Հարազատ Համարներ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է` Հարազատ Համարներ` ամանորյա անակնկալ բոլոր կանխավճարային բաժանորդներին: Դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 6-ը Դուք կարող եք ընտրել օրական մեկ Հարազատ Համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից և խոսել տվյալ հեռախոսահամարի բաժանորդի հետ ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով:
Հարազատ Համար ընտրելու համար պարզապես հավաքեք *299*հեռախոսահամարը# և սեղմեք զանգահարելու կոճակը: Հարազատ Համարի ընտրությունն անվճար է, իսկ յուրաքանչյուր Հարազատ Համարի վավերականության ժամկետն է 24 ժամ: Միևնույն հեռախոսահամարը որպես Հարազատ Համար կարելի ընտրել առավելագույնը 2 անգամ:
Հարազատ Համարը ստուգելու համար հավաքեք *299# և սեղմեք զանգահարելու կոճակը:
Ծանոթություն.
* Եթե որպես Հարազատ Համար ընտրվում է «Իմ Աշխարհը» ցուցակի հեռախոսահամարներից մեկը, ապա այն հեռացվում ցուցակից: Իսկ Հարազատ Համարի վավերականության ժամկետի ավարտից հետո այն կրկին կարող եք ներառել «Իմ Աշխարհը» ցուցակում անվճար:
* Եթե «Ալո Մենք» սակագնային պլանի բաժանորդը որպես Հարազատ Համար է ընտրում Հատուկ Համարը, ապա այն դադարում է լինել Հատուկ Համար: Իսկ Հարազատ Համարի վավերականության ժամկետի ավարտից հետո, այն կրկին կարելի է ընտրել որպես Հատուկ Համար անվճար:
* «Համար 5» սակագնային պլանից օգտվելիս դեպի Հարազատ Համար կատարած զանգի րոպեները չեն հաշվարկվում տվյալ օրվա ընթացքում կատարվող ներցանցային զանգերի առաջին 5 րոպեի տևողության մեջ:
Հարազատ Համարներ. ավելի շատ շփվեք հարազատների հետ
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 111:
Էջանիշներ