Մեջբերում vaheg-ի խոսքերից Նայել գրառումը
Ես ոչինչ էլ չեմ պնդում... եթե Բիլայնով եղելա զանգել, ուրեմն միայն այն պատճառով, որ իրանց մոտ քիչ են բաժանորդները:
Չեմ հասկանում էս մտածելակերպը: Չեն կարում թող չպահեն էդ բաժանորդներին ու էդ բաժանորդների հաշվին բարեգործություններ չանեն ու իրանց սուտ բարեգործներ չհռչակեն: Հարսի տուտուզով փեսուն լավություն են անում, իրանց անունն էլ դնում են բարեգործ. թքած ունեմ էդ բարեգործությունների վրա: Հեռուստացույցով էլ ամիսներով ցույց են տալիս էդ խեղճուկրակ ընտանիքներին, որ քսան տարի գառաժներում են ապրել. հա տվին, լավ արին, ես ուրախ եմ դրա համար, որ էդ մարդիկ վերջապես տանիք ունեցան, բայց ոչ տենց ամիսներով ցուցադրելով. կարային ընդհամենը ասեին էդ մասին,մարդիկ կլսեին ու կուրախանային, բայց սրանք շահարկում են. հեսա մի երկու տարուց էլ կվերագրվի իշխանություններին, թե տեսեք էս ինչի օրոք էսքան մարդ տուն ունեցավ: Էլի եմ ասում` թքած ունեմ սենց կեղտոտ քաղաքականություն վարող յուրաքանչյուր բարեգործի վրա: Չե՛մ հավատում, որ դա անշահախնդիր է արվում: Թող չշահարկեն էդ աստիճան` 15 ալիքով դրել ցույց են տալիս, էլ ոնց կլինի: Բա թող էդ 15 ալիքը հավաքվեր ու ասենք`3 տարի առաջ սկսեին ամսով ցույց տալ, թե էդ ընտանիքները ոնց են դիմավորում Ամանորը էդ խրճիթներում, ո՞ւր էին էդ ալիքները: Սրանք լրիվ ուրիշ նպատակներ են հետապնդում. ես չեմ տեսնում ստեղ անշահախնդիր բարեգործություն: Սա ընդամենը գովազդ է ու շահարկման նյութ: