artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Rammstein (05.01.2009)
Հիմա էդ 3G-ն սարքել ե՞ն, թե՞ դեռ սարքում են: Ինչքան ժամանակ ա արդեն իմ հեռախոսի անտենայի մոտ գրում ա 3G: Էդ ի՞նչ ա նշանակում:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Դա նշանակում ա, որ տվյալ պահին քո հեռախոսը գտնվում է ոչ թե GSM 900 կամ GSM 1800 ցանցում, ինչես նախկինում էր, այլ 3G ցանցում, որը աշխատում է (ինչքան գիտեմ) 2100 ՄՀց-ով։ Այդ ժամանակ դու հնարավորություն ունես կատարելու Վիդեո զանգեր (եթե իհարկե ցանցում ամեն ինչ արդեն պատրաստ է), կարող ես օգտվել մի քանի անգամ ավելի արագ ինտերնետից, քան GPRS-ն է։
3G ցանցում գտնվել ով, դու գտնվում ես GSM-ից լրիվ անկախ ծածկույթում։
Kuk (05.01.2009)
Ուրեմն նախկինում կապը աշխատում էր միայն 900 եւ 1800 Մեգահերց հաճախության ալիքներով (1800-ը միայն Վիվան)։ Այդ ստանդարտը կոչվում է GSM (Global System for Mobile communications):
3G ցանց սղտեղծելու համար տեղադրում են նոր տիպի անտենաներ, որոնք ապահովում են միմիայն 3G ծածկույթը։ Մի խոսքով 3G-ն ու GSM-ը լրիվ տարբեր բաներ են։ Դրա համար էլ ամեն հեռախոս չի, որ 3G-ի հնարավորություն ունի։
Քո հեռախոսի անտենայի մոտ գրում ա 3G, որովհետեւ արդեն քաղաքի որոշ տեղերում 3G-ի անտենաները դրել են, ու եթե հեռախոսդ տեսնում ա, որ տվյալ վայրում հնարավոր ա անցնել 3G-ի, ապա ինքը ավտոմատ անցնում ա։ Հետո եթե 3G-ն կորի, ինքը էլի կանցնի GSM-ի։ 3G-ն դեռ սարքում են, քանի որ դեռ պաշտոնապես հայտարարված չի։
Kuk (05.01.2009)
Արա էս մտածելակերպը մեկա կա էլի հայերի մեջ. ընգերովի մահը հարսանիք ա: Որ հարևանը կղանքի մեջ ա, դու էլ կարաս ընգնես, բան չկա: Ինձ ինչը դուր չի գալիս, ինչը խանգարում ա, ով ինձ խաբում ա, ես դրա մասին եմ ասում, ի՞նչ կապ ունեն էդ խանութները: Ես ավելի խորացա, որ սկսեցիք հակաճառել, վիվայի վատ աշխատելը չընդունելով` մեղքը գցել բաժանորդների վրա և այլն: Հլը նայեք ինչից ա սկսել էս խոսակցությունը, ես ընդամենը ասել էի, որ գիշերը վիվան լավ չի աշխատել, ու ճիշտ էի ասել. կարա՞ ինչ որ մեկը հակառակն ապացուցի, չի՛ կարա: Ի՞նչ կապ ունեն խանութները վիվայի չաշխատելու հետ, բաժանորդներին կապ չապահովելու հետ: Եթե մեր բակի կրպակներից մեկը էդ օրը հերթ լինի, ուրեմն կարան վիվան ու բիլայնը չաշխատե՞ն, կապ չտրամադրե՞ն: Եթե դուք կարում եք հարմարվեք, ձեն չհանեք, ես չեմ կարում, լիքը կարևոր զանգեր պետքա անեի, բայց քանի որ համարս վիվա էր, չկարողացա, հիմա ի՞նչ ասեմ, ասեմ` ապրի վիվան, լավ օպերատոր ա՞:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Որպեսի կարողանաին նորմալ կապ ապահովել ամանորյա գիշերին, ապա պետքա շատ փող ծախսեին: Բարեգործության ուղել այդ փողերը իմ կարծիքով ավելի լավ գործ է...
Վերջին խմբագրող՝ Chuk: 07.01.2009, 17:51: Պատճառ: Վերնագրի փոխում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ