետև այն կարող է ընդգրկված լինել մեկ այլ ապահովագրության հետ՝ մեկ փաթեթով: Այս ապահովագրության տեսակի «Լիարժեք»-ը պարտադիր չէ): (տարեկան մոտ 1000 եվրոյից սկսած)
- Հրդեհ (և Ընտանեկան ապահովագրություն, երբեմն մեկ փաթեթով) (տարեկան 100 եվրոից սկսած, կարող է նաև օրինակ 700 եվրո կազմել կավ ավելի բարձր՝ կախված ընտանիքի անդամների քանակից և շինության մեծությունից ու պարունակության արժեքի չափից): Ես մուծում եմ 100 եվրո տարեկան:
- Ավտոմեքենա վարելու համար նույնպես պարտադիր է ունենալ ապահովագրություն (քաղաքացիական ապահովագրության տեսակ է՝ մի մասն է) (տարեկան 250-եվրոից սկսած՝ կախված մեքենայի տեսակից, արտադրության թվից, շարժիչի հզորությունից, վարրորդի վարրորդական փորձից և բնակության վայրից՝ առավել մարդաշատ քաղաքներում գումարն ավելի բարձր է կազմում): Պետք չէ զարմանալ, եթե 4 լիտր տարողությամբ շարժիչով նոր ավտոմեքենայի համար նոր (անփորձ) վարրորդին ստիպեն մուծել 10000 եվրո տարեկան: Ես մուծում եմ 400 եվրո տարեկան:
- Աշխատանքային պայմանագրի մեջ ընդգրկված է նաև պարտադիր տարբեր տեսակի վթարների ապահովագրություն, հոսպիտալիզացման ապահովագրություն (որոշ մարդիկ այն խառնում են բժշկական ապահովագրության հետ, բայց վերջինս պարտադիր չէ), սոց. ապահովագրություն և քաղաքացիական ապահովագրություն: (Այս փաթեթի ընդհանուր գումարը նվազեցվում է միանգամից աշխատավարձից) :
- Եկամուտների ապահովագրություն (պարտադիր է, եթե պատրաստվում ես վարկ վերցնել բանկից՝ կլինի դա հիպոտեկային, թե այլ ցանկացած նպատակով) - մոտ 1000-1500 եվրո տարեկան:
- Կյանքի ապահովագրություն (պարտադիր է նույն դեպքերում, ինչ եկամուտների ապահովագրության համար) (500-1000 եվրո տարեկան):
- Անհատ ձեռներեցները նույնպես պետք է ապահովագրության փաթեթ վերցնեն, որի մեջ ամենամեծ բաժինը կազմում է քաղ, պատասխանատվության ապահովագրությունը:
Ես էլ 4000 եվրո գումար եմ ստացել, երբ հարևանի ավտոտնակն այրվելիս իմ ավտոտնակի տանիքն էլ էր վնասվել: Եթե ապահովագրված չլինեի, չէի ստանա:
Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մարդու իրավունքների ոտնահարումը Հայաստանում այս հարցում կապ չունի: Հայաստանում նույնպես գործում են ապահովագրական ընկերություններ, բայց չեմ կարծում, որ վերը նշված ապահովագրության տեսակները Հայաստանում օրինապես պարտադիր դարձնելը հավանության կարժանանա ժողովրդի կողմից և չեմ կարծում, որ այդ դեպքում նույնպես մարդիկ չեն կանգնի ու ասեն, որ մեկ էլ այդ կերպ են իրավունքները ոտնահարվում, և որ իրենց պետությունը «թալանում է»: Ասածս այն է, որ այս դեպքում մարդն ինքն է իր իրավունքները «ապահովագրում»:
Վերջին խմբագրող՝ Hay_XY: 27.05.2009, 12:14:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ